ԵՊԼՀ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱԹԵՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Տպել

IMG_0449
Սույն թվականի հունիսի 11-ից 15-ը Հունաստանի Հանրապետության Աթենք քաղաքում տեղի ունեցավ ECADOC (European Doctoral Programme in Career Guidance and Counselling) Կարիերայի ուղղորդման և խորհրդատվության եվրոպական ասպիրանտական ծրագրի հինգերորդ միջազգային ամառային դպրոցը՝ կարիերայի ուղղորդման և կառավարման ոլորտում հետազոտողների մասնակցութամբ: Յուրաքանչյուր տարի ծրագրին մասնակցում են 20-28 հետազոտողներ աշխարհի ավելի քան 15 երկներից:

ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնի մասնագետ, ԵՊԼՀ-ի Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի հայցորդ, դասախոս Անի Հովսեփյանը մասնակցեց 2018 թվականի ամառային դպրոցին, որը հյուրընկալվեց Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարանի Կարիերայի ուղղորդման և խորհրդատվության կենտրոնի կողմից:

Ամառային դպրոցի առաջնային նպատակներից է կարիերայի ուղղորդման և խորհրդատվության ոլորտում հետազոտություն իրականացնող մասնագետներին հավաքել մեկ հարթակում՝ քննարկելու ոլորտում առկա մարտահրավերները, զարգացման միտումները, հետազոտողների հետազոտության թեմաները և թեմաներից բխող խնդիրները, ինչպես նաև պահանջները, ստեղծելու համագործակցության մեկ միասնական ցանց, աշխատելու համատեղ ծրագրերի, նորարար գաղափաների և գիտական հոդվածների շուրջ:

Ամառային դպրոցի ընթացքում անցկացվել են մի շարք հանդիպումներ, դասախոսություններ, քննարկումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ՝ ժամանած աշխարհի տարբեր համալսարաններից՝ այդ թվում դոկտոր, պրոֆեսոր Մարիա Էդուարդա Դուարտեն Պորտուգալիայի Հանրապետության Լիսբոնի համալսարանից, դոկտոր պրոֆեսոր Իթամար Գաթին Իսրայելի Հանրապետության Երուսաղեմի համալսարանից, դոկտոր Ռիե Թոմսանը Դանիայի Թագավարության Աարուսի համալսարանից՝ այլոց շարքում, ինչպես նաև մի շարք այլ մասնագետներ՝ ժամանած Հունաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի առաջատար համալսարաններից:

Ամառային դպրոցի ընթացքում Անի Հովսեփյանի կողմից ներկայացվել է վերջինիս ատենախոսությունը՝ «Բարձրագույն կրթության համակարգում կարիերայի ուղղորդման գործընթացի կառավարման մանկավարժական հիմնախնդիրները», գիտական ղեկավար դոկտոր, պրոֆեսոր Հայկ Պետրոսյան: Ատենախոսությունը ներկայացվել է ինչպես ընդհանուր քննարկումների ընթացքում, այնպես էլ առանձին զեկույցով: Լինելով առաջին մասնակիցը ԱՊՀ-ից՝ Անի Հովսեփյանը ստացել է եզակի հնավարավորություն ներկայացնելու տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում կարիերայի ուղղորդման և խորհրդատվության  ոլորտի ընդհանուր պատկերը, առկա խնդիրները, ոլորտում առկա մարտահրավերները, բացթողումները, զարգացման հետագա միտումները և հնարավարությունները: Հանդիպումների ընթացքում ներկայացվել են նաև ԵՊԼՀ-ն, ինչպես նաև ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնի և ԵՊԼՀ-ի Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի գործունեությունը:

http://larios.psy.unipd.it/ecadoc/

Ani_Hovsepyan-Poster-page-001