Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Գրադարան » ԵՊԼՀ Գրադարան » Գրադարանի մասին » Առաքելություն

Առաքելություն

Նամակ գրել Տպել PDF
ԵՊԼՀ գիտական գրադարանը հիմնադրվել են 1935թ.-ին: Պահպանելով նախորդների ավանդույթները՝ ԵՊԼՀ գրադարանը համալսարանի գիտահետազոտական համալիրի տեղեկատվական մակարդակի բարելավման նպատակով ակտիվորեն ժամանակակից մեթոդներ է կիրառում իր գործունեության բոլոր ուղղություններում:  
ԵՊԼՀ գրադարանի առաքելությունն է ապահովել ուսումնական գործընթացը՝ տրամադրելով տեղեկատվության մատչելիություն և ժամանակակից ծառայություններ, գիտահետազոտական տեղեկատվական աղբյուրներից օգտվելու մատչելիություն և անհրաժեշտ պայմաններ՝ նպաստելու հետազոտական գործունեության, դասավանդման և կրթության զարգացմանը: Նշված առաքելությունն իրականացնելու համար ԵՊԼՀ գրադարանը պարտավորվում է՝  
 
  • վերհանել ԵՊԼՀ գրադարանից օգտվողների կարիքները՝ համագործակցելով ԲՈՒՀ-ի ֆակուլտետների, գիտահետազոտական ստորաբաժանումների հետ 
  • ձևավորել հավաքածուներ և ապահովել դրանք համապատասխան ծրագրային միջոցներով 
  • ապահովել գրքերի ֆոնդերի, ինչպես նաև ներքին և արտաքին տեղեկատվական աղբյուրների օգտագործման մատչելիություն
  • ստեղծել հարմարավետ պայմաններ և վիրտուալ միջավայր հետազոտության և կրթության արդյունավետ զարգացման համար
  • համագործակցել ԵՊԼՀ գիտական և կրթական ստորաբաժանումների հետ հետազոտության, դասավանդման և կրթության որակի բարելավման նպատակով  
  • զարգացնել, խրախուսել և խթանել գրադարանի աշխատակիցների մասնագիտական հմտությունների բարելավումը՝ ժամանակակից պահանջների և մասնագիտական չափանիշների համաձայն 
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ