Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Երկուշաբթի, 01 Հոկտեմբեր 2018
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կարիերայի Կենտրոնը հոկտեմբերի 1-ին նշում է վերաբացման 9-րդ տարեդարձը PDF Տպել Նամակ գրել

 Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կարիերայի կենտրոնը վերաբացվել է 2009 թվականի հոկտեմբերի 1-ին` կենտրոնի ներկայիս ղեկավար Լևոն Բաբամյանի կողմից: Իր գործունեության 9 տարիների ընթացքում ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնը դասվել է Հայաստանի Հանրապետության բուհերում գործող լավագույն կարիերայի կենտրոնների շարքին: Կենտրոնը տեղական և միջազգային մակարդակում աչքի է ընկել իր ակտիվ գործունեությամբ, բազմաբովանդակ և լայնածավալ միջոցառումներով, նախաձեռնություններով և ծրագրերով: Կարիերայի կենտրոնը ներհամալսարանական միակ կառույցն է, որը զբաղվում է ԵՊԼՀ շրջանավարտների և ուսանողների զբաղվածության խնդիրներով, աշխատաշուկայում ԵՊԼՀ ուսանողների և շրջանավարտների մրցունակության զարգացմամբ, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդմամբ ու համագործակցության զարգացմամբ: Կարիերայի կենտրոնի առաքելությունն է ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացումը և արդի աշխատաշուկայում ճիշտ կողմնորոշման ուղղորդումը, ինչպես նաև շրջանավարտ-բուհ կապի հաստատումն ու ամրապնդումը: Առաջանորդվելով իր առջև դրված նպատակներով ու խնդիրներով` կենտրոնն առանձնացրել է գործունեության հետևյալ ուղղությունները. • Հաշվի առնելով աշխատաշուկայում առկա նոր մարտահրավերները՝ կենտրոնը մշտապես կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ /ինտերնշիփ ծրագրեր, սեմինար-դասընթացներ, հանդիպումներ կենտրոնի գործընկերների հետ և այլն/՝ ի նպաստ ուսանողների և շրջանավարտների մրցունակության և տեղեկացվածության բարձրացման:

• Ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացման համար կենտրոնը իրականացնում է տարբեր ուսումնասիրություններ՝ ուղղված աշխատաշուկայում մրցունակության ընթացիկ վիճակի և հիմնահարցերի վերաբերյալ։

• Գործատուների հետ համագործակցության շրջանակներում կենտրոնը պարբերաբար կազմակերպում է աշխատանքային տոնավաճառներ:

• Կարիերայի կենտրոնը ռեզյումեներ կազմելու, տարաբնույթ հարցազրույցների ընթացքում իրենց լավագույն կողմերով դրսևորելու համար խորհրդատվություն է տրամադրում ուսանողներին և շրջանավարտներին:

• Կենտրոնն իրականացնում է մի շարք տեղական, ինչպես նաև միջազգային կամավորական և կրթական ծրագրեր, մասնավորապես՝ Էրազմուս+ ծրագրի շրջանակում երիտասարդական փոխանակման ծրագրեր, վերապատրաստումներ, Եվրոպական կամավորական ծառայություն ծրագիր, Կրեդիտային շարժունություն, Կարողությունների զարգացմանը միտված ծրագրեր և այլն։

• Կարիերայի կենտրոնը էլեկտրոնային հասցեների ու խմբերի, ինչպես նաև ԵՊԼՀ կայքի և սոցիալական ցանցերի միջոցով ազգային, տարածաշրջանային և միջազգային կրթական ծրագրերի, թափուր աշխատատեղերի, սեմինարների, կամավորական ծրագրերի և դասընթացների վերաբերյալ տեղեկատվություն է տարածում ուսանողների և շրջանավարտների շրջանում։

Ծնունդդ շնորհավոր, ԵՊԼՀ Կարիերայի կենտրոն:

Events_2010_2 Event_2015_1
 Event_2014_2 Event_2016_1 Կարդալ ավելին...

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ