Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Հինգշաբթի, 04 Հոկտեմբեր 2018
Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի դասախոսները թարգմանել են Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գիրքը PDF Տպել Նամակ գրել

Հոկտեմբերի 3-ին՝ Ֆրանկոֆոնիայի համաշխարհային XVII համաժողովին ընդառաջ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Սա գիրք է, որը վաճառվել է երկու միլիոն օրինակով, դարձել բեսթսելլեր, թարգմանվել եվրոպական գրեթե բոլոր լեզուներով, իսկ այժմ՝ արդեն հայերենով: «Հեղափոխությունն» առաջին եվրոպական քաղաքական բեսթսելլերն է, որը հրատարկվում է հայերեն: Թարգմանիչների խումբը, որի կազմում էին մեր համալսարանի շրջանավարտ, ճանաչված լրագրող Արտակ Հերիքյանը և ռոմանական լեզուների ամբիոնի դոցենտներ Ժակլին Մինասյանն ու Հասմիկ Գրիգորյանը, երեք շաբաթ անքուն գիշերներ է անցկացրել գիրքն ընթերցողի դատին հավուր պատշաճի ներկայացնելու համար: Գիրքը պարզ, հասկանալի, նույնիսկ ժողովրդական լեզվով` բարդ քաղաքական թեմաների մասին է: Սա գիրք է, հատկապես իշխանավորների ու այդ իշխանավորներին ընտրողների ընթերցանության համար:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը. «Սա Մակրոնի ընտրարշավը ներկայացնող գիրք է: Մակրոնն արդեն մեկ տարի նախագահ է, ուստի՝ սա նաև այսօրվա Ֆրանսիայի մասին գիրք է: Այն Ֆրանսիայի, որը համաշխարհային թատերաբեմում ուզում է ակտիվ մասնակցություն ունենալ»,-ասաց նա:

‹‹Եթե ուզում եք ճանաչել Ֆրանսիայի նոր նախագահին, որն ընդամենը մեկ շաբաթից գալու է Հայաստան, ուրեմն՝ կարդացեք այս գիրքը: Մակրոնն իր «Հեղափոխություն» գրքում պատմում է իր կյանքի, իր նախընտրական արշավի ու Ֆրանսիայի մասին պատկերացումների մասին: Այն նաև պետական համակարգերը փոխելու, կարծրատիպերը կոտրելու մասին է: Ու չնայած սա ֆրանսիական ներքաղաքական իրադարձութունների մասին պատմող գիրք է, այն շատ համահունչ է հայաստանյան այսօրվա հեղափոխական թոհուբոհին»,- իր խոսքում նկատեց Ժակլին Մինասյանը:

IMG_3151 IMG_3148
IMG_3145 IMG_3144 Կարդալ ավելին...

ԵՊԼՀ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ PDF Տպել Նամակ գրել

ԵՊԼՀ-ն հայտարարում է բաց մրցույթ՝ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի համար:

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչի պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել գիտամանկավարժական աշխատանքային փորձ ունեցող այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտական կոչում և/կամ աստիճան:

Ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

 ա) գրավոր դիմում ռեկտորի անունով,

բ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ լուսանկարով (3x4 չափի), որում նշված է մշտական բնակության հասցեն, քաղաքային կամ բջջային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն,

գ) տեղեկանք և բնութագիր վերջին աշխատանքի վայրից,

դ) ինքնակենսագրություն,  

ե) հրատարակված գիտական աշխատանքների, գրքերի, մեթոդական ձեռնարկների և այլ աշխատությունների ցուցակ,

զ) բարձրագույն կրթության դիպլոմի (դիպլոմների) և գիտական աստիճանը և/կամ կոչումը հավաստող վկայականի պատճեններ,

է) թեկնածուի կողմից ներկայացված ամբիոնի գործունեության և ամբիոնի գծով իրականացվող ՄԿԾ-ների արդիականացման վերաբերյալ ծրագիր՝ փակ և իր կողմից ստորագրված ծրարով (5-7 էջերի սահմաններում): 

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2018թ. հոկտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ` ժամը 09:00-ից 18:00-ն (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի և Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի խորհրդի քարտուղարին՝ առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0002, Թումանյան 42, ԵՊԼՀ, երկրորդ մասնաշենք, թիվ 2308 աշխատասենյակ, ՌՕԼ ֆակուլտետի խորհրդի քարտուղար Ա. Ալավերդյան):

Մրցույթը տեղի կունենա 2018 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: 

Թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման, ամբիոնի վարիչի նշանակման և նրա հետ աշխատանքային պայմանագրի կնքման կարգը սահմանվում է ԵՊԼՀ գիտական խորհրդի կողմից հաստատված «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի գրականության և մշակույթի ամբիոնի  կանոնադրությամբ: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊԼՀ ՌՕԼ ֆակուլտետի խորհրդի քարտուղար  Անահիտ Ալավերդյանին  /հեռ.՝ 011-300-111 /ներ. 2-79/, էլ. փոստ՝ an.alaverdyan@mail.ru:

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական
լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամ

Կարդալ ավելին...

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ