Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< Հունիս 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

ԱՊՀ ՑԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Նամակ գրել Տպել PDF

 Հունիսի 5-ին Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում կայացավ ԱՊՀ ցանցային համալսարանների համակարգող հանձնաժողովի հանդիպումը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես ԱՊՀ ցանցային համալսարանի իրավական փաստաթղթային հենքը և դրանցում առաջարկվող փոփոխությունները, ԱՊՀ ցանցային համալսարանների կոնսորցիումի անդամների փորձը, կոնսորցիումին նոր մասնակից համալսարանների միանալը և 2018/2019 թթ. աշխատանքային ծրագիրը հաստատելը:

ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Քրիստինա Ծատուրյանը հանդիպում է ունեցել նաև ԵՊԼՀ-ի համագործակից համալսարան Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի գիտական գծով պրոռեկտորի, ԱՊՀ և ՇՀԿ մասնակից երկրների լեզվի և մշակույթի բաժնի ղեկավար Վլադիմիր Նիկոլաևիչ Կոնևի և Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի տնօրեն, ԵՊԼՀ-ի դասախոս Արմինե Մարտիրոսյանի հետ, որոնց հետ քննարկվել է ս.թ. նոյեմբերին Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում կայանալիք «ԱՊՀ և ՇՀԿ երկրների մշակույթների երկխոսություն» թեմայով ֆորումի մանրամասները, հրավիրյալների կազմը և այլ կազմակերպական հարցեր:

Հավելենք, որ հանդիպում-քննարկումների ժամանակ անդրադարձել են նաև Կիրառական լեզվաբանություն մասնագիտությամբ համատեղ բակալավրական ծրագիր մշակելու և ներդնելու խնդիրներին:


35265111_2185221241502877_5811356674388131840_n 35051090_2185221554836179_5792864787184484352_n

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ