Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< Նոյեմբեր 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Նորություններ

Հանդիպում ավագ դպրոցի աշակերտների հետ

Նամակ գրել Տպել PDF

Հոկտեմբերի 23-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում ավագ դպրոցի աշակերտների հետ: Հանդիպման կազմակերպիչը ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնն է, որն անցյալ շաբաթ ևս նմանաբնույթ հանդիպում էր ունեցել ավագ դպրոցի աշակերտների մեկ այլ խմբի հետ: ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանը պատասխանեց աշակերտների հարցերին, ներկայացրեց բուհի

կողմից առաջարկվող մասնագիտությունների, դասավանդվող օտար լեզուների  ցանկը,  ինչպես նաև ԵՊԼՀ-ի ուսանող լինելու առավելությունները: Պրն. Բաբամյանը ներկայացրեց նաև կենտրոնի անմիջական վերահսկողության ներքո գտնվող Եվրոպական կամավորական ծառայություն  (ԵԿԾ) միջազգային շարժունության ծրագիրը, որի շրջանակում եվրոպական տարբեր երկրներից ժամանած կամավորները դասավանդում են իրենց լեզուն՝ ունենալով լեզվակրի կարգավիճակ: Փաստորեն, ուսանողները բացառիկ հնարավորություն են ունենում իրենց նախընտրած լեզվով հաղորդակցվելու նաև լեզվակիր երիտասարդների հետ: Կարիերայի կենտրոնի ղեկավարի խոսքով՝ ԵՊԼՀ-ն միակ բուհն է տարածաշրջանում և ԱՊՀ երկրների շրջանում, որը համակարգում է վերոնշյալ ծրագիրը:

Հանդիպման ընթացքում  Կոնֆուցիուսի ինստիտուտի ներկայացուցիչը ներկայացրեց նաև բուհի հարկի տակ գործող ինստիտուտը, ինչպես նաև չինարեն ուսումնառողների համար գործող ծրագրերը, որին էլ հետևեց նաև չինական մշակույթում առանձնահատուկ տեղ ունեցող չինական թեյի արարողությունը:

Ծանոթության ավարտին դպրոցականներն այցելեցին նաև ԵՊԼՀ ընդունող հանձնաժողով, որտեղ առավել մանրամասն ծանոթացան բուհ դիմելու կարգին:

Հանդիպման հիմնական նպատակը պոտենցիալ դիմորդների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումն է բուհի և բուհի կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ: Նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:


44691036_1230518910447719_7608132594579800064_n 44601968_2016736075284828_408663075902717952_n 44585375_277795746276069_6490193512699527168_n

Աշխատանքային այց Գերմանիայի Մարթին Լյութեր Հալլե-Վիտենբերգ համալսարան

Նամակ գրել Տպել PDF

Ս.թ. հոկտեմբերի 18-ից 20-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը և արտաքին կապերի ու միջազգային համագործակցության վարչության պետ Քրիստինա Ծատուրյանը պաշտոնական այցով գտնվում էին Գերմանիայի Մարթին Լյութեր Հալլե-Վիտենբերգ համալսարանում: Այցի շրջանակներում, հոկտեմբերի 17-ին ԵՊԼՀ-ի պատվիրակությունը մասնակցեց Մարթին Լյութեր Հալլե-Վիտենբերգ համալսարանի նախորդ ռեկտորից նոր ռեկտոր պրոֆեսոր Քրիստիան Թիթյեին պարտականությունների փոխանցման հանդիսավոր արարողությանը: Ողջույնի և շնորհակալական խոսքերով հանդես եկան Սաքսոնիա-Անհալթի նախարար-նախագահ Ռայներ Հազելոֆը, Գիտության, թվայնացման և տնտեսության նախարար Արմին Վիլլինգմանը, Հալլե և Վիտտենբերգ քաղաքների քաղաքապետներ Բերնդ Վիգանդը և Էքհարդ Նաումանը ու այլ բարձրաստիճան հյուրեր: Արարողության ընթացքում նշվեց նախորդ 8 տարիների ընթացքում կատարված աշխատանքները և ձեռքբերումները, իսկ արարողության ավարտին պրոֆեսոր Թիթյեն հանդես եկավ մասնագիտական զեկույցով միջազգային տնտեսության և իրավունքի վերաբերյալ:

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ԵՊԼՀ-ի և  Մարթին Լյութեր Հալլե-Վիտտենբերգ համալսարանի ռեկտորների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության հեռանկարները, ԵՊԼՀ-ի ռեկտոր Կարինե Հարությունյանը ներկայացրեց երկու համալսարանների միջև կատարված աշխատանքները և համագործակցության զարգացման հեռանկաները, մասնավորապես՝ Հայաստանում ամառային դպրոցի կազմակերպումը և Հալլե-Վիտտենբերգ համալսարանի ուսանողների հնարավոր մասնակցությունը, համատեղ հետազոտությունների իրականացումը, դասախոսների և ուսանողների փոխանակումը: Պրոֆեսոր Թիթյեն նշեց, որ կաջակցի Հայաստանում և տարածաշրջանում համագործակցության, ուսանողների և դասախոսների փոխանակման ընդլայնմանը, ինչպես նաև համատեղ հետազոտական նախագծերի իրագործմանը:   Առանձին հանդիպումներ տեղի ունեցան նաև արևելագիտության ինստիտուտի տնօրեն Կորնելիա Հորնի, քաղաքագիտության ֆակուլտետի դեկան Պետրա Դոբների, ինչպես նաև գերմանիստիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ պրոֆեսոր Հ. Զոլմսի հետ՝ մանրամասն քննարկելու հետագա համագործակցությունը:

Հոկտեմբերի 19 ԵՊԼՀ-ի ռեկտորը և ԱԿՀՄ վարչության ղեկավարը մասնակցեցին նաև «Մեսրոպ» հայագիտության կենտրոնի 20-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ Հայաստանի պատվիրակությունը, Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Հանդիսավոր արարողության ընթացքում նշվեց այն մեծածավալ հայապահպան աշխատանքները, որոնք տարվել են «Մեսրոպ» կենտրոնի կողմից:

IMG-0c95515f78e0d612c1d0d75c96e1db6e-V IMG-488086c9875991ee57dd0332c0759a22-V
IMG-06e546621729d66bedbf0357bb11da95-V IMG-3d1438356fa434be14efd46f7eee639d-V

                                     IMG-493e6f503f84cee790524a41fc34100f-V

Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի (ՉՀԳԱ) պատվիրակության այցը ԵՊԼՀ

Նամակ գրել Տպել PDF

Հոկտեմբերի 17-ից 21-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի (ՉՀԳԱ) պատվիրակությունը՝ գլխավոր քարտուղարի տեղակալ պարոն Հան Դաչուանի գլխավորությամբ: Այցի շրջանակում, պատվիրակությունը հոկտեմբերի 19-ին նաև աշխատանքային հանդիպում է ունեցել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ղեկավարության հետ՝ ԵՊԼՀ-ի Չինարենի կենտրոնում: Հանդիպմանը ներկա էին ԵՊԼՀ ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Բելա Մարգարյանը, Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը, Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի դեկան Հարություն Ճանճապանյանը, Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Լուսինե Մադոյանը, Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը, ԵՊԼՀ գրադարանի ղեկավար Աննա Չուլյանը և այլք:  Հանդիպման հիմնական նպատակը երկու կողմերի միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերի մշակումն էր:

Պրն. Դաչուանի գլխավորած պատվիրակության կազմում էին նաև ՉՀԳԱ Ռուսաստանի, Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի (ՌԱԵԿԱԻ) տնօրեն Սուն Չժունանչժին, ՉՀԳԱ Ֆինանսների, ենթակառուցվածքների և ծրագրավորման կառավարման ղեկավար Ցյույ Յունյին, ՉՀԳԱ Սպասարկման կենտրոնի ղեկավարի տեղակալ Ցայ Լին, ՉՀԳԱ Սոցիալական զարգացման ինստիտուտի տնօրենի տեղակալ Կոու Վեյը, ՉՀԳԱ ՌԱԵԿԱԻ գիտական մասին վարիչ Վան Սյաոցյուանը, ՉՀԳԱ Ասիայի և Աֆրիկայի միջազգային համագործակցության կառավարման բաժնի ղեկավար Լի Բինը,  ՉՀԳԱ ՌԱԵԿԱԻ գրադարանի ղեկավար Սուն Հունը, ՉՀԳԱ Սոցիալական զարգացման ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վան Ցզյանհուան, ՉՀԳԱ Սոցիալական զարգացման ինստիտուտի ավագ գիտաշխատող Մա Ֆենը և ՉՀԳԱ Եվրասիայի միջազգային համագործակցության կառավարման բաժնի ղեկավար Յույ Ցզյանֆեյը:

ԵՊԼՀ ուսումնագիտական աշխատանքների հարցերի գծով պրոռեկտոր Բ. Մարգարյանը, ողջունելով ներկաներին, վստահություն հայտնեց, որ հանդիպումը նոր, ավելի լայն հեռանկարներ կբացի հայ-չինական հարաբերությունների զարգացման համար՝ իբրև ապացույց նշելով բուհի որդեգրած քաղաքականությունը լեզվի տարածման գործում:

ԵՊԼՀ ՍԳՍ ֆակուլտետի դեկան Ց. Ակոպյանը ներկայացրեց ֆակուլտետում առկա հասարակագիտական ծրագրերը՝ նշելով, որ չինարենը բուհում դասավանդվում է ոչ միայն որպես առաջին, այլև՝ երկրորդ և երրորդ օտար լեզու:

ԵՊԼՀ ԹՄՀ ֆակուլտետի դեկան Հ. Ճանճապանյանի խոսքով՝ ֆակուլտետի ուսանողներից ամեն տարի մեկնում են Չինաստան, սովորում և վերադառնում, ինչը հատկապես կարևոր է երկու մշակույթների փոխշփման պարբերականության տեսանկյունից:

ԵՊԼՀ գրադարանի ղեկավար Ա. Չուլյանն էլ գոհունակություն հայտնեց, որ չինական պատվիրակության կազմում գրադարանավար ևս կա.

‹‹Մեր գրադարանում առկա է շուրջ 200 հազար կտոր գիրք, իսկ գրադարանի ողջ ֆոնդը գրանցված է էլեկտրոնային քարտարանում և հասանելի է բոլորին: Նպատակ ունենք նաև չինարեն ֆոնդ ստեղծել, ինչն, իհարկե, բարդ խնդիր է, սակայն Կոնֆուցիուսի ինստիտուտի աջակցությամբ հնարավոր նախաձեռնություն է››,- նշեց ԵՊԼՀ գրադարանի ղեկավարը:

Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի (ՉՀԳԱ) պատվիրակությունը՝ գլխավոր քարտուղարի տեղակալ պարոն Հան Դաչուանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար.

‹‹Մեր պատվիրակության անդամների մեծամասնությունն առաջին անգամ է Հայաստանում, սակայն արդեն հասցրել է սիրել ձեր հայրենիքը:  Շատ ենք հավանել հատկապես ձեր բնությունն ու խոհանոցը: Հայաստան այցի շրջանակում նպատակ ունենք խորացնել մեր երկրների հարաբերությունները, որոնք շատ հին պատմություն ունեն՝ հասնելով դեռ հայտնի «Մետաքսի ճանապարհ»-ի շրջան: Արդեն 26 տարի է անցել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի  միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո: Համագործակցությունը տարբեր կողմերով զարգանում և դրա համար լավ հող է նախապատրաստված, քանի որ երկու երկրներն էլ նոր փուլ են թևակոխել: Երկու ժողովուրդների միջև կապերի զարգացման համատեքստում հատկապես կարևորվում է համագործակցությունը հումանիտար և հասարակական ոլորտներում: Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում բացվել է չինարենի խորացված ուսուցման դպրոց և նաև, որ ձեր համալսարանում այսպիսի կարևորություն է տրվում մեր լեզվին: Այս առումով մեծ ուշադրության է արժանի Կոնֆուցիուսի ինստիտուտը, որը հիանալի հարթակ է››,- նշեց պարոն Դաչուանը:

Չինական կողմը ներկայացրեց ՉՀԳԱ ակադեմիայի գործունեությունը, ինչպես նաև վստահություն հայտնեց, որ ԵՊԼՀ-ն հետագայում ավելի ակտիվ մասնակցություն կունենա ակադեմիայի կողմից իրականացվող ծրագրերին:

Հանդիպման շրջանակում տեղի ունեցավ նաև պաշտոնական ճաշ՝ ԵՊԼՀ-ի և Կոնֆուցիուսի ինստիտուտի ղեկավարության մասնակցությամբ, որին էլ հետևեց դասախոսների և ուսանողների հետ քննարկում և փորձի փոխանակում:


44262565_182300019352175_2635073856137592832_n 44365097_708977532807003_8658171971541925888_n
44302779_344292279478949_2803349678362460160_n 44455912_364829824351658_2688793421585317888_n

Ֆրանսիական երգի երեկո՝ ԵՊԼՀ-ում

Նամակ գրել Տպել PDF

Հոկտեմբերի 18-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ Ֆրանսիական երգի երեկո՝ նվիրված Երևանում ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:

Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ վաստակավոր մանկավարժ, Ֆրանսերենի ամբիոնի լեգենդ Վլադիմիր Ստեփանյանի հիշատակը:

Երեկոյի ընթացքում բանասեր, թարգմանիչ, գրադարանագետ և երաժիշտ Պերճ Թյուրաբյանը ներկայացրեց Ազնավուրի, Բարբարայի, Բրասենսի, Բրելի և Ֆերեի երգերը հայերեն՝ սեփական թարգմանությամբ:
ԵՊԼՀ Ռոմանական լեզուների ամբիոնի դոցենտ Վահան Զաքարյանի խոսքով` Թյուրաբյանը երաժշտության և ֆրանսերենի հետ ծանոթացել է միաժամանակ:

Պերճ Թյուրաբյանը ծնվել է Եգիպտոսում, սովորել է Կահիրեի Մխիթարյան վարժարանում, ապա՝ ֆրանսիական քոլեջում։ 1965 թվականին ներգաղթել է Հայաստան: Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ ԵՊՀ-ում դասավանդել է ֆրանսերեն լեզու և գրականություն։ Աշխատել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի գրադարանում, որտեղ շարունակել է ուսումը և ստացել է գրադարանագիտության մագիստրոսի աստիճան։ Աշխատանքի է անցել Նյու Յորքի Հանրային գրադարանում։

Թարգմանիչը հեղինակային համերգներ է ունեցել Երևանում, Միացյալ Նահանգների, Կանադայի մի շարք քաղաքներում և Փարիզում:

Թյուրաբյանը Ֆրանսերենից հայերեն է թարգմանել Շառլ Ազնավուրի երգերը: 2010 թվականին Երևանում լույս է տեսել «Ազնավուրը՝ հայերեն» ձայներիզը, որի մեջ ընդգրկված են Շառլ Ազնավուրի 13 երգերի հայերեն տարբերակները:

TKkvIK6_2h0 J_4RkvvqAuk

«Բազմալեզու կրթությունը որպես միջմշակութային փոխըմբռնում ապահովելու նախապայման» խորագրով գիտաժողով

Նամակ գրել Տպել PDF

Հոկտեմբերի 4-ին ԵՊԼՀ Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը Երևանի Վահագն Վարդևանյանի անվան N.173 հիմնական դպրոցի հետ կազմակերպել էին ՝ «Բազմալեզու կրթությունը որպես միջմշակութային փոխըմբռնում ապահովելու նախապայման» խորագրով ուսուցիչ-ուսանող համատեղ գիտաժողով՝ նվիրված Եվրոպական լեզուների, ինչպես նաև Ուսուցչի միջազգային օրվան։

Մանկավարժության բաժնի ուսանողները և շրջանավարտները ներկայացրին ուսուցիչների հետ դասախոսների ուղղորդմամբ ՀՀ տարբեր դպրոցներում իրենց իրականացրած տարբեր նախագծային աշխատանքների արդյունքները։ Գիտաժողովին մասնակցում էին դասախոսներ, տարբեր դպրոցներից ուսուցիչներ, ուսանողներ, շրջանավարտներ։ Գիտաժողովի ավարտին ԵՊԼՀ Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Լ. Միլիտոսյանի և Երևանի թիվ 173 հիմնական դպրոցի տնօրեն Ն. Մատինյանի կողմից մասնակիցներին հանձնվեցին վկայակագրեր։ Գիտաժողովի ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ պատվավոր հյուր ԵՊԼՀ շրջանավարտ Ն. Ահարոնյանը, որը ներկայացրեց նաև Հայաստանում և ԱՄՆ-ում իր բազմամյա հարուստ մանկավարժական ակտիվ գործունեության փորձը։


43677181_1056309091214690_5991070548573028352_n 43639669_176825116574795_7297841630013292544_n

՝

 

Էջ 4 ... 79-ից

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ