Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Չորեքշաբթի, 10 Հոկտեմբեր 2018
«Բազմալեզու կրթությունը որպես միջմշակութային փոխըմբռնում ապահովելու նախապայման» խորագրով գիտաժողով PDF Տպել Նամակ գրել

Հոկտեմբերի 4-ին ԵՊԼՀ Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը Երևանի Վահագն Վարդևանյանի անվան N.173 հիմնական դպրոցի հետ կազմակերպել էին ՝ «Բազմալեզու կրթությունը որպես միջմշակութային փոխըմբռնում ապահովելու նախապայման» խորագրով ուսուցիչ-ուսանող համատեղ գիտաժողով՝ նվիրված Եվրոպական լեզուների, ինչպես նաև Ուսուցչի միջազգային օրվան։

Մանկավարժության բաժնի ուսանողները և շրջանավարտները ներկայացրին ուսուցիչների հետ դասախոսների ուղղորդմամբ ՀՀ տարբեր դպրոցներում իրենց իրականացրած տարբեր նախագծային աշխատանքների արդյունքները։ Գիտաժողովին մասնակցում էին դասախոսներ, տարբեր դպրոցներից ուսուցիչներ, ուսանողներ, շրջանավարտներ։ Գիտաժողովի ավարտին ԵՊԼՀ Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Լ. Միլիտոսյանի և Երևանի թիվ 173 հիմնական դպրոցի տնօրեն Ն. Մատինյանի կողմից մասնակիցներին հանձնվեցին վկայակագրեր։ Գիտաժողովի ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ պատվավոր հյուր ԵՊԼՀ շրջանավարտ Ն. Ահարոնյանը, որը ներկայացրեց նաև Հայաստանում և ԱՄՆ-ում իր բազմամյա հարուստ մանկավարժական ակտիվ գործունեության փորձը։


43677181_1056309091214690_5991070548573028352_n 43639669_176825116574795_7297841630013292544_n

՝

 

Կարդալ ավելին...

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ