Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (ԵՊԼՀ) Հայաստանում և տարածաշրջանում լավագույն բուհերից մեկն է, որը տրամադրում է կրթություն լեզվաբանության և սոցիալական գիտությունների բնագավառում: Մենք խրախուսում ենք օտարերկրյա ուսանողներին ուսանել այստեղ, քանզի մեր կարևորագույն առաքելություններից մեկը միջմշակութային հաղորդակցության ապահովման և լեզվական բազմազանության շնորհիվ բազմալեզու և բազմամշակույթ միջավայրի ստեղծումն է:
ԵՊԼՀ-ում սովորելու որոշում կայացնելը կլինի ճիշտ և արդարացված, քանի որ մենք առաջարկում ենք մի շարք հնարավորություններ՝
⇒ Եվրոպական կրթական միասնական տարածքին ինտեգրված բարձրագույն կրթության համակարգ
⇒ Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի(ECTS) կրեդիտներով ուսումնական ծրագրեր
⇒ Անգլերենով և ռուսերենով տրամադրվող տարատեսակ դասընթացներ
⇒ Դասախոսներ ամբողջ աշխարհից. ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան, Իրան, Վրաստան, Ռուսաստան, Կորեա
⇒ Հայաստանը՝ իր հրաշալի մայրաքաղաք Երևանով ճանաչելու բացառիկ հնարավորություն:
Ահա Հայաստան այցելելու հնարավորությունը բաց չթողնելու 7 պատճառները՝
Առավել մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք այցելել՝ Տեղեկատվություն օտարերկրյա դիմորդի համար: