Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Երկուշաբթի, 17 Դեկտեմբեր 2018
«Ինչպես կազմել մրցունակ ինքնակենսագրական» PDF Տպել Նամակ գրել
Հարգելի՛ ԵՊԼՀ-ականներ,
 
դեկտեմբերի 18-ին, ժամը՝ 14:00-ին, ԵՊԼՀ-ի գրադարանի մասնաշենքի նիստերի դահլիճում Կարիերայի կենտրոնի Ֆրանսիայից ժամանած կամավոր Փոլ Բաքեն իրականացնելու է թրեյնինգ՝ «Ինչպես կազմել մրցունակ ինքնակենսագրական» խորագրով:
 
Սիրով սպասում ենք բոլորին:
Կարդալ ավելին...

Արգենտինական կենտրոնի բացում PDF Տպել Նամակ գրել

Հարգելի գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի II մասնաշենքի 413 լսարանում տեղի կունենա Արգենտինական կենտրոնի բացումը: 

Կենտրոնի բացումը իրականացվում է ԵՊԼՀ-ի, ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանատան և «Կոնվերս բանկ»-ի համագործակցության շրջանակներում` վերջիններիս հովանավորությամբ:  

Արգենտինական կենտրոնը նպատակ ունի խթանելու իսպաներեն լեզվի և մշակույթի ուսուցումը, Հայաստանի և Արգենտինայի կրթական հաստատությունների միջև համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև իպաներեն լեզվի մասնագիտական դասընթացների իրականացումը:

Բացմանը ներկա կլինեն Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնսալո Ուրրիոլաբեիտիան, «Կոնվերս բանկ»-ի ներկայացուցիչները, ինչպես նաև այլ հյուրեր և գործընկերներ:

Կարդալ ավելին...

«Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների բնութագրիչները» ծրագրային փաստաթղթի ներկայացում PDF Տպել Նամակ գրել

Դեկտեմբերի 14-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ «Հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների բնութագրիչները» ծրագրային փաստաթղթի ներկայացումը, որը մշակվել է ԵՊԼՀ-ի կողմից: Հանդիպմանը ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը: 

ԵՊԼՀ որակի ապահովման և բարեփոխումների կենտրոնի համակարգող, բ.գ.դ., պրոֆեսոր Գայանե Գասպարյանը ողջունեց բոլոր ներկաներին և ներկայացրեց փաստաթղթի մշակման նախապատմությունը.
‹‹1991 թվականին Եվոպայում քննարկման առարկա դարձավ եվրոպական քաղաքացիություն ստանալու համար համաեվրոպական լեզվական սանդղակի մշակման հարցը և Շվեյցարիայում տեղի ունեցավ սիմպոզիում վերնոշյալ սանդղակի ստեղծման համար: 2003 թվականին այն մեկնարկեց որպես պիլոտային ծրագիր, իսկ 2007 թվականին Օքսֆորդում ընդունվեց որպես հիմք՝ Եվրոպայի քաղաքացիության համար քննություն հանձնողների համար: ԵՊԼՀ-ն դեռ 2005 թվականին թարգմանեց այդ փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի լեզվաքաղաքականության հանձնաժողովի հետ, և մինչև փաստաթղթի ընդունումը, հայերենով ունեցանք անգլերենի իմացության մակարդակները: Սկսեցին այլ լեզուներ ևս նույն սանդղակով մշակել և հայերենը բացառություն չէր: Այսօր ներկայացվում է, թե ինչ է արվել երկու տարի տևած աշխատանքի արդյունքում››:
ԵՊԼՀ հայագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Գայանե Գևորգյանը ներկայացրեց փաստաթուղթը, որը բաղկացած է 3 մասից՝ նկատի ունենալով լեզվի իմացության 3 հիմնական մակարդակները: 
Հավելենք, որ Եվրախորհրդի հրապարակած ճանաչելի և միջազգայնորեն ընդունված Լեզուների իրազեկության համաեվրոպական համակարգը հստակորեն սահմանում է լեզվի իմացության մակարդակները: Վերոնշյալ սանդղակով լեզուների իմացությունը գնահատվում է A1-ից մինչև C2 աստիճան, ուր A1-ը համարվում է լեզուների իմացության նախնական, իսկ C2-ը` կատարյալ մակարդակ:

Կարդալ ավելին...

Միջազգային կամավորական և մշակութային կառնավալ Մեղրաձորում PDF Տպել Նամակ գրել

Սույն թվականի դեկտեմբերի 12-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կարիերայի կենտրոնը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտը և ՊԱՏՄԻ մշակութային հասարակական կազմակերպությունը միավորվել էին կազմակերպելու Միջազգային կամավորական և մշակութային կառնավալը Հայաստանի Մեղրաձոր գյուղում: Առաջինը իր տեսակի մեջ, այս միջոցառումը կազմակերպվում էր միավորելու գյուղը համաշխարհային մշակույթի հետ և օգնելու որպեսզի դեռահասները ճանապարհորդեն մշակույթի, երաժշտության, սննդի և արվեստի միջով, ծանոթանան ԵՊԼՀ-ում դասավանդվող լեզուներին և հնարավորություններին: 

Միջոցառման ծրագիրը ներառում էր կամավորության մասին ներկայացում, ինչպես նաև 9 գործնական դասընթացներ դպրոցականների համար (7-12-րդ դասարանի աշակերտների համար) կազմակերպված միջազգային կամավորների և դասախոսների կողմից: Գործնական դասընթացներից հետո յուրաքանչյուր խումբ ներկայացրեց համագործակցության արդյունքները: Միջոցառման ավարտին կազմակերպվել էր հյուրասիրություն՝ կամավորների և դասախոսների կողմից պատրաստված տարբեր երկրների ուտեստներով:

Կորեա: Հոլիգրաֆիա
Ֆրանսիա: Կարաոկե
Չինաստան: Թեյի էթիկետ
Իսպանիա: Նկարչություն
Եգիպտոս: Կախարդական երկիր
Հունաստան: Աշխարհագրական խաղ + պար
Գերմանիա և Ավստրիա: Երկրների վերաբերյալ խաղ
Լեհաստան: Լեզվի հետ կապված խաղ
Ռումանիա: Թաքնված Ռումինիա

Կարդալ ավելին...

‹‹Սուրբ Ծննդյան և Ամանորի ավանդույթները եվրոպական երկրներում›› PDF Տպել Նամակ գրել


Հարգելի գործընկերներ, 

 
ԵՊԼՀ-ի Ուսանողական խորհուրդը և Կարիերայի կենտրոնը սիրով հրավիրում են բոլորին այսօր՝ դեկտեմբերի 17-ին ժամը 14:00 ԵՊԼՀ-ի նիստերի մեծ դահլիճում ներկա գտնվելու Սուրբ Ծննդյան և Ամանորի ավանդույթները եվրոպական երկրներում միջոցառմանը:
Կարդալ ավելին...

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ