Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Գրադարան » ԵՊԼՀ Գրադարան » Գրադարանի մասին » Օգտվելու կանոններ

ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Նամակ գրել Տպել PDF

Գիտական գրադարանից կարող են օգտվել ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ասպիրանտները, հայցորդները, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները:

 

Գրադարանից օգտվելը անվճար է:

 

Գրադարանի ընթերցող դառնալու համար սպասարկման բաժին անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  

Պրոֆեսորադասախոսական կազմ

տեղեկանք կադրերի բաժնից և 1 լուսանկար 3x4 չափի

Ասպիրանտներ/հայցորդներ

1 լուսանկար 3x4 չափի (գիտական մասից ներկայացված ցուցակի հիման վրա)

Բակալավրիատի/մագիստրատուրայի ուսանողներ

ուսանողական տոմս և 1 լուսանկար 3x4 չափի րադարանային քարտը ձևակերպվում է առաջին կուրսի առաջին կիսամյակում)

 

ԵՊԼՀ գրադարանում գրանցված բոլոր ընթերցողները կարող են վերցնել մինչև 12 գիրք: Գեղարվեստական գրականությունը տրվում է 10 օրով, իսկ ուսումնամեթոդական գրքերը կամ դասագրքերը՝ 1 կիսամյակ կամ 1 տարի ժամկետով: Ժամկետը հնարավոր է երկարացնել:

 
Սպասարկման  բաժնում պատվիրված գրականությունը տրամադրվում է երկու ժամվա ընթացքում: Գրականությունը կարելի է պատվիրել նաև՝ ԱՌՑԱՆՑ

      

CD և DVD-ները տրվում են երկու օրով:
 

Հազվագյուտ, մեկ օրինակ գրականությունից, հանրագիտարաններից, չհրատարակված նյութերից, թեկնածուական և մագիստրոսական ատենախոսություններից կարելի է օգտվել միայն ընթերցասրահում:

 

Ընթերցասրահից կարելի է վերցնել մինչև 3 գիրք և 5 պարբերական մամուլ

 

Ընթերցողը պարտավոր է խնամքով վերաբերվել գրքերի և գույքի հետ: Արգելվում է գրքի մեջ նշում կատարել, էջ պոկել կամ ծալել: Գիրք ստանալիս թերություններ հայտնաբերելու դեպքում ընթերցողը պետք է այդ մասին հայտնի գրադարանավարին: Գիրքը կորցնելու կամ վնասելու դեպքում ընթերցողը պարտավոր է վճարել մինչև 500 դրամ արժողությամբ գրքի տասնապատիկը, 500 դրամից բարձր արժողությամբ` գրքի հնգապատիկը:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում ուսանողը պարտավոր է հանձնել իր մոտ եղած գրականությունը:
 

Գրադարանի կանոնները խախտելու դեպքում, ընթերցողը զրկվում է գրադարանից օգտվելու հնարավորությունից:

 
Եթե ընթերցողն ազատվում կամ հեռացվում է համալսարանից, նա պարտավոր է ետ վերադարձնել իր մոտ եղած գրականությունը: Շրջիկ թերթիկը կնքվում է միայն  ընթերցողի մոտ եղած գրականությունը հանձնելուց հետո:
 
 
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ