Օգտակար հղումներ

Տպել

ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ 
 

ԵՊԼՀ Շրջանավարտների միավորումը կարևորում է ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացումը աշխատաշուկայում։ Վերոնշյալ նպատակին հասնելու համար կենտրոնն իրականացնում է մի շարք ռազմավարական ծրագրեր և միջոցառումներ՝ աջակցելով ուսանողներին և շրջանավարտներին զարգացնել կարիերայում հաջողություններ ունենալու համար անհրաժեշտ կարողությունները։ Անցկացվում են երիտասարդների ուսուցում, որի ընթացքում վերջիններս ձեռք են բերում նոր գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, ինչպիսիք են՝ ճանաչել և արժևորել սեփական անձը, արդյունավետ հաղորդակցվել մյուսների հետ, հետազոտել կարիերայի հնարավորությունները, կազմել ճիշտ աշխատանքային կենսագրական, ճիշտ ներկայանալ գործատուին և այլն։ Աշխատաշուկայում մրցունակության ապահովման և աշխատատեղերի պահպանման կարևոր նախապայման է գրագետ կազմված աշխատանքային կենսագրականը, ուղեկցող նամակը, մոտիվացիոն նամակը և այլն։ Վերը նշված տարրերը միասին մի գովազդային գործիք են, որի միջոցով ուրվագծվում են երիտասարդի բոլոր հմտությունները ու փորձը։ 
Ստորև ձեր ենք ներկայացնում մի քանի օգտակար հղումներ, որոնք ձեր կաջակցեն վերոնշյալ փաստաթղթերի ճիշտ և գրագետ կազմման գործում։ Ներկայացնում ենք նաև երիտասարդական փոխանակման ծրագրերի, կրթաթոշակաների, կամավորական աշխատանքների և այլ հնարավորությունների ռեսուրսներ։ 
Հավելյալ տեղեկատվության, հարցերի և խորհրդատվության համար կարող եք դիմել Շրջանավարտների միավորում և Կարիերայի կենտրոն։ 

CV_Icon 

Աշխատանքային կենսագրական / CV / Resume

Կենսագրականը գովազդային այն գործիքն է, որն ուղղված է ներկայացնելու ձեզ և ձեր նախկին փորձը, արդեն իսկ ձեռք բերված հմտություններն ու գիտելիքները։ Գրագետ պատրաստված աշխատանքային ինքնակենսագրականը և աշխատանքային հնարավորությունների վերաբերյալ տեղեկացվածությունը կնպաստեն ցանկալի աշխատանքի փնտրման գործընթացին։ 
Ինչպես գրել աշխատանքային կենսագրական՝ www.cvcentre.co.uk
Ըստ առանձին ոլորտների և մասնագիտությունների աշխատանքային կենսագրականների օրինակներ՝www.dayjob.com
Europass CV գրելու ուղեցույց և օրինակ՝ www.europass.cedefop.europa.eu   

CV օրինակ հայերենով 1 / CV օրինակ հայերենով 2 / CV օրինակ հայերենով 3
CV օրինակ ռուսերենով 1 / CV օրինակ ռուսերենով 2 / CV օրինակ ռուսերենով 3

Cover_Letter_icon Ուղեկցող նամակ  / Cover Letter 

Աշխատանքային կենսագրականի հետ մեկտեղ շատ հաճախ ներկայացվում է ուղեկցող նամակ, որի հիմնական նպատակն է ներկայացնել ձեզ, ձեր մասնագիտական փորձը, հմտություններն ու գիտելիքները, որոնք կարող են օգնել տվյալ պաշտոնի ձեռք բերման հարցում։ Ուղեկցող նամակի հիմնական փիլիսոփայությունը հետևյալն է. ձեր կողմից արդեն իսկ ձեռք բերված փորձը, ձեր նպատակները, և թե ինչպես են այս երկուսը համադրվում իրար։ 
Ինչպես գրել ուղեկցող նամակ և օրինակներ՝ www.coverletter.eastchance.com, www.livecareer.com  

Interview_Icon Աշխատանքային հարցազրույց / Job Interview

Գործատուի կողմից հարցազրույցի հրավիրվելը նշանակում է, որ ձեր ինքնակենսագրականը բավարարել է գործատուի գրեթե բոլոր պահանջները և տվյալ հաստիքին ընդունման առաջին փուլն արդեն հաղթահարված է: Հարցազրույցը կարևոր է նաև կրթական և կամավորական ծրագրի դիմելու ժամանակ, քանի որ ներկայացնում է ձեր պատրաստվածությունը: 
Հարցազրույցի նախապատրաստման հուշումներ՝ www.quintcareers.com

Reference_Icon 

Երաշխավորագիր / Reference Letter 

Երաշխավորագիրը դասախոսների/գործատուների կողմից գրվող նամակի մի տեսակ է, որի միջոցով գնահատական է տրվում ձեր գիտելիքներին և հմտություններին, որոնք համապատասխանում են այն ծրագրին, որին դուք դիմում եք։ Վերջինս օգնում է ընտրություն կատարողին ավելի հստակ պատկերացում կազմել ձեր մասնագիտական հմտությունների և գիտելիքների վերաբերյալ։ 
Երաշխավորագրի օրինակներ՝ www.jobsearch.about.com         



Motivation_Letter_icon

Հետաքրքվածության նամակ / Motivation Letter

Հետաքրքվածության նամակը կցվում է աշխատանքային կենսագրականին` կրթական, երիտասարդական, կամավորական ծրագրերին դիմելիս։ Ակադեմիական ծրագրերին դիմելիս այս փաստաթուղթը ավելի շատ կիրառվում է՝ ներկայացնելու տվյալ ծրագրին դիմելու դրդապատճառները, ակնկալիքները և նպատակը։ Կրթական ծրագրերի ժամանակ ներկայացվող նամակները կազմվում են՝ հինված այլ կանոնների և օրենքների վրա։ 
Ինչպես գրել հետաքրքրվածության նամակ և օրինակներ՝ www.motivationletter.com  

 

Job_Icon Աշխատանքի փնտրում 

Ակսեպտ կադրային կենտրոն՝ www.accept.am    
Տանժեռ Ռեքրութինգային ընկերություն՝ www.tanger.am
HR.AM
JOB.AM 
JOBFINDER.AM   

Youth_Projects_Icon

                                  Կրթաթոշակներ, սեմինարներ և միջազգային ծրագրեր     
ԱՐՄԱԿԱԴ - կրթաթոշակներ, գիտական սեմինարներ և ավելին՝ www.armacad.info
Հայկական գիտական համագործակցություն՝ www.armscoop.com
Կրթաթոշակային ծրագրեր Էրազմուս Մունդուս՝ www.erasmusplus.am      
Ուսում Գերմանիայում՝ www.daad.am
Ուսում ԱՄՆ-ում՝ www.internationalstudent.com
Եվրոպական կամավորական ծառայություն (EVS)` www.ec.europa.eu
Երիտասարդական փոխանակման ծրագրեր, վերապատրաստումներ արտերկրում՝ www.salto-youth.net
Սեմինարներ, կրթաթոշականեր, գրանտեր՝ www.worldyouth.info
Ինչպես դիմել կրթաթոշակային ծրագրերի՝ www.eastchance.com
Կրթաթոշակային ծրագրեր
Կրթաթոշակային ծրագրերի 20 կայքեր    

Useful_links
Օգտակար հղումներ

Ինչպես պատրաստվել արտասահման մեկնելուն՝ www.eastchance.com
Ինչպես գրել էսսեյ՝ www.eastchance.com
Ինչպես գրել հետազոտական թեմայի նկարագիր՝ www.eastchance.com
Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն՝ www.mycareer.am  

Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ՝ www.arlis.am
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա՝ www.hamk.am      

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան՝ www.ombuds.am        
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք՝ www.parliament.am 
Երիտասարդական պորտալ՝ www.youth.am