Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



ԵՊԼՀ-ԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՎՃԱՐ ԿՈՒՍԱՆԵՆ ԵՎ ԿԱՆՑՆԵՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՍԱԼԱՄԱՆԿԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Նամակ գրել Տպել PDF

Էրազմուս + միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Իսպանիայի Սալամանկայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն բակալավրիատի և ասպիրանտուրայի ուսանողների, ՊԴ կազմի և վարչական անձնակազմի համար 2017 - 2019 ուս. տարիների համար: 

Ծրագիրը համակարգում է ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնը:

Այս տարի ծրագրում կարող էին ներգրավվել 3 սովորող, 2 դասախոս և 1 աշխատակից:

Մասնակիցներին ընտրելու համար ձևավորված հանձնաժողովի որոշման հիման վրա ծրագրին մասնակցելու հնարավորություն են ստացել հետևյալ բրյուսովականները՝

  1. Լիլիթ Եղիազարյան – բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող,
  2. Զարուհի Կարախանյան - բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող,
  3. Ժենյա Տեր-Վարդանյան – Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ,
  4. Հասմիկ Եղիազարյան – Ռոմանական լեզուների ամբիոնի դասախոս,
  5. Մարինե Օվեսյան - Ռոմանական լեզուների ամբիոնի դասախոս,
  6. Աննա Չուլյան – գրադարանի տնօրեն:
Տեղեկացնենք, որ սովորողները 6 ամիս կկարողանան անվճար ուսանել Սալամանկայի համալսարանում, իսկ դասախոսները և աշխատակիցը կանցնեն 1 շաբաթ տևողությամբ փորձի փոխանակում նույն համալսարանում:

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ