Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< Հունվար 2019 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Նորություններ

Միջազգային կամավորական և մշակութային կառնավալ Մեղրաձորում

Նամակ գրել Տպել PDF

Սույն թվականի դեկտեմբերի 12-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կարիերայի կենտրոնը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտը և ՊԱՏՄԻ մշակութային հասարակական կազմակերպությունը միավորվել էին կազմակերպելու Միջազգային կամավորական և մշակութային կառնավալը Հայաստանի Մեղրաձոր գյուղում: Առաջինը իր տեսակի մեջ, այս միջոցառումը կազմակերպվում էր միավորելու գյուղը համաշխարհային մշակույթի հետ և օգնելու որպեսզի դեռահասները ճանապարհորդեն մշակույթի, երաժշտության, սննդի և արվեստի միջով, ծանոթանան ԵՊԼՀ-ում դասավանդվող լեզուներին և հնարավորություններին: 

Միջոցառման ծրագիրը ներառում էր կամավորության մասին ներկայացում, ինչպես նաև 9 գործնական դասընթացներ դպրոցականների համար (7-12-րդ դասարանի աշակերտների համար) կազմակերպված միջազգային կամավորների և դասախոսների կողմից: Գործնական դասընթացներից հետո յուրաքանչյուր խումբ ներկայացրեց համագործակցության արդյունքները: Միջոցառման ավարտին կազմակերպվել էր հյուրասիրություն՝ կամավորների և դասախոսների կողմից պատրաստված տարբեր երկրների ուտեստներով:

Կորեա: Հոլիգրաֆիա
Ֆրանսիա: Կարաոկե
Չինաստան: Թեյի էթիկետ
Իսպանիա: Նկարչություն
Եգիպտոս: Կախարդական երկիր
Հունաստան: Աշխարհագրական խաղ + պար
Գերմանիա և Ավստրիա: Երկրների վերաբերյալ խաղ
Լեհաստան: Լեզվի հետ կապված խաղ
Ռումանիա: Թաքնված Ռումինիա

ԵՊԼՀ-ի կարիերայի կենտրոնի աշխատակազմը Խորվաթիայի Հանրապետությունում

Նամակ գրել Տպել PDF

Սույն թվականի նոյեմբերի 26-ից 30-ը Խորվաթիայի Հանրապետության Զագրեբ և Սամոբոր  քաղաքներում Ֆինլանդիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Սլովենիայի, Չեխիայի, Իտալիայի կազմակերպությունների մասնակցությամբ տեղի ունեցավ «ԵԿԾ»-ն բոլորի համար խորագրով Էրազմուս + սեմինար՝ նվիրված Եվրոպական կամավորական ծառայությանը (European Voluntary Service): Սեմինարը իրականացվում և համակարգվում էր “Outward Bound” Խորվաթիա կազմակերպության կողմից: Սեմինարը երկու տարի տևողությամբ Էրազմուս + ռազմավարական համագործակցության ծրագրի գործողություններից մեկն էր: Ծրագրի նպատակն էր խթանել ԵԿԾ-ի տարածմանը, փորձի փոխանակմանը, լավագույն փորձի ներկայացմանը և նոր համատեղ ծրագրերի իրականացմանը:

Սեմինարի ընթացքում մասնակիցների կողմից քննարկվեցին «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագիրը, ծրագրի բոլոր մանրամասները, մասնակից կազմակերպությունները ներկայացրին իրենց փորձը, առկա բոլոր խնդիրները և մարտահրավերները: Հատկանշական է, որ ԵՊԼՀ-ն միակ բուհն է տարածաշրջանում, որն իրականացնում է ԵԿԾ ծրագիրը, համադրելով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը։ Կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանը և Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը ներկայացրին ԵՊԼՀ-ի փորձը, ծրագրի իրականացման մոտեցումները և ռազմավարությունը: ԵՊԼՀ-ում ԵԿԾ ծրագիրը համակարգում է Կարիերայի կենտրոնը:

Հավելենք, որ սեմինարի ընթացքում տեղի ունեցավ նաև հանդիպում Զագրեբի համալսարանի Կարիերայի կենտրոնի և Միջազգային համագործակցության բաժնի ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին համագործակցության հնարավոր եզրերը և համատեղ ծրագրերը: 

Էդգար Գյանջումյանի դասախոսությունը ԵՊԼՀ-ում

Նամակ գրել Տպել PDF

«Կյանքը արվեստ է, իսկ արվեստը՝ կյանք»

Հոկտեմբերի 26-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության հրավերով ԵՊԼՀ-ում հյուրընկալվել էր ՀՀ կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանը: 

Կոմպոզիտորը հանդես եկավ «Կրեատիվիզմը արվեստի հոգեբանության տեսանկյունից» դասախոսությամբ՝ միջոցառման սկիզբը դնելով սեփական ստեղծագործության կատարմամբ: Կատարման ավարտին, Էդգար Գյանջումյանը հավելեց, որ իրապես հրաշալի զգացում է, երբ երաժիշտը վայելում է սեփական երաժշտությունը:

«7 տարի առաջ, ես համարձակ քայլ արեցի և իմ թեկնածուական ատենախոսության համար ընտրեցի այս թեման: Այն այնքան էլ բնորոշ չէր մեր մտածելակերպին, սակայն ես հասկացա, որ արվեստի և երաժշտության հոգեբանությունը շատ խոր, հետաքրքիր և ուսումնասիրության կարիք ունեցող ոլորտ է: Արդեն 3-րդ տարին է, ինչ Հայաստանի երկու բուհերում դասավանդում եմ այդ երկու առարկաները: Ես միշտ մտածող մարդ եմ ինձ համարել: Անընդհատ մտածում էի կյանքի, կյանքի իմաստի մասին: Հիշում եմ, որ մի անգամ ծնողներիս հարցրի, թե ո՞րն է կյանքի իմաստը: Մի՞թե կյանքի իմաստը միայն ուտելու, քնելու մեջ է. շատ էի ուզում, որ հարցիս պատասխանը մեծ ու բովանդակ լիներ»,- նշեց կոմպոզիտորը:

Էդգար Գյանջումյանը վստահ է, որ չկա որևէ մասնագիտություն, որը չունենա կրեատիվիզմի կարիք: «Կյանքը արվեստ է, իսկ արվեստը՝ կյանք», այսպիսի համոզմունք ունի կոմպոզիտորը:

«Արվեստն էլ, ինչպես տիեզերքը արտացոլում է կյանքի օրինաչափությունը և հենց արվեստի մեջ է, որ մենք տեսնում ենք կրեատիվիզմի ամեավառ դրսևորումները»,-նշեց Էդգար Գյանջումյանը:

Միջոցառման ավարտին, կոմպոզիտորը ներկաների խնդրանքով կատարեց իր հեղինակային ստեղծագործություններից մեկը, որն էլ կոմպոզիտորի հետ ջերմ հանդիպման եզրափակիչ ակորդը դարձավ:

IMG_0357 IMG_0361
IMG_0365 IMG_0358

Չեխիայի Հանրապետության Հարավային Բոհեմիայի համալսարանի պատվիրակությայն այցը ԵՊԼՀ

Նամակ գրել Տպել PDF

Հոկտեմբերի 23-ին ԵՊԼՀ Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը հյուրընկալեց Չեխիայի Հանրապետության Հարավային Բոհեմիայի համալսարանի Կրթության ֆակուլտետի փոխդեկան Չեշկե Բուդյեյովիցեին և նույն ֆակուտետի Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Միլուշե Վիտեխկովային: Քննարկվեցին երկու բուհերում մանկավարժի մասնագիտությամբ կրթական ծրագրի բովանդակությունը, ուսումնական պլանները, առարկայացանկը, դասավանդման մեթոդները, առկա խնդիրները և համագործակցության եզրերը:

Այցի ընթացքում հյուրերը հանդիպումներ ունեցան նաև ԵՊԼՀ-ի գրադարանում և Բրյուսովյան գիտական կենտրոնում: Քարտեզագրվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն հետագա համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների շուրջ:

Հանդիպում-քննարկումներ են եղել նաև Կարիերայի կենտրոնի աշխատակազմի հետ՝ աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի, ինչպես նաև՝ շարժունության ծրագրերի շուրջ:

Photo_3 Photo_5
Photo_1 Photo_4

‹‹Բուհական պրակտիկաների կազմակերպումը բարձրագույն կրթական համակարգում›› խորագրով ամփոփիչ համաժողովը ԵՊԼՀ-ում

Նամակ գրել Տպել PDF

Հոկտեմբերի 25-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ ‹‹Բուհական պրակտիկաների կազմակերպումը բարձրագույն կրթական համակարգում›› խորագրով ամփոփիչ համաժողովը, որի կազմակերպիչը Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան (ՀՈՒԱԱ) է:  ՀՈՒԱԱ փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց ԵՊԼՀ-ին համաժողովը հյուրընկալելու համար. ‹‹Ամփոփիչ համաժողովը այս տարվա մեր ամենամեծ միջոցառումն է: Շնորհակալ ենք ԵՊԼՀ-ին իրենց հյուրընկալ դահլիճը և կազմակերպչական ռեսուրսները մեզ տրամադրելու համար: Այսօր կներկայացվեն մեր 2 տարի տևած ուսումնասիրության արդյունքները››,-նշեց ՀՈՒԱԱ փոխնախագահը:

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ-ի աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր Գրիշա Թամրազյանը.

‹‹ԵՊԼՀ-ի դռները միշտ բաց են նման համաժողովների և քննարկումների համար: Հուսով ենք, որ  այսօրվա քննարկումների արդյունքում վեր կբարձրացվեն այն խնդիրները, որոնք առկա են բուհական պրակտիկաների կազմակերպման համակարգում››,- նշեց ԵՊԼՀ-ի պրոռեկտորը:

ՀՈՒԱԱ նախաձեռնությամբ Գիտակրթական հարցերով հանձնաժողովը ներկայացրեց ուսումնական պրակտիկաների վերաբերյալ ուսումնասիրությունն, ինչպես նաև կիսվեց իր կողմից մշակված արդյունավետ մոդելով:

Ամփոփիչ համաժողովի ընթացքում պրակտիկաների արդյունավետ կազմակերպման իրենց փորձի մասին պատմեցին  նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն (FAST)  ու Բրիջ (Breedge) ստարտափը: Տեղի ունեցավ  նաև պանելային քննարկում Հայաստանի գործատուների հանրապետական միության ՀԳՀՄ, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանի, Բիլայն Արմենիայի ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողի հետ:

Այս ուսումնասիրության նպատակն է բացահայտել ներկայումս պրակտիկաների իրականացման տարատեսակ ձևերը, խնդիրներն ու թերացումները, հիմնվելով հետազոտությունների, ինչպես նաև ուսանողների և տարբեր ոլորտների մասնագետների հետ իրականացրած արդյունքների վրա սահմանել վերջիններիս հասկացությունները, դրանց իրականացման ձևերը, ուսանողների մասկացությունը, տևողությունն ու ակնկալվող արդյունքները:

Հայեցակարգային փաստաթղթի մշակման ընթացքում ՀՈՒԱԱ-ն իրականացրել է մի շարք հետազոտություններ թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում: Ուսումնասիրվել են տեղական բուհերի պրակտիկանտների մոդելները, կազմակերպվել են ֆոկուս խմբեր Երևանում և մարզերում, անցկացվել են խորին հարցազրույցներ մի շարք բուհերի պրակտիկանտների, պատասխանատուների, գործատուների հետ, ինչպես նաև իրականացվել են հանրային լսումներ:

Բուհական պրակտիկաների վերաբերյալ հայեցակարգի նպատակն է ձևավորել ուսանողների ընդհանրական տեսակետը պրակտիկաների մոդելի վերաբերյալ, որն ընդունելի կլինի բոլոր շահակիցների կողմից:

IMG_0213 IMG_0217 IMG_0220 IMG_0228  IMG_0335

Էջ 2 ... 79-ից

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ