Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< Ապրիլ 2018 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

ԵՊԼՀ-Ն «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ էՔՍՊՈ-2018» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Նամակ գրել Տպել PDF

Ապրիլի 11-ին մեկնարկեց «Կրթություն և կարիերա. էքսպո-2018» միջազգային ցուցահանդեսը, որտեղ առանձին տաղավարով ներկայացված էր նաև ԵՊԼՀ-ն:

«Երևան էքսպո»-ում 60-ից ավելի տաղավարներ կողք կողքի են, յուրաքանչյուրն իր յուրովի ասելիքով:

Ցուցահանդեսը փորձի փոխանակման, սեփական ձեռքբերումների վերագնահատման, մրցունակ և արդիական ծրագրերի ներդրման յուրօրինակ հարթակ է դարձել ուսումնական հաստատությունների, կրթական ծրագրեր իրականացնող միջազգային և տեղական կազմակերպությունների համար:

Արդեն ավանդական դարձած այս ցուցահանդեսն անցկացվում է 18-րդ անգամ: Այն  մի հարկի տակ է համախմբել կրթական ծառայություններ մատուցող  կազմակերպություններ՝ բուհեր (նաև ռազմական ուղղվածության), կրթահամալիրներ, ուսումնական կենտրոններ, կրթական ոլորտում աշխատող միջազգային կազմակերպություններ՝ բուհ-դիմորդ-աշխատաշուկա եռակողմ կամուրջ ստեղծելու համար:  

Ցուցահանդեսին մասնակցում են նաև Ռուսաստանի, Լեհաստանի և Լիտվայի բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները: «Երևան էքսպո»-ի երկու հարկերում տեղակայված տաղավարներում շրջելու և ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցելու էր եկել նաև ՀՀ ԿԳ փոխնախարար Վ. Մկրտչյանը: «Ես կարևորում եմ նմանաբնույթ ցուցահանդեսները, որտեղ հանդիպում են կրթությունն ու բիզնես ոլորտը: Ուսանողն ու գործարարը   նույն հարթակում են, ինչը տնտեսության զարգացման նախադրյալներից մեկն է»,- նշեց փոխնախարարը:

«Մեր տաղավարով հետաքրքրվողներն այս տարի ևս մեծաքանակ են, քանի որ այն աչքի է ընկնում մշակութային բազմազանությամբ: Այցելուներին հատկապես գրավում են տաղավարում ԵՊԼՀ-ի արտասահմանցի դասախոսների և ուսանողների ներկայությունը, որոնք ազգային տարազներով ներկայացնում են իրենց մշակույթը և ԵՊԼՀ-ում սովորելու առավելությունները: Բոլոր հետաքրքրվողներին մենք տրամադրում ենք ԵՊԼՀ-ի մասին պատմող տեղեկագրեր, որտեղ ներկայացված տեղեկատվությունը ամբողջական պատկերացում է տալիս մեր համալսարանի մասին»,- նշեց ԵՊԼՀ-ի տաղավարի պատասխանատուն:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունից հետո ԵՊԼՀ-ի ներկայացուցիչները մեկ ժամ տևողությամբ բաց դաս իրականացրին՝ ներկայացնելով համալսարանը»:

Տեղեկացնենք, որ կրթական ոլորտում գործող կազմակերպություններին ու նրանց մատուցած ծառայություններին հնարավոր կլինի ծանոթանալ մինչև ապրիլի 13-ը:

30688160_10209372791791451_1899518753280061497_n 20180411_125952 
IMG_0031 IMG_0025

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ