Համալսարանական շարունակական կրթություն

Համալսարանական շարունակական կրթության բաժինը /ՀՇԿ/ ԵՊԼՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից է, որի գործունեությունը նպատակաուղղված է բավարարելու հասարակության տարբեր խմբերի կրթական և մասնագիտական պահանջները:

Արագ զարգացող և փոփոխվող աշխարհում չափազանց կարևոր է կրթություն շարունակական բնույթը ապահովելու հնարավորությունը, մասնագիտական վերապատրաստումների առկայությունը և լրացուցիչ կոմպետենցիաների ձևավորումը:

ՀՇԿ բաժինը առաջարկում է ինչպես ինտենսիվ և երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ կամ փոքրածավալ լրացուցիչ կրթական ծրագրեր և դասընթացներ, տարատեսակ մասնագիտական վերապատրաստումներ և թրեյնինգներ:

ՀՇԿ բաժինը առաջարկում է հետևյալ դասընթացներ

Օտար լեզուներ հետևյալ փուլերով ՝

A1սկսնակ  24 ժամ A2 տարրական 24 ժամ

 B1 նախամիջին  32 ժամ B2 միջին 40 ժամ

 C1միջինից բարձր 48 ժամ C2 մասնագիտական 48 ժամ

 

 Վերապատրաստման ծրագրեր՝

 

  • Դասավանդման էլեկտրոնային տեխնոլոգիաներ:
  • Որակի ապահովման ներբուհական գործընթաց:
  • Մարդկային ռեսուրսների կառավարում:
  • Մասնագիտական և ակադեմիական բարեվարքություն:
  • Համակարգչային հմտություններ (սկսնակ մակարդակ)
  • Համակարգչային հմտություններ (առաջանցիկ մակարդակ)
  • Գրադարանավարների վերապատրաստում:
  • Ուսուցիչների վերապատրաստում:

ՀՇԿ բաժինը 2014-ից իրականացնում է հայերենի, ռուսերենի և ֆրանսերենի դասընթացներ Հայաստանում Եվրոպակամ միության պատվիրակության աշխատակիցների համար: