Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Չորեքշաբթի, 03 Հոկտեմբեր 2018
Ա. Սոլժենիցինի 100-ամյակին նվիրված գիտաժողով ԵՊԼՀ-ում PDF Տպել Նամակ գրել

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ բուհում մեկնարկեց  ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ա. Սոլժենիցինի 100-ամյակին նվիրված գիտաժողովը:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ  ռեկտոր Կարինե Հարությունյանը՝ ողջունելով ներկաներին. ‹‹Ա. Սոլժենիցինի 100-ամյակին նվիրված գիտաժողովի անցկացման գաղափարը պատկանում է մեր բուհի պրոֆեսոր, ռուսագիտության վետերան պարոն Միխայիլ Ամիրխանյանին. մարդ, որը հայտնի է ոչ միայն մեր երկրում, այլև՝ նրա սահմաններից դուրս: Հենց նրա շնորհիվ է, որ պարբերաբար գիտաժողովներ են անցկացվում՝ նվիրված ռուս գրողներին ու նրանց գրական ժառանգությանը: Այսօր տարբեր երկրների առաջատար գրականագետներ են հյուրընկալվել ԵՊԼՀ-ի հարկի տակ՝ ուսումնասիրելու Սոլժենիցինի գրական ժառանգության խնդիրները: Մեզ համար հատկապես կարևոր է, որ այսօրվա երիտասարդ ընթերցողը հաղորդակից լինի Սոլժենիցինի գործերին, ճանաչի նրա հեղինակած ստեղծագործությունները: Ես ուսումնասիրել եմ գիտաժողովի մասնակիցների արդեն իսկ տպագրված նյութերի ժողովածուն և կարող եմ վստահությամբ փաստել, որ թեմատիկան կարդարացնի բոլորիս սպասելիքները: Այս գիտաժողովը մեծ ներդրում է ոչ միայն Սոլժենիցինի գրական ժառանգության ուսումնասիրության հարցում, այլև՝ մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության համար››,-նշեց ԵՊԼՀ-ի ռեկտորը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի Գրողների միության միակ ռուսալեզու հայկական գրական-գեղարվեստական հասարակական և քաղաքական ամսագրի՝ «Գրական Հայաստան»-ի փոխխմբագիր Սերգեյ Մուրադյանը: Գրականագետը ողջունեց ներկաներին. ‹‹Մենք այսօր այստեղ հավաքվել ենք քննարկելու ռուս հայտնի արձակագրի, մեծանուն անհատի ստեղծագործություններ, որոնք մարդկային գիտակցության ու պատկերացումների հեղափոխություն են կատարել: Այսօր անդրադառնում ենք մի գրողի, որի անունը պատմության մեջ է դրոշմվել հավերժ,-նշեց  Սերգեյ Մուրադյանը:

Պրոֆեսոր Միխայիլ Ամիրխանյանի խոսքով՝ գիտաժողով անցկացնելու միտքը եղել է վաղուց՝ դեռ 2014 թվականին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց «Ա. Սոլժենիցինի 100-ամյա հոբելյանը նշելու մասին»:

 ‹‹ՀՀ նախագահ պարոն Արմեն Սարգսյանի կողմից հատուկ ուղերձ ունենք. սա, ըստ էության, առաջին դեպքերից է, որ նման բարձր ատյանից հատուկ ողջույն ունենք, որն, ի դեպ, տեղ է գտել մեր գիտաժողովի նյութերի արդեն իսկ տպագրված ժողովածուի մեջ: Հատուկ ուղերձ ունենք նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի կողմից: Նշեմ, որ գիտաժողովը շարունակական է. այսօր այն  տեղի է ունենալու մեր բուհում, վաղը՝ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, իսկ հաջորդ օրն արդեն գիտաժողովը կհյուրընկալվի Վանաձորի պետական համալսարանում››,-նշեց պրոֆեսորը:

Հավելենք, որ գիտաժողովի  շրջանակում 8 համաձայնագրեր են կնքվել տեղական համալսարանների և Ռուսաստանի առաջատար բուհերի հետ:

IMG_9951 IMG_9955 IMG_9956

  IMG_9973 IMG_9970  IMG_9995

Կարդալ ավելին...

Վիեննայի տղաների երգչախումբը ԵՊԼՀ-ում PDF Տպել Նամակ գրել

Հոկտեմբերի 3-ին ԵՊԼՀ-ի Ավստրիական գրադարան էր այցելել աշխարհահռչակ Վիեննայի տղաների երգչախումբը: Երգչախմբի այցը բուհ ողջունեց ԵՊԼՀ-ի ռեկտոր Կարինե Հարությունյանը.

‹‹Ես անկեղծորեն ուրախ եմ  Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում  ողջունելու և հյուրընկալելու աշխարհահռչակ Վիեննայի տղաների երգչախմբին, որը, հինադրվելով 1948 թվականին և,     լինելով աշխարհի հնագույն մշտապես գործող խմբերից մեկը,  մշակութային մեծ հետք է թողել պատմության մեջ: Երգչախմբի կազմում երգել են Մոցարտը, Սալիերին, Հայդնը, Շուբերտը, երգչախմբի հետաշխատել և համագործակցել են Բախը և Բեթհովենը: 83-ամյա մեր կրթական հաստատությունն ունի դարավոր ավանդույթներ, հարուստ պատմություն և համարվում է ավստրիական մշակույթը ներկայացնող լավագույն օջախներից մեկը: Մեր բուհում 2010 թվականից գործում է իր տեսակով բացառիկ Ավստրիական գրադարանը: Ավստրիական գրադարանը Հայաստանում ավստրիական մշակույթի յուրատիպ կենտրոն է: Այն մշտապես կազմակերպում է գրական ընթերցումներ, դասախոսություններ, գիտաժողովներ, ֆիլմերի ցուցադրություններ, ցուցահանդեսներ, մշակութային ամենատարբեր միջոցառումներ: Այսօրվա Ձեր այցը ասվածի ամենավառ ապացույցներից մեկն է››,-նշեց ԵՊԼՀ-ի ռեկտորը:

Այցի շրջանակում Վիեննայի տղաների երգչախմբի փոքրիկ կատարողները ԵՊԼՀ-ի բակում հանդես եկան նաև երաժշտական գեղեցիկ կատարմամբ:

Հավելենք, որ Վիեննայի տղաների հանրահայտ երգչախումբը «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ կունենա հոկտեմբերի 4-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգի ծրագրում կհնչեն Գալուս, Հենդել, Հայդն, Մենդելսոն, Շուբերտ, Մոխնիկ, Շեչինսկի, Կոմիտաս, Յոզեֆ Շտրաուս, Յոհան Շտրաուս, Բիլի Ջոյել, ժողովրդական երգեր, հատվածներ հայտնի մյուզիքլներից:



42992031_2266579720037953_433821233386094592_o 43059078_2266585186704073_4414815201593917440_o 42988343_2266585496704042_2076469851274084352_o 43074489_2266584950037430_595417848889737216_o 43138766_2266579683371290_2323752550391611392_o 43146025_2266585670037358_3698395569786454016_o Կարդալ ավելին...

Ֆրանսիացի հեղինակները հյուրընկավեցին ԵՊԼՀ-ում PDF Տպել Նամակ գրել

Ֆրանկոֆոնիայի XVII-րդ երևանյան գագաթաժողովին ընդառաջ՝ Ֆրանսիայի Արշակ Չոբանյանի անվան ինստիտուտի և ‹‹Սիժեստ›› հրատարակչության հրավերով և վերջինիս տնօրեն Ժան Սիրապյանի ուղեկցությամբ Հայաստան են ժամանել ֆրանսիացի գրողներ Ժան-Միշել Վերնոշեն, Յուսեֆ Հինդին և Էմանուել Լըրուան:

Հուրախություն մեզ, հեղինակները հոկտեմբերի 3-ին հյուրընկալվեցին նաև մեր հարկի տակ: Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ռոմանական լեզուների ամբիոնը Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնի հետ նախատեսել էր համալսարանի ֆրանսախոս դասախոսների և ուսանողների հետ հանդիպում:

Հյուրերի խոսքով՝ իրենց համար ֆրանսերենի դասավանդման երկար ու պատվաբեր պատմություն ունեցող մեր բուհ հյուրընկալվելը հաճելի ու կարևոր նախաձեռնություն էր, որը մեծ սիրով կյանքի են կոչել:

Միջոցառման ընթացքում ֆրանսիացի հյուրերը հանդես եկան զեկույցով: Հանդիպման նպատակը հայ ուսանողներին ժամանակակից ֆրանսիական գրականությանը, դրա զարգացման արդի միտումներին ծանոթացնելն էր:

Հեղինակներն իրենց գրքերի մեկական օրինակ նվիրեցին ԵՊԼՀ-ի գրադարանին: 

IMG_20181003_110908 IMG_20181003_110924
 IMG_20181003_110952 IMG_20181003_111027 Կարդալ ավելին...

Մասնակցություն Կոնֆուցիուսի 2569-ամյակին նվիրված հանդիսություններին PDF Տպել Նամակ գրել

43348570_451494328675378_8447983414606299136_o

Սեպտեմբերի 26-ից 30-ը Չինաստանի Ցուժոու քաղաքում ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի ինստիտուտի ուսումնական մասի համակարգող Լիլիթ Հակոբյանը և Փիլիսոփայության և պատմության ամբիոնի վարիչ Հակոբ Մադոյանը մասնակցել են Կոնֆուցիուսի հիշատակին նվիրված ամենամյա հանդիսություններին: Հանդիսությունները նվիրված էին Կոնֆուցիուսի 2569-ամյակին, դրանց ներկա են գտնվել Կոնֆուցիուսի ինստիտուտների շուրջ 8 տնօրեններ և ներկայացուցիչներ՝ շուրջ 40 երկրից: ԵՊԼՀ-ի ներկայացուցիչները մասնակցել են բոլոր հանդիպումներին և միջոցառումներն՝ ներկայացնելով Հայաստանը և ԵՊԼՀ-ն, տվել են հարցազրույցներ մի շարք ԶՄԼ-ների, հանդես են եկել ելույթով Կոնֆուցիուսի հիշատակման արարողության ժամանակ: 

43284947_451494275342050_6485450408515862528_n 43408822_451494168675394_8143027542450765824_n 43562299_451494142008730_3115024210808799232_n

Կարդալ ավելին...

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ