Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Հանրությանը » Շրջանավարտների միավորում » Բրյուսովյան իմ պատմություն

Բրյուսովյան իմ պատմություն

Նամակ գրել Տպել PDF

Հրանտ Թոխատյան

ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան,
«Շարմ Հոլդինգ» ընկերության տնօրեն

«Մեր համալսարանն աշխարհի ամենալավ համալսարանն է» 

Մեր համալսարանն աշխարհի ամենալավ համալսարանն է, որովհետև իմ ամենալավ ընկերներն են այնտեղ սովորել։ Մեզ դասավանդում էին ամենալավ դասախոսները, որոնց շնորհիվ է, որ բոլոր իմ համակուրսեցիներն այսօր հասել են որոշակի հաջողությունների։ Համալսարանի հետ կապված ամեն ինչը հիշարժան է, և առանձացնել դրանցից մեկը շատ դժվար է։ Բայց ես հիշում եմ, որ շատ պատահական որոշեցի ընդունվել այստեղ։ Երկու կիսամյակ սովորել եմ Երևանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ Բայց հետո տեղափոխվեցի ԵՊԼՀ, նախ որովհետև այնտեղ ամենագեղեցիկ աղջիկներն էին սովորում, և հետո իմ ընկերներից տեղեկացել էի դասախոսական կազմի մասին։ Նաև այն ժամանակ մեր համալսարում կար Երևանի լավագույն թատերական խումբը՝ Շուգարովի գլխավորությամբ։ Բայց ես ավելի հետաքրքված էի Ուրախների և հնարամիտների ակումբով, որն ակտիվ մասնակցություն ուներ թե հանրապետական, և թե հանրապետությունից դուրս տեղի ունեցող մրցույթներին։


Արտյոմ Երկանյան

«Շանթ» հեռուստաընկերության լրատվական
ծառայության խմբագիր
 

«Այդպես էլ չմեկնեցի հանգստանալու…»

1987 թվականին՝ ավարտելով դպրոցս, որոշեցի ընդունվել Բրյուսովի ինստիտուտ։ Առաջին փորձն անհաջող էր, և ես մտափոխվեցի և որոշեցի դառնալ ռեժիսոր։ Բայց, քանի որ գիտելիքներիս պաշարը բավարար չէր այդ ոլորտի համար, ինձ խորհուրդ տվեցին անցնել գործնական աշխատանքի և մեկ տարի էլ սպասել։ Սակայն քննական ընթացքին ընտելանալու համար կրկին որոշեցի քննություն հանձնել լեզվաբանական ինստիտուտ ընդունվելու համար։ Եվ քանի որ վստահ էի, որ բավարար չեմ ստանա, ընկերներիս հետ նախատեսում էի մեկնել հանգստանալու, նույնիսկ տոմս էի ձեռք բերել։ Քննության հաջորդ օրը, մեկնելուց առաջ, գնացի գնահատականս պարզելու, և ինձ ասացին, որ «4» եմ ստացել և պետք է մասնակցեմ երկրորդ քննությանը։ Ընկերներս մեկնեցին առանց ինձ, բայց կրկին այն ակնկալիքով, որ ես նրանց կմիանամ երկրորդ քննությունն անբավարար հանձնելուց հետո։ Սակայն ես ստացա երկրորդ և այնուհետև երրորդ «4»-ը, և այդպես ընդունվեցի Բրյուսովի ինստիտուտ։ 


Արմինա Դարբինյան

«Ամերիկայի հայկական համագումար»-ի
տարածաշրջանային ղեկավար

 

«Երևանի ամենագեղեցիկ աղջիկները ուսանում էին Բրյուսովում…»

80-ական թվականներին մի կարծիք էր ձևավորվել համալսարանի շուրջ, որ բուհի հիմնական առավելությունը գեղեցիկ աղջիկների «առատությունն է», և Երևանում ընդունված էր ամենագեղեցիկ աղջիկներին ընտրել մեր համալսարանում։ Անցան երկար տարիներ, և կրկին բախտ ունեցա հանդիպելու իմ համակուրսեցիներին, որոնցից յուրաքանչյուրը մի վառ անհատականություն է և իր ուրույն տեղն է զբաղեցնում այս կյանքում։ Բոլոր համակուրսեցիներս բազմակողմանի զարգացած մարդիկ են։ Իսկ շրջանավարտների մակարդակը, նրանց որակը, բազմաբնույթ տաղանդը պատահականություն չէ, այլ ապացույցն է այն բանի, որ մեր համալսարանը որակյալ մասնագետների դարբնոց է»։ 


Ռուբեն Բաբայան

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական
տիկնիկային թատրոնի տնօրեն


«Տասը տարվա աշխատանքը՝ երկու րոպեում»

Իմ դիպլոմայինի ղեկավարը դասախոս Կարեն Սերգեևիչ Սապարովն էր, որին ժամանակ առ ժամանակ հանդիպում էի՝ քննարկելու աշխատանքիս ընթացքը։ Հերթական հանդիպումը պետք է լիներ համալսարանում, որտեղ նա այլ ուսանողներից վերաքննություն էր ընդունում։ Ինձ ասաց, որ նստեմ վերջին նստարանին և սպասեմ մինչև նա ավարտի վերաքննությունը։ Ուսանողները քննաթերթիկները վերցրած պատրաստվում էին քննությանը, և այդ ժամանակ Սապարովը դուրս եկավ լսարանից։ Պարզ էր, որ նրա բացակայությունը մի քանի րոպեյով էր, բայց ուսանողներից մեկը խնդրեց օգնել իրեն։ Ես այլընտրանք չունենալով, սկսեցի երկու րոպեում նրան պատմել Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» հսկայածավալ վեպը։


Արայիկ Վարդանյան
Հայաստանի առևտրաարդյունաբերական 
պալատի տնօրեն


 
«Կրիմինալի» սիրահարը բռնվեց...

Իմ ուսանողական տարիներին մեր համալսարանը արդեն տարբերվում էր այլ ինստիտուտներից աղջիկ ուսանողների առատությամբ։ Երկրորդ կուրսում երբ մենք օգնում էինք ընդունելության հանձնաժողովին դիմորդների փաստաթղթերի ընդունման հարցում, հերթական փաստաթղթերը հանձնող աղջկանից հարցրի, թե ինչ գրքեր է սիրում կարդալ։ Նա ասաց, թե «կրիմինալ» և որպես օրինակ նշեց «Շերլոկ Հոլմսը»։ Ասացի. «Իսկ ո՞վ» է գրել «Շերլոկ Հոլմսը», - նա պատասխանեց. «Ո՞նց թե՝ ով, «Շերլոկ Հոլմսը»։
 

Լիլի Վարդգեսյան

Երևանի Ս. Շահումյանի անվան 
թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն

 

«Թե ինչպես Պարույր Սևակի կինն եմ սխալն ուղղեց»

Ես շատ էի սիրում ստեղծագործել, և այդ ժամանակ արդիական էր տիեզերքի թեման։ Քննության համար պատրաստել էի մի գեղեցիկ շարադրություն, որի վերնագիրն էր՝ «Հեռավոր մոլորակների փոշոտ արահետներում մեր հետքերը կմնան»… Այքան լավ էր ստացվել, որ հանձնաժողովի նախագահը՝ Վիկտոր Վագրամովիչը, շարադրությունս ձեռքին շրջում էր ու կարդում։ Իսկ ես նստած հպարտանում էի ինձնով։ Ուսանողական տարիներս շատ ակտիվ ու արկածներով լի են անցել։ Շատ լավ կուրս էր, հետաքրքիր, համախմբված։ Ես Հայաստանից չէի ու լավ չէի տիրապետում հայերենին։ Մի անգամ, դասի ժամանակ, երբ դասախոսը մեզ նկարներ էր ցույց տալիս՝ հարցնելով, թե նկարի մեջ ինչ է պատկերված, ես ինձնից շատ գոհ պատասխանեցի՝ խիար։ Բոլորը սկսեցին ծիծաղել, իսկ իմ դասախոս Մայա Վարդանյանը (Պարույր Սևակի կինը), շատ հանգիստ ուղղեց ինձ, ասելով, որ ճիշտ է ասել վարունգ։ 
 

Էդուարդ Նուրալով

1975-1982թթ. ինստիտուտի ռուս գրականության
ամբիոնի վարիչ, պրոֆեսոր 

 

«Յուրաքանչյուր Տիգրան իր տեղը լավ գիտի»

Շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Վարդանի Պետրոսյանը մեր ինստիտուտի ասպիրանտն էր։ Երբ այն ժամանակվա ռեկտոր Տիգրան Հախումյանին, որը նույնպես լավ էր շախմատ խաղում, հարցրեցին, թե ինչու նա Տիգրան Պետրոսյանի հետ չխաղաց, չէ որ ունի շախմատի երկրորդ կարգ, Տիգրան Հախումյանը պատասխանեց. «Տիգրանները չեն մրցում։ Յուրաքանչյուր Տիգրանը իր տեղը լավ գիտի»։ 


ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ