Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Կարիերայի կենտրոնի տեղեկատվական օր

Նամակ գրել Տպել PDF

Սեպտեմբերի 13-ին ԵՊԼՀ նիստերի մեծ դահլիճում Կարիերայի կենտրոնը նախաձեռնել էր ճանաչողական ակցիա՝ տեղեկատվական օր ԵՊԼՀ ուսանողների համար:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց ԵՊԼՀ-ի Կարիերայի կետրոնը, գործունեության ուղղությունները, կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունները, միջոցառումները, թրեյնինգներն 
ու սեմինարները: Հանդիպմանը ներկա էին տարբեր կուրսերի ուսանողներ: Ուրախալի էր հատկապես առաջին կուրսերի ուսանողների ներկայությունը, որոնք, ըստ էության, հանդիպման հիմնական թիրախային լսարանն էին:

 Կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանն ու կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը ուսանողներին հանգամանալից տեղեկատվություն տվեցին Հայաստանում և արտերկրում առկա թափուր աշխատատեղերի, կամավորական ծրագրերին դիմելու հնարավորությունների, երիտասարդական փոխանակման կրթական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրին այլ ուսանողների փորձը:

Նշենք, որ աշխատաշուկայում ԵՊԼՀ ուսանողների և շրջանավարտների մրցունակության զարգացման, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդման ու համագործակցության զարգացման նպատակով ԵՊԼՀ-ում գործող Կարիերայի կենտրոնը մշտապես նախաձեռնում է նման հանդիպումներ՝ ուսանողներին պատշաճ տեղեկատվություն տրամադրելու նպատակով: 

Հավելենք, որ Կարիերայի կենտրոնը ներհամալսարանական միակ կառույցն է, որը զբաղվում է ԵՊԼՀ շրջանավարտների և ուսանողների զբաղվածության խնդիրներով։

41663783_701376170243109_7746269828129751040_n

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ