Սոցիալական գիտությունների և սերվիսի (ՍԳՍ) ֆակուլտետ

Ֆակուլտետի գործունեությունն ուղղված է արդի հասարակական պահանջներին համապատասխան աշխատաշուկայում մրցունակ մասնագետների պատրաստմանը:

Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետը ԵՊԼՀ-ի երիտասարդ և հեռանկարային ֆակուլտետներից է:
ՍԳՍ ֆակուլտետը առաջարկում է բարձրագույն կրթության համակարգի և արդի հասարակական պահանջներին համապատասխանող մասնագիտական կրթական ծրագրեր՝ ապահովելով որակյալ և աշխատաշուկայում մրցունակ մասնագետներ: Ֆակուլտետը որդեգրել է ուսանողակենտրոն կրթության սկզբունքներ՝ պատրաստելով բարձր որակավորմամբ շրջանավարտեր: Ֆակուլտետի ուսանողական կյանքը հագեցած է ուսումնագիտական և ուսանողական տարաբնույթ միջոցառումներով: 


ՍԳՍ ֆակուլտետի ձեռքբերումները՝

  •  Ֆակուլտետն ապահովում է որակյալ կրթություն՝ միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համապատասխան:

 

  • Ֆակուլտետն իրականացնում է միջազգաին ակտիվ համագործակցություն, մասնավորապես Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC CAUCASUS) «Մարդը և կենսոլորտը» ծրագրի, Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի (РУДН) «Մետաքսի ճանապարը ԱՊՀ երկրներում» ծրագրի, Եվրոպայում հյուրանոցային բիզնեսի և հանրային սննդի դպրոցների ասոցիացիայի (EURHODIP) զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում եվրոպական կրթական ծրագրերի հետ:

  • Ֆակուլտետի «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի կրթական ծրագրերը համադրելի են արևմտյան բարձր վարկանիշ ունեցող համալսարանների ծրագրերի հետ և ֆակուլտետի ուսանողները այդ համալսարաններում (Գերմանիայի Հալեի համալսարան, Էստոնիայի Տարտուի համալսարան, Լեհաստանի Յան Կոչանովսկու համալսարան, և այլն) առանց որևէ դժվարության մասնակցում են փոխանակման ծրագրերի: Ամբիոնը Եվրամիության «Էրազմուս» ծրագրի շրջանակներում իրականացնում է եռամյա «Ժան Մոնե մոդուլ» ծրագիրը՝ նախատեսված 2017–2020 թվականների համար։
  • Ֆակուլտետը ստեղծում է դեսպանատների, համալսարանների, ՌԴ-ի և Եվրոպայի ազգային մշակութային կենտրոնների հետ նախագծեր իրականացնելու հնարավորություն:
  • Ֆակուլտետի ուսանողների պրակտիկան իրականացվում է ՀՀ Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում, ՀՀ Նախագահի աշխատակազմում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեում, Երևանի քաղաքապետարանում, «Մեդիամաքս» և «Արմենպրես» լրատվական գործակալություններում, Հանրային ռադիոյում, «Առավոտ» պարբերականում, Երկիր Մեդիա հեռուստաընկերությունում, հյուրանոցներում և գիտաուսումնական  տարբեր հաստատություններում:
Կարդալ ավելին
Փակել

ՍԳՍ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Բակալավրիատ

առկա ուսուցում

  • Քաղաքագիտություն
  • Սերվիս
  • Լրագրություն
  • Միջազգային տուրիզմ

հեռակա ուսուցում

  • Սերվիս
  • Միջազգային տուրիզմ
  • Լրագրություն

Մագիստրատուրա

առկա ուսուցում

  • Քաղաքագիտություն
  • Եվրոպագիտություն
  • Միջազգային հարաբերություն
  • Սերվիս
  • Կիրառական լեզվաբանություն (Միջազգային տուրիզմ, Հանրային հաղորդակցություն)
  • Լրագրություն

 հեռակա ուսուցում

  • Կիրառական լեզվաբանություն (Միջազգային տուրիզմ, Հանրային հաղորդակցություն)
  • Լրագրություն
  • Սերվիս

 

Ֆակուլտետի կազմում գործում է 6 ամբիոն

Ուսումնական բաժին՝ (+374 11) 300111 (2-09) Ընդհանուր բաժին՝ (+374 11) 300150 (2-22, 2-21, 2-23) Ընդունող հանձնաժողով՝ (+374 10) 520563 (2-87)
info@brusov.am