Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Գիտություն » Հետբուհական կրթություն » Դոկտորանտուրա

Դոկտորանտուրա

Նամակ գրել Տպել PDF

1. Դոկտորանտուրայի տևողությունը չի գերազանցում 3 տարին:

2. Դոկտորանտուրայում ձևակերպվում են այն անձինք, ովքեր ունեն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և ներկայացնում են գիտական, տնտեսական կամ սոցիալ-մշակութային նշանակություն ունեցող հիմնարար և (կամ) կիրառական հետազոտությունների ծրագիր (նախագիծ):

3. Դոկտորանտուրայում ձևակերպվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է համապատասխան հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

  • գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագրի պատճենը (այլ երկրներում գիտական աստիճանի վկայագիր ստացածների համար՝ նաև բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից տրված համապատասխանեցման հավաստագիրը).
  • դոկտորական ատենախոսության պլանը.
  • ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3 x 4 չափսի).
  • հրատարակված գիտական աշխատությունների, գյուտերի և հայտնագործությունների, ինչպես նաև կատարված գիտահետազոտական աշխատանքների հաշվետվությունների ցանկը:


4. Հաստատության ղեկավարի հրամանով դոկտորանտը ձևակերպվում է դոկտորանտուրայում, և նրա հետ կնքվում է պայմանագիր:

5. Դոկտորանտի համար սահմանված ժամկետում դոկտորանտը պետք է կատարի դոկտորական ատենախոսության պլանով նախատեսված աշխատանքները՝ ավարտի ատենախոսությունը և համապատասխան հաստատությունում անցկացնի ատենախոսության նախնական քննարկում:

6. Դոկտորանտը կարող է ունենալ գիտական խորհրդատու, ով հաստատվում է գիտական (գիտատեխնիկական) խորհրդի և նշանակվում հաստատության ղեկավարի կողմից։

7. Հաստատության գիտական (գիտատեխնիկական) խորհուրդը, դոկտորանտների ծրագրին համապատասխան, տարեկան մեկ անգամ լսում է դոկտորանտի հաշվետվությունը:

 


ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ