Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< Դեկտեմբեր 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

‹‹Mathima ellinikis›› խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթ ԵՊԼՀ-ում

Նամակ գրել Տպել PDF

Դեկտեմբերի 17-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Հունարենի և հունական մշակույթի կենտրոնը կազմակերպել էր ‹‹Mathima ellinikis›› խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որի շրջանակներում ուսանողներին հնարավորություն ընձեռվեց իրենց ուժերը չափել ինտելեկտուալ հարթակում՝  ստեղծելով առողջ մրցակցային մթնոլորտ, ինչպես նաև զարգացնել հետաքրքրվածություն՝ ձեռք բերելու նոր գիտելիք և տեղեկատվություն տարբեր բնագավառներից: 

Խաղը բաղկացած էր հունարենին և հունական մշակույթին առնչվող բազմապիսի թեմաներից կազմված տեսահարցերից: Արդյունքում հաղթող ճանաչվեցին առավելագույն միավորներ հավաքած ՌՕԼՖ ուսանողներ Սուքիասյան Լիլիթը, Հովսեփյան Կարինեն, Զաքեյան Անահիտը և ԿՄՄՖ ուսանողներ Վարդանյան Մերին, Ադիլխանյան Նունեն, Գալստյան Լիանան:

Առաջին երեք պատվավոր տեղեր զբաղեցրած ուսանողներին հանձնվեցին պատվոգրեր, հնչեցին շնորհավորանքի և շնորհակալության խոսքեր:

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ