Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Հինգշաբթի, 13 Դեկտեմբեր 2018
ԵՊԼՀ-ի կարիերայի կենտրոնի աշխատակազմը Խորվաթիայի Հանրապետությունում PDF Տպել Նամակ գրել

Սույն թվականի նոյեմբերի 26-ից 30-ը Խորվաթիայի Հանրապետության Զագրեբ և Սամոբոր  քաղաքներում Ֆինլանդիայի, Իսպանիայի, Խորվաթիայի, Սլովենիայի, Չեխիայի, Իտալիայի կազմակերպությունների մասնակցությամբ տեղի ունեցավ «ԵԿԾ»-ն բոլորի համար խորագրով Էրազմուս + սեմինար՝ նվիրված Եվրոպական կամավորական ծառայությանը (European Voluntary Service): Սեմինարը իրականացվում և համակարգվում էր “Outward Bound” Խորվաթիա կազմակերպության կողմից: Սեմինարը երկու տարի տևողությամբ Էրազմուս + ռազմավարական համագործակցության ծրագրի գործողություններից մեկն էր: Ծրագրի նպատակն էր խթանել ԵԿԾ-ի տարածմանը, փորձի փոխանակմանը, լավագույն փորձի ներկայացմանը և նոր համատեղ ծրագրերի իրականացմանը:

Սեմինարի ընթացքում մասնակիցների կողմից քննարկվեցին «Եվրոպական կամավորական ծառայություն» ծրագիրը, ծրագրի բոլոր մանրամասները, մասնակից կազմակերպությունները ներկայացրին իրենց փորձը, առկա բոլոր խնդիրները և մարտահրավերները: Հատկանշական է, որ ԵՊԼՀ-ն միակ բուհն է տարածաշրջանում, որն իրականացնում է ԵԿԾ ծրագիրը, համադրելով ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը։ Կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանը և Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը ներկայացրին ԵՊԼՀ-ի փորձը, ծրագրի իրականացման մոտեցումները և ռազմավարությունը: ԵՊԼՀ-ում ԵԿԾ ծրագիրը համակարգում է Կարիերայի կենտրոնը:

Հավելենք, որ սեմինարի ընթացքում տեղի ունեցավ նաև հանդիպում Զագրեբի համալսարանի Կարիերայի կենտրոնի և Միջազգային համագործակցության բաժնի ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին համագործակցության հնարավոր եզրերը և համատեղ ծրագրերը: 

Կարդալ ավելին...

Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիր PDF Տպել Նամակ գրել

Սիրելի՛ ուսանողներ,

հայտնում ենք, որ «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը շարունակում է «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը» 2018-2019 թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար:

Նշենք, որ «ԱՄՔՈՐ Հայաստան» կազմակերպությունը 2012 թ.-ից սկսել է «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը» (առավելագույնը մինչև 100.000 դրամի փոխհատուցում յուրաքանչյուր կիսամյակի համար), որին մասնակցել են ԱՐԵԳԱԿ ունիվերսալ վարկային կազմակերպության վարկառուների ընտանիքի անդամ ուսանողները՝ այդ թվում նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները:

Կարդալ ավելին...

Երիտասարդների շրջանում թրաֆիքինգի մասին իրազեկվածության բարձրացման ծրագիր-մրցախաղի մասնակցության հայտերի ընդունում PDF Տպել Նամակ գրել

Երիտասարդների խոցելիության նվազման և մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման վտանգների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը իրականացնում է «Թրաֆիքինգի դեմ պայքար ուսանողական մրցադաշտում» թեմայով գիտելիքների ծրագիր-մրցախաղ:

Ծրագիրը կանցկացվի երկու փուլով՝ նախատեղեկատվական և մրցակցային, որին կարող են մասնակցել հայաստանյան բուհերի ուսանողները:

Ծրագրի առաջին՝ նախատեղեկատվական փուլում մասնակիցների համար կկազմակերպվեն դասընթացներ, որոնք կվարեն թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի փորձագետներ, որոնք անհրաժեշտ տեղեկատվություն կփոխանցեն և կուղղորդեն խաղի մասնակիցներին հարցերի ճիշտ պատասխանները գտնելու հարցում։

Ծրագրի երկրորդ՝ մրցակցային փուլում կձևավորվեն 3 հոգուց բաղկացած 5 թիմեր, որոնք իրենց գիտելիքներով կմրցեն ինտերակտիվ համակարգչային Brain Ring մրցախաղում: Նվազագույն ժամանակում առավելագույն միավորներ կուտակած առաջին երեք թիմերը կարժանանան մրցանակների:

Դասընթացների և խաղի անցկացումը բաց է և հասանելի բոլոր ցանկացողների համար: Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSehCMnm5yJMmvVAo4dYRWlbcqlU1TyR_zSyKPCbpPsMtvIAsw/viewform: Ծրագրի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 14-ը:

Ծրագրի նախատեղեկատվական փուլը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ին, իսկ մրցակցային փուլը՝ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, ԷՕՆ-ում (Տերյան 3):

Կարդալ ավելին...

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ