Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< Մայիս 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 24 25 26 27
28 29 30 31      

Նորություններ

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՕՐ

Նամակ գրել Տպել PDF

 EDL_hamerg_small

  Ս.թ. սեպտեմբերի 26-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը նշեց Լեզուների եվրոպական օրը:

ԹՈՒՐՔ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ԵՊԼՀ-ՈՒՄ

Նամակ գրել Տպել PDF
Turkish_delegates_small
Ս.թ. սեպտեմբերի 23-ին ԵՊԼՀ էին այցելել Թուրքիայի Էդիրնե քաղաքի Թրակիայի համալսարանի ռեկտոր պրոֆ. Էնվեր Դուրանը, համասարանի երկու աշխատակից և Ստամբուլում գործող Գյոթեի ինստիտուտի ներկայացուցիչ պրն. Քրիստիանե Հիբը:
Հյուրեր ին ողջունեց համալսարանի գիտության և միջազգային կապերի գծով պրոռեկտոր տկն. Լ. Ֆլջյանը, քննարկ վ եցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, իսկ այնուհետև պատվիրակության անդամներն հանդիպեցին բուհի թուրքագետ ուսանողների հետ:
Զրույցի ընթացքում պրն. Դուրանը նշեց. «Մեր համալսարանում դասավանդվում են բազմաթիվ օտար լեզուներ` անգլերեն, գերմաներեն, ռուսերեն և այլն: Միակ բացթողումը հայերենն է: Մենք այստեղ եկել ենք հայոց լեզվի և գրականության մասնագետ գտնելու նպատակով»:
Իսկ որպես առաջատար լեզվաբանական համալսարան`ԵՊԼՀ-ն ին հերթին պատրաստակամորեն կաջակցի հայագետի փնտրման գործընթացին:
 

ԳՐՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ

Նամակ գրել Տպել PDF

Ս.թ. սեպտեմբերի 21-ին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հյուսիսային պողոտայում կազմակերպվեց գրքի տոնավաճառ` նվիրված Հայաստանի անկախության քսանամյակին: Ցուցահանդեսին իր մասնակցությունը ցուցաբերեց նաև ԵՊԼՀ-ի  ՙԼԻՆԳՎԱ՚ հրատարակչությունը` ի դեմս գիտական մասի: Բազմաթիվ այլ գրքերի շարքում ներկայացված էին ԵՊԼՀ դասախոսների գիտական աշխատություններ, ուսումնական ձեռնարկներ և բառարաններ:

ԿՈՐԵԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ

Նամակ գրել Տպել PDF
korea_small

Ս.թ. սեպտեմբերի 16-ին ԵՊԼՀ-ն հյուրընկալել էր Հվ. Կորեայի Արտաքին Գործերի և Առևտրի Նախարարության Եվրոպական Բյուրոյի գլխավոր տնօրեն պրն. Լի Ուուք Հոնին և Մոսկվայում Կորեայի դեսպանատան առաջին քարտուղար պրն. Շին Սոք Հոնգին: ԵՊԼՀ-ի ռեկտոր պրն. Ս. Զոլյանի հետ ունեցած նրանց հանդիպման ընթացքում ռեկտորը նշեց ԵՊԼՀ-ում կորեերեն լեզվի և մշակույթի ուսուցման կարևորության մասին, ինչպես նաև դրանում կորեերեն լեզվի ուսուցիչ տկն. Ջոն Մունիի ունեցած մեծ դերի մասին:
Հյուրերն այցելեցին համալսարանի նիստերի մեծ դահլիճ, որը վերանորոգվել է «Կորեա հիմնադրամի» (KOICA) հովանավորությամբ: Ավելի ուշ, համալսարանի կորեական կենտրոնում նրանց ողջունեցին կորեերեն ուսումնասիրող ուսանողները, ովքեր զարմացրեցին հյուրերին կորեերենով երգելու, ներկայացում և նույնիսկ բանավեճ կազմակերպելու իրենց ունակություններով: Հյուրերին ներկայացվեց նաև հատուկ հաշվետվություն` ինչպես է կորեերենն սկսվել ուսուցանվել ԵՊԼՀ-ում, և ինչպես է այն զարգացել այս տարիների ընթացքում: ԵՊԼՀ-ն նվերներ էր պատրաստել հյուրերի համար, իսկ նւանք էլ իրենց հերթին Կորեայից գեղեցիկ գրչատուփեր նվիրեցին ուսանողներին:

ՍԵՄԻՆԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍԱՆՈՂԱՄԵՏ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ

Նամակ գրել Տպել PDF

lund_uni_small

Ս.թ.  սեպտեմբերի 13-ին ՏԵՄՊՈՒՍ-ի Հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ԵՊԼՀ շարունակական կրթության և որակի ապահովման կենտրոնները ԵՊԼՀ սյունազարդ դահլիճում կազմակերպեցին սեմինար՝ նվիրված Ուսանողամետ կրթական գործընթացների կազմակերպմանը, ինչպես նաև միջազգային ծրագրերին, մասնավորապես ՏԵՄՊՈՒՍ-ի շրջանակներում մասնակցության առանձնահատկություններին, սկսած նախագծումից մինչև իրականացում: Հանդիպման հիմնական բանախոսներ հանդիսացան Լունդի համալսարանի աշխատակիցներ Էվա Էրիկսոնն ու Բոել Բիլգրենը:

Հանդիպումը բացեց ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանը՝ ողջունելով նմանատիպ օգտակար սեմինարների կազմակերպումը: Ելույթով հանդես եկավ Տեմպուսի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ, ԵՊԼՀ շարունակական կրթության կենտրոնի ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս և ուսանողամետ կրթության մեթոդական ձեռնարկի համահեղինակ Սամվել Կարաբեկյանը: Իսկ  Տեմպուսի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ, ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս Նվարդ Մանասյանը ներկաներին ներկայացրեց որակի ապահովմանը վերաբերող օգտակար հայալեզու նյութերի առցանց որոնման հնարավորությունները և կայքէջերի առկայությունը:

Էջ 57 ... 65-ից

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ