Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Հայտարարություններ

«Բրյուսովյան ընթերցումներ 2018»

Նամակ գրել Տպել PDF

Հարգելի՛ գործընկերներ

 Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը հրավիրում Ձեզ մասնակցելու «Բրյուսովյան ընթերցումներ 2018» միջազգային հոբելյանական գիտաժողովի նվիրված Վ. Բրյուսովի ծննդյան 145-ամյակին և  «Հայ ժողովրդի պատմական բախտի տարեգրություն» գրքի հրատարակման 100-ամյակին: Գիտաժողովը կկայանա 2018թ.-ի սեպտեմբերի 19-ից 21-ը:

Գիտաժողովի աշխատանքային ուղղություններն են՝

  • Վ. Բրյուսովի ստեղծագործական ժառանգության խնդիրները
  • Վ. Բրյուսովի  ստեղծագործական ժառանգությունը մշակութային երկխոսության համատեքստում
  • Վ. Բրյուսովը՝ քաղաքագետ
  • Արծաթե Դար. Վ. Բրյուսովի գրական միջավայրը
  • Հայոց պատմությունը ռուս և համաշխարհային գրականության համատեքստում

Գիտաժողովի ավարտին կհրատարակվի «Բրյուսովյան ընթերցումներ 2018» գիտական հոդվածների ժողովածուն:

«Բրյուսովյան ընթերցումներ 2013» և «Բրյուսովյան ընթերցումներ 2016» ժողովածուների էլեկտրոնային տարբերակները հասանելի են EBSCO շտեմարանի Humanities Source Ultimate ժողովածուի մեջ: «Բրյուսովյան գիտական կենտրոն»-ի և «Բրյուսովյան ընթերցումներ» ժողովածուների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումներով՝

http://brusovcenter.info/ru/index.html

http://brusovcenter.info/ru/br.html


2016 

 

 

 

«ՀԵՔԻԱԹԻ ԱՇԽԱՐՀԸ» ԳՐԱԿԱՆ-ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Նամակ գրել Տպել PDF

«Երկնքից երեք խնձոր ընկավ. մեկը՝ գրողին, մեկը՝ պատմողին, մեկն էլ՝ հեքիաթը լսողին»:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ էր տեղադրել, որով առաջարկում էր երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, 10 րոպե տրամադրել ու օնլայն տիրույթում հեքիաթ կարդալ որեւէ բալիկի համար:

Մեկնարկը տվեց հենց Լ. Մակունցը՝ փոքրիկ Մոնիկայի համար կարդալով «Խոսող ձուկը» հեքիաթը:

Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնը Հայ-ռուսական /սլավոնական/ համալսարանի հետ համատեղ, արձագանքելով ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի նշյալ տեսաուղերձին, կազմակերպել է «Հեքիաթի աշխարհը» գրական-երաժշտական միջոցառումը, որը տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումների շրջանակում հունիսի 29-ին՝ ժամը 12-ին:

Նույն օրը՝ ժամը 13-ին ՖՀՄԱՆ կենտրոնը կազմակերպել է սեմինար՝ «Ուրիշի մշակույթը ներկայացնող գովազդը՝ օտար լեզվի ուսուցման նյութ» խորագրով /բանախոս՝ Ժակլին Մինասյան/:

Untitled

ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Նամակ գրել Տպել PDF

Սիրելի՛ ուսանողներ և գործընկերներ,

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու 2017-2018 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա ս.թ. հուլիսի 9-ին, ժամը 17:00-ին՝ ԵՊԼՀ-ի բակում:

Սիրով սպասում ենք բոլորիդ:

2018-Graduates

ՀԱՊԿ ԵՐՐՈՐԴ ՄՈԴԵԼ – ՀԱՄԱԺՈՂՈՎ

Նամակ գրել Տպել PDF

«Հանրային դիվանագիտության կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է ՀԱՊԿ երրորդ Մոդել-համաժողովին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին: Միջոցառումն անցկացվելու է օգոստոսի 17-ից 22-ը Ծաղկաձոր քաղաքում` Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի օժանդակությամբ:

Մոդել-համաժողովին կարող են մասնակցել 3-ից–5-րդ կուրսերի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև մինչև 30 տարեկան երիտասարդ գիտնականներ, որոնք հետաքրքրված են միջազգային հարաբերությունների, ազգային և հավաքական անվտանգության, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացների հարցերով։

Միջոցառման բացառիկ ձևաչափը ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են տարածաշրջանային և միջազգային անվտանգության սպառնալինքներն ու պայքարը դրանց դեմ, հակամարտությունների կարգավորմանն ուղղված նոր մեխանիզմների և սկզբունքների ստեղծումը, պետական մակարդակով համագործակցության ամրապնդման հնարավորությունների բացահայտումը, ռազմավարական որոշումների կայացման և պետական շահերի պաշտպանության հիմնախնդիրներ և այլն։

Հայտերն ընդունվում են մինչև 2018 թ. հուլիսի 10-ը ներառյալ։

Համաժողովին մասնակցել ցանկացողներին անհրաժեշտ է՝

  • լրացնել հայտը,
  • էջում տեղադրված միջոցառման մասին տեղեկատվությամբ կիսվել ընկերների հետ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

Միջոցառման բոլոր մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր, իսկ լավագույնները կպարգևատրվեն հուշանվերներով։

Մոդել-համաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն է։

Մասնակիցները կընտրվեն մրցութային հանձնաժողովի կողմից։ Ընտրական փուլի արդյունքների մասին կտեղեկացվի մինչև 2018 թ. հուլիսի 15-ը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ Մոդել-համաժողովի նախագիծը, որն իրենից ներկայացնում է դիվանագիտական խաղ և ներառում ՀԱՊԿ շրջանակներում որոշումների կայացման տարբեր տեսակի սիմուլյացիաներ, մշակվել է 2015 թ. «Կոնսենսուս» երիտասարդական հասարակական կազմակերպության և Հայ-Ռուսական համալսարանի Քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ և իրականացվել Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի օժանդակությամբ։ Որպես միջոցառման գործընկերներ հանդես են եկել ՀՀ-ում ՀԱՊԿ Ինստիտուտը, ինչպես նաև Հայաստանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնը։

Միջոցառման գլխավոր նպատակն է «մոդել-համաժողովի» ձևաչափի շրջանակներում երիտասարդության և հանրության ուշադրությունը սևեռել գլոբալ սպառնալիքների հավաքական դիմակայության, ինչպես նաև ՀԱՊԿ առանձին կառույցներում հնարավոր որոշումների և դրանց կայացման մեխանիզմների վրա։

Նշենք, որ սա արդեն երրորդ մոդել-համաժողովն է։ Նախորդ երկու միջոցառումներն անցկացվել են 2015 թ. և 2016 թ., որոնց վերաբերյալ տեսանյութերը հասանելի են հետևյալ հղումներով՝ https://youtu.be/eAUHo6uZZjchttps://youtu.be/GMJE_oKhXAI։

Միջոցառման մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ «Հանրային դիվանագիտության կենտրոն»-ի (https://public-diplomacy.org), ինչպես նաև Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի պաշտոնական կայքէջերում (https://gorchakovfund.ru):

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նամակ գրել Տպել PDF
«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամին 2018-2019 ուսումնական տարվա համար ՀՀ Կառավարությունը հատկացրել է 1 /մեկ/ տեղ դոկտորանտուրայի համար` հետևյալ մասնագիտությամբ.
1. Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն /Ժ.02.02/ - 1 տեղ
Փաստաթղթերի ընդունումը մինչև սույն թվականի հունիսի 18-ը ժամը 18.00 ներառյալ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 532239 հեռախոսահամարով:  

Էջ 1 ... 8-ից

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ