Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Միջազգային կապեր » Արտասահմանցի ուսանողներ » Բուհական կրթություն

Բուհական կրթություն

Նամակ գրել Տպել PDF

    Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը համարվում է Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի առաջատար բուհերից մեկը: Բուհը իր պատմության ընթացքում գործէլ է բաց համակարգով և դա է խթան հանդիսանում, որ մեր բուհում իրենց կրթությունն են ստանում նաև բազմաթիվ ուսանողներ արտասահմանից:
    ԵՊԼՀ կարող են ընդունվել ոչ միայն այն օտարերկրացիները, որոնց կրթական մակարդակը համապատասխանում է ՀՀ միջնակարգ դպրոցի ծրագրին, այլեւ նրանք, ովքեր վատ են տիրապետում կամ ընդհանրապես չեն տիրապետում հայերենին: Օտարերկրակցի ուսանողները, ընդհանուր կրթության գիտելիքների ամրապնդմանը զուգահեռ սովորում են հայերեն կամ լրացնում են հայոց լեզվի իրենց իմացությունը:

   ԵՊԼՀ բակալավրիատ կարող են ընդունվել օտարերկրացի այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերենին, ռուսերենին կամ բուհում որպես մասնագիտություն դասավանդվող որևէ այլ լեզվի՝ կախված այն բանից թե որ բաժնում են սովորելու: Ընդունվելու մեկ այլ նախապայման է հաջողությամբ ընդունելության հարցազրույցները հանձնելը: 

     ԵՊԼՀ-ն Ձեզ է առաջարկում մասնագիտությունների հետևյալ ցանկը, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը 4 տարի է, ուսման ձևը՝ առկա, դասընթացի սկիզբը՝ ամեն տարվա սեպտեմբերին:

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ