Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Միջազգային կապեր » Արտասահմանցի ուսանողներ » Կացություն

Կացություն

Նամակ գրել Տպել PDF

IMG_2122

        IMG_2194        IMG_1652  IMG_1656

     ԵՊԼՀ ժամանած արտասահմանցի հյուրերի, դասախոսների, հետազոտողների համար գործում է ԵՊԼՀ-ի Հյուրերի տունը, որը գտնվում է Հ. Էմին 123 հասցեում: Հյուրերի տան բոլոր սենյակները ձևավորված են ժամանակակից ոճով, կահավորված են ժամանակակից կահույքով, ապահովված են անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Յուրաքանչյուր սենյակն ունի առանձին սանհանգույցը՝ բոլոր հարմարություններով, տաք և սառը շուրջօրյա ջրամատակարարմամբ, ինչպես նաև խոհանոց՝ լվացքի մեքենայով, սառնարանով և գազօջախով: Սենյակներն ապահովված են հեռախոսային ցանցով և ինտերնետային կապով:

     ԵՊԼՀ-ում սովորող արտասահմանցի ուսանողները հնարավորություն ունեն ապրել ԵՊԼՀ-ի ուսանողական հանրակացարանում, որը գտնվում է Հ. Էմին 123 հասցեում: Հանրակացարանում կան երկտեղանոց և երեքտեղանոց սենյակներ, որոնք կահավորված են ժամանակակից կահույքով, հեռուստացույցով և սառնարանով: Սանհանգույցն ապահովված է լվացքի մեքենայով, տաք և սառը շուրջօրյա ջրամատակարարմամբ: Սենյակներն ապահովված են հեռախոսային ցանցով և ինտերնետային կապով:


ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ