Կրթության և մասնագիտական մանկավարժության (ԿՄՄ) ֆակուլտետ

Ֆակուլտետի գործունեությունն ուղղված է որակյալ և բանիմաց մանկավարժներ պատրաստելուն: Այն  կիրառում է դասավանդման նոր մոտեցումներ ու մեթոդներ:

ԵՊԼՀ-ն ի սկզբանե հիմնադրվել է որպես Օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ՝ տարեցտարի հարստացնելով մանկավարժներ պատրաստելու իր փորձը և ավանդույթները: Այսօր, ժառանգելով ուսուցիչներ կրթելու իր հարուստ փորձը, համալսարանի ԿՄՄ ֆակուլտետը, շարունակում է հավատարիմ մնալ որակյալ մանկավարժներ պատրաստելու իր առաքելությանը: Այսօր ուսուցիչներն են առավել, քան հասարակության որևէ այլ խումբ, որոշում ազգի դիմագիծն ու ձևավորում նրա գաղափարներն ու իղձերը:

Ֆակուլտետն իրականացնում է 5 բակալավրիական և մագիստրոսական ծրագրեր, ինչպես նաև հետբուհական կրթական ծրագրեր:

2018–2019 ուսուﬓական տարվանից ֆակուլտետը պատրաստվում է իրականացնել չինարենի ուսուցչի պատրաստման մագիստրոսական ծրագիրը, ելնելով ՀՀ-ում չինարենի և մշակույթի նկատմամբ աճող հետաքրքրությունից և դպրոցներում, քոլեջներում չինարենի ուսուցիչների պահանջարկից:

ԵՊԼՀ-ի ԿՄՄ ֆակուլտետը հնարավորություն է տալիս ձեռք բերելու աշխարհում ամենակարևոր մասնագետներից մեկի՝ ուսուցչի պատվաբեր կոչումը և մատաղ սերնդին սովորեցնելու նայել աշխարհին նորովի:

Կարդալ ավելին
Փակել

ԿՄՄ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Բակալավրիատ

 

  • Անգլերեն լեզու և գրականություն, Մանկավարժություն
  • Գերմաներեն լեզու և գրականություն, Մանկավարժություն
  • Ֆրանսերեն լեզու և գրականություն, Մանկավարժություն
  • Ռուսաց լեզու և գրականություն, Մանկավարժություն

 Մագիստրատուրա

 

  • Անգլերեն լեզու և գրականություն, Մանկավարժություն
  • Գերմաներեն լեզու և գրականություն, Մանկավարժություն
  • Ֆրանսերեն լեզու և գրականություն, Մանկավարժություն
  • Ռուսաց լեզու և գրականություն, Մանկավարժություն
  • Կառավարում

 

Ֆակուլտետի կազմում գործում է 3 ամբիոն

Ուսումնական բաժին՝ (+374 11) 300111 (2-09) Ընդհանուր բաժին՝ (+374 11) 300150 (2-22, 2-21, 2-23) Ընդունող հանձնաժողով՝ (+374 10) 520563 (2-87)
info@brusov.am