Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Գիտություն » Հետբուհական կրթություն

Հետբուհական կրթություն

Նամակ գրել Տպել PDF

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում ասպիրատնուրայի  և հայցորդության վերաբերյալ

 

Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը իրականացնում է հետբուհական կրթություն 11 մասնագիտություններից առկա/հեռակա ասպիրանտների, հայցորդների և դոկտորանտների համար: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ բուհն ունի՝

  • 2 դոկտորանտ։
  • 38 ասպիրանտ, որից 5-ը` առկա ուսուցմամբ, 33-ը` հեռակա ուսուցմամբ: Բոլոր ասպիրանտները սովորում են կրեդիտային համակարգով:
  • 75 հայցորդ։ Բոլոր հայցորդները սովորում են կրեդիտային համակարգով:

Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 25-ը և հունվարի 25-ից փետրվարի 25-ը ԵՊԼՀ-ում կատարվում է հայցորդության ընդունելություն:

Փարիզ IV Սորբոն համալսարանի հետ կնքած պայմանագրի շրջանակներում ԵՊԼՀ-ի հայցորդ Անի Սուլթանյանը շարունակում է ուսումը Փարիզ IV Սորբոն  համալսարանում «Համեմատական գրականություն» մասնագիտությամբ:

Փարիզ IV Սորբոն համալսարանի հետ կնքած պայմանագրի շրջանակներում ԵՊԼՀ Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի հեռակա ասպիրանտներ  Լուսինե Աբգարյանը, Արփինե Հարությունյանը և Մարիամ Հովհաննիսյանը Փարիզ IV Սորբոն համալսարանի մագիստրատուրան ավարտելուց հետո աշխատում են թեկնածուական ատենախոսության վրա՝ ունենալով համատեղ գիտական ղեկավարներ /ԵՊԼՀ-ի և Փարիզ IV Սորբոն համալսարանի/:

Ասպիրանտների և հայցորդների  հետ տարվող աշխատանքի վերաբերյալ

Յուրաքանչյուր ամբիոնից հաջորդ ուսումնական տարվա համար նախատեսվող առկա և հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության տեղերի հայտի ձևավորում: Ներկայացված հայտերի վրա կատարվող աշխատանքներ` ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ,

Առկա և հեռակա ասպիրանտուրայի ընդունելության վերաբերյալ հայտարարութան հրապարակում «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում,

 

Առկա և հեռակա ասպիրանտների փաստաթղթերի ընդունում` նշված ժամկետներում,


Առկա և հեռակա ասպիրանտուրայի ընդունող հանձնաժողովների հրամանների ձևավորում,


Առկա և հեռակա ասպիրանտների մասնագիտական քննության կազմակերպում բուհում,


Մանդատային ընդունող հանձնաժողովի նիստերի արձանագրում,

 

Ասպիրանտների մասնագիտական քննության թույլտվության հրամանի պատրաստում,

 

Ասպիրանտուրայի ընդունելության հրամանի պատրաստում,


Յուրաքանչյուր ընդունված ասպիրանտի հետ տարվող աշխատանք,


Կրեդիտային համակարգով սովորելու յուրահատկությունների, առանձնահատկությունների բացատրում, անհատական պլանների և կրթական ծրագրերի ձևաթղթերի տրամադրում, խորհրդատվություն,


Ասպիրանտների ընդունման օրվանից ոչ ուշ քան 3 ամսվա ընթացքում գիտական խորհրդի կողմից թեկանածուական ատենախոսության թեմաների և գիտական ղեկավարների հաստատում՝ համաձայն ԲՈՀ-ի կողմից հաստատված կարգի,

 

Յուրաքանչյուր հայցորդի թեմա և գիտական ղեկավար հաստատելու հարցը` ամբիոնի հետ համատեղ,


Ասպիրանտների ատեստավորում յուրաքանչյուր կիսամյակի վերջում: (Ատեստավորման ժամանակ համապատասխան ամբիոնները ստուգում են անհատական պալնները, հաշվառում են հավաքագրած կրեդիտները),


Յուրաքանչյուր կիսամյակի սկզբին ասպիրանտների և հայցորդների համար կազմակերպվում են դասընթացներ և ձևավորվում է ժամանակացույցը,


Կատարվում է մշտադիտարկում կազմակերպվող դասընթացների համար,


Ձևավորվում են թեկնածուական որակավորման քննությունների քննաշրջանները (գարնանային և աշնանային քննաշրջան),


Տեղեկանքների, հրամանների, արձանագրությունների, խորհրդատվության կազմակերպում:


Տեղեկանքների կազմում` թեկնածուական որակավորման քննությունների հանձնելու վարաբերյալ:

 

Ընթացիկ հարցեր, խորհրդատվություն, արձանագրությունների ձևավորում, տեղեկանքներ, հրամաններ

Հեռ.: (+374) 10 53 22 39, (ներքին 106)

Էլ հասցե: aspirantura@brusov.am 

 

 Ընդունելության ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ 9.00-17.30

 

Ընդմիջում՝ 12.30-13.00

 
 

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ