Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Միջազգային կապեր » Արտասահմանցի ուսանողներ

Արտասահմանցի ուսանողներ

Նամակ գրել Տպել PDF
    Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը համարվում է Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում  լեզվական կրթություն ապահովող լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը: Մեր բուհը քաջալերում է բոլոր արտասահմանցի ուսանողներին դիմել և սովորել այստեղ, քանի որ մեր կարևորագույն առաքելություններից է միջմշակութային հաղորդակցության ապահովումը և լեզվական բազմազանության շնորհիվ  բազմալեզու և բազմամշակույթ միջավայրի ստեղծումը:
    ԵՊԼՀ միջազգային կապերի վարչությունը սահմանված կարգով օժանդակում է օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող ուսանողներին և դասախոսներին ժամանակավոր կացության քարտերի համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման և ստացման հարցում:

    ԵՊԼՀ արտասահմանցի ուսանողներն ու դասախոսները Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1.         Անձնագրի թարգմանությունը՝ նոտարի վավերացումով + 1 պատճեն

2.         Բժշկական տեղեկանք ՀՀ որևէ հիվանդանոցից կամ պոլիկլինիկայից

3.         3 լուսանկար՝ 3/4 չափի

4.         Դիմում-հարցաթերթիկ

5.         Դիմում-հարցաթերթիկ

    Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել Միջազգային կապերի վարչություն, սենյակներ 5 /1, 5/2  (Կոնֆուցիուսի ինստիտուտի մասնաշենք), զանգահարել (+37410) 53-55-50 (ներ. 1-24), (+37410) 53-55-50 (ներ. 2-13) հեռախոսահամարներով կամ գրել intrel@brusov.am" style="font-family: 'andale mono', times;">intrel@brusov.am, intrel_officer@brusov.am, intrel_officer1@brusov.am էլ. հասցեներին:

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ