Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Գիտություն » Հետբուհական կրթություն » Ասպիրանտուրա և հայցորդություն

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Նամակ գրել Տպել PDF

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ


ԵՊԼՀ-ի ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ձևերով, անվճար հիմունքներով: Առկա ձևով ուսուցման տևողությունը չի գերազանցում 3 տարին, իսկ հեռակա ձևով ուսուցման տևողությունը` 4 տարին: Ասպիրանտուրա մրցութային կարգով ընդունվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ստացել են մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում:  

Ասպիրանտուրա ընդունվողները հանձնում են քննություններ.մասնագիտական առարկայից, օտար լեզվից (անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն) և ստուգարք (ինֆորմատիկա և (կամ) համակարգչից օգտվելու հիմունքներ):
 





 

ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ (ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ) 
 

Թեկնածուական ատենախոսության վրա ինքնուրույն աշխատող հայցորդներ կարող են լինել բարձրագույն կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող անձինք:

Որակավորման քննություններ հանձնելու և ատենախոսությունն ավարտելու համար հայցորդներին հատկացվող առավելագույն ժամկետը 5 տարի է: Հայցորդությունը ԵՊԼՀ-ում իրականացվում է վճարովի հիմունքներով` սահմանած կարգով:
 



Հետբուհական կրթական ծրագիրը


 

ՀՀ-ում ասպիրանտուրայում և դոկտորատուրայում ուսուցման կարգ

2007-2013թթ. թեկնածուական ատենախոսություն պաշտպանած ասպիրանտներ և հայցորդներ  
2014թ․ թեկնածուական ատենախոսություն պաշտպանած ասպիրանտներ և հայցորդներ
2015թ․ թեկնածուական ատենախոսություն պաշտպանած ասպիրանտներ և հայցորդներ

2016թ․ թեկնածուական ատենախոսություն պաշտպանած ասպիրանտներ և հայցորդներ



ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Որակավորման քննությունների կարգը հաստատված է ԲՈՀ-ի 27.06.2000թ. N82 հրամանով:
Որակավորման քննությունները և ստուգարքը կազմակերպվում են տարեկան երկու քննաշրջաններով` գարնանային (մայիս-հունիս) և աշնանային (հոկտեմբեր-նոյեմբեր):
Հայցորդը կամ ասպիրանտը որակավորման քննություն հանձնելու համար ռեկտորին ուղղված դիմում է ներկայացնում թույլտվություն ստանալու համար: Դիմումի ձև




ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ