Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< Դեկտեմբեր 2017 >
Եր Եր Չր Հն Ու Շա Կի
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Նորություններ

«Ընդդեմ կանանց բռնության» դասընթաց

Նամակ գրել Տպել PDF

«Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիան «Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակ» կոչվող միջազգային քարոզարշավի շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 4-ին ԵՊԼՀ-ում անցկացրեց ընտանեկան բռնության թեմայով դասընթաց,

«Բանավեճ, քննարկում, փոփոխություն» ծրագրի ներկայացում

Նամակ գրել Տպել PDF

Ս.թ. դեկտեմբերի 6-ին ԵՊԼՀ-ում ներկայացվեց «Բանավեճ, քննարկում, փոփոխություն» ծրագիրը: Այն ֆինանսավորվում է Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից և իրականացվում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի,

ԵՊԼՀ ռեկտոր ընտրվեց Կ. Վ. Հարությունյանը

Նամակ գրել Տպել PDF

Ս.թ. դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հ. 3 նիստը: Օրակարգում ԵՊԼՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթն էր: Հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից ներկա էին 24-ը: Նիստը վարում էր ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիս Բերբերյանը:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա՝ 24 կողմ, 0 դեմ, 0 անվավեր, ԵՊԼՀ ռեկտոր ընտրվեց Կարինե Վիլիկի  Հարությունյանը:

ԵՊԼՀ աշխատակիցները և ուսանողներն ի սրտե շնորհավորում են տիկին Հարությունյանին՝  մաղթելով ուժ և եռանդ՝ ի նպաստ համալսարանի:

Վստահաբար առաջընթացն ու  ձեռքբերումներն անպակաս կլինեն ԵՊԼՀ-ից, իսկ նորանոր հաջողությունները և նվաճումները հաստատուն քայլերով կուղեկցեն բրյուսովականներին:

21769848_10208157418967890_1907223807_n 24581212_10208584344920772_1257878504_n 24581263_10208584344880771_1216511259_n 24726526_10208584344800769_1175834296_n 24740841_10208584344840770_1237875821_n 24829507_10208584345040775_173207815_n

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Նամակ գրել Տպել PDF

Ս.թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, կայանալիք «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի Ռուսաց և օտար լեզուների և միջազգային հաղորդակցությունների ֆակուլտետի և Օտար լեզուների ֆակուլտետի խորհուրդներն առաջադրել են  ԵՊԼՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու  Կարինե Վիլիկի Հարությունյանի թեկնածությունը:

                 Այլ թեկնածուներ չեն դիմել:

                                                                                                                                          

 ԵՊԼՀ հոգաբարձուների խորհուրդ

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՐ ՍԵՎԱՆՈՒՄ

Նամակ գրել Տպել PDF

Սույն թվականի նոյեմբերի 16-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում կազմակերպեց «Մասնագիտությունների օր Սևանում, 2017» միջոցառումը, որի ընթացքում քաղաքի, ինչպես նաև հարակից համայնքների աշակերտներին են ներկայացվել բուհի կողմից առաջարկվող մասնագիտություններն ու ուսուցանվող լեզուները։

Էջ 1 ... 55-ից

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ