Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Երեքշաբթի, 10 Հուլիս 2018
ԵՊԼՀ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱԹԵՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ PDF Տպել Նամակ գրել

IMG_0449
Սույն թվականի հունիսի 11-ից 15-ը Հունաստանի Հանրապետության Աթենք քաղաքում տեղի ունեցավ ECADOC (European Doctoral Programme in Career Guidance and Counselling) Կարիերայի ուղղորդման և խորհրդատվության եվրոպական ասպիրանտական ծրագրի հինգերորդ միջազգային ամառային դպրոցը՝ կարիերայի ուղղորդման և կառավարման ոլորտում հետազոտողների մասնակցութամբ: Յուրաքանչյուր տարի ծրագրին մասնակցում են 20-28 հետազոտողներ աշխարհի ավելի քան 15 երկներից:

ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնի մասնագետ, ԵՊԼՀ-ի Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի հայցորդ, դասախոս Անի Հովսեփյանը մասնակցեց 2018 թվականի ամառային դպրոցին, որը հյուրընկալվեց Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարանի Կարիերայի ուղղորդման և խորհրդատվության կենտրոնի կողմից:

Ամառային դպրոցի առաջնային նպատակներից է կարիերայի ուղղորդման և խորհրդատվության ոլորտում հետազոտություն իրականացնող մասնագետներին հավաքել մեկ հարթակում՝ քննարկելու ոլորտում առկա մարտահրավերները, զարգացման միտումները, հետազոտողների հետազոտության թեմաները և թեմաներից բխող խնդիրները, ինչպես նաև պահանջները, ստեղծելու համագործակցության մեկ միասնական ցանց, աշխատելու համատեղ ծրագրերի, նորարար գաղափաների և գիտական հոդվածների շուրջ:

Ամառային դպրոցի ընթացքում անցկացվել են մի շարք հանդիպումներ, դասախոսություններ, քննարկումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ՝ ժամանած աշխարհի տարբեր համալսարաններից՝ այդ թվում դոկտոր, պրոֆեսոր Մարիա Էդուարդա Դուարտեն Պորտուգալիայի Հանրապետության Լիսբոնի համալսարանից, դոկտոր պրոֆեսոր Իթամար Գաթին Իսրայելի Հանրապետության Երուսաղեմի համալսարանից, դոկտոր Ռիե Թոմսանը Դանիայի Թագավարության Աարուսի համալսարանից՝ այլոց շարքում, ինչպես նաև մի շարք այլ մասնագետներ՝ ժամանած Հունաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի առաջատար համալսարաններից:

Ամառային դպրոցի ընթացքում Անի Հովսեփյանի կողմից ներկայացվել է վերջինիս ատենախոսությունը՝ «Բարձրագույն կրթության համակարգում կարիերայի ուղղորդման գործընթացի կառավարման մանկավարժական հիմնախնդիրները», գիտական ղեկավար դոկտոր, պրոֆեսոր Հայկ Պետրոսյան: Ատենախոսությունը ներկայացվել է ինչպես ընդհանուր քննարկումների ընթացքում, այնպես էլ առանձին զեկույցով: Լինելով առաջին մասնակիցը ԱՊՀ-ից՝ Անի Հովսեփյանը ստացել է եզակի հնավարավորություն ներկայացնելու տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում կարիերայի ուղղորդման և խորհրդատվության  ոլորտի ընդհանուր պատկերը, առկա խնդիրները, ոլորտում առկա մարտահրավերները, բացթողումները, զարգացման հետագա միտումները և հնարավարությունները: Հանդիպումների ընթացքում ներկայացվել են նաև ԵՊԼՀ-ն, ինչպես նաև ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնի և ԵՊԼՀ-ի Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի գործունեությունը:

http://larios.psy.unipd.it/ecadoc/

Ani_Hovsepyan-Poster-page-001  Կարդալ ավելին...

ԵՊԼՀ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆԱԴԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՇԱԲԱԹԻՆ PDF Տպել Նամակ գրել



 

20180706_130556
Էրազմուս+  Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Գրանադայի համալսարանի միջև կնքված պայմանագրով ԵՊԼՀ անձնակազմի  համար հայտարարված մրցույթի արդյունքում 2018 հուլիսի 2-ից հուլիսի 6-ը ԵՊԼՀ-Ի Անգլերենի ամբիոնի վարիչի ժամանկավոր պաշտոնակատար Գայանե Եղիազարյանը և Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Լուսինե Մադոյանը մասնակցեցին Գրանադայի համալսարանում կայացած անձնակազմի վերապատրաստման դասընթացներին (Staff Training Week): Վերապատրաստումը նախատեսված էր միջազգային համագործակցության գործընկերների համար, որին մասնակցում էին 24 երկրից 96 ներկայացուցիչ, և նպատակաուղղված էր բուհերի միջազգայնացման ընթացակարգերի ներկայացմանը, լավագույն փորձի փոխանակմանը, ինչպես նաև առաջարկելու շարժունության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործիքներ և միջոցներ, աջակցելու ուսանողներին  և դասավանդողներին մշակութային և լեզվական իրազեկությունները զարգացնող նյութով՝ շարժունությանը նախորդող, դրա ընթացքում և դրանից հետո հանդիպող փուլերում:

Վերապարաստումը լայն հարթակ էր ապահովում գիտելիքների ձեռքբերման, փորձի փոխանակման և  ոլորտի մասնագետների միջև կապերի հաստատման համար:  Արդյունքում, նոր ծանոթություններ և համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Գրանադայի համալսարանի, ՌԴ Նիժնի Նովգորոդի Լոբաչևսկի պետական համալսարանի և  Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի, Բոսնիա և Հերցեգովինայի Մոսթար համալսարանի, Սերբիայի Բանյա Լուկա համալսարանի ներկայացուցիչների հետ:

image_50393345 20180702_153246    20180706_143115 Կարդալ ավելին...

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՊԼՀ-ՈՒՄ PDF Տպել Նամակ գրել

36985504_2136921243194530_3451968191931088896_n 

Ուսումնական տարվա ավարտի անքակտելի բաղադրիչներից մեկն էլ շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնումն է: Ինչպես առաջին անգամ համալսարան ոտք դնելը, այնպես էլ հրաժեշտ տալն ակնթարթի պես հաջորդում են իրար: Ուսանողական տարիների հիշողությունների մեջ կարևոր տեղ է գրավում նաև դիպլոմների հանձնման արարողությունը: Անգամ սոցիալական ցանցերն այս օրերին ողողված են շրջանավարտների` դիպլոմ ստանալու լուսանկարներով ու յուրօրինակ գրառումներով:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը այս տարի ընտրել էր շրջանավարտներին դիպլոմ հանձնելու իր ձևաչափը և  դիպլոմների հանձնման արարողությունը դարձնել առավել տպավորիչ ու հիշարժան:   

 Հուլիսի 9-ին բուհի 680 շրջանավարտ, որոնցից բակալավրիատն այս տարի ավարտել է 516-ը (125-ը` գերազանցության դիպլոմով), իսկ մագիստրատուրան՝ 164–ը (79-ը` գերազանցության դիպլոմով) ստացան բակալավրի և մագիստրոսի աստիճանը հավաստող ավարտական դիպլոմներ: Հանձնման արարողությունը կայացավ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի բակում:

Արարողության մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ-ի ռեկտոր Կ. Հարությունյանը, որը, շնորհավորելով շրջանավարտներին, մաղթեց նրանց, որպեսզի իրենց ստացած գիտելիքներն արդյունավետ օգտագործեն մասնագիտական կյանք մտնելիս և մշտապես բարձր պահեն ԵՊԼՀ-ի անունը:

«Բոլորիդ շնորհավորում եմ ավարտելու կապակցությամբ, ցանկանում եմ հաջողություններ ոչ միայն հետագա կրթական գործունեության ընթացքում, այլև ընտանիքում, աշխատավայրում և ընկերության մեջ»- հավելեց ռեկտորը:

ԵՊԼՀ-ի շրջանավարտներին ողջունելու էր եկել նաև ԵՊԼՀ-ի շրջանավարտ, հայ հաղորդավար, մեկնաբան և լրագրող Արտյոմ Երկանյանը, որն ասաց, որ շատ ուրախ է շնորհավորել իր հարազատ բուհի շրջանավարտներին և փաստեց, որ իր համար նաև մեծ պատիվ է պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա լինել միջոցառմանը, քանի որ ԵՊԼՀ-ն պատվավոր շրջանավարտների պակաս չի ունեցել:

ԵՊԼՀ-ի 4 ֆակուլտետների դեկանները շնորհավորեցին  շրջանավարտներին. Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի դեկան Հարություն Ճանճապանյանը մաղթեց ուսանողներին խելամտորեն օգտագործել իրենց ստացած հմտությունները, իսկ Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի դեկան Նինա Տատկալոն նշեց, որ ուրախ է իր շրջանավարտների շարքում տեսնել նաև ծնողների, որոնք իրենց փոքրիկների հետ էին եկել դիպլոմներ ստանալու: Նա ասաց, որ լիահույս է, որ մի օր էլ, այդ փոքրիկները կմտնեն մեր բուհ՝ ուսանողի կարգավիճակով:

Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի փոխդեկան Իռենա Մադոյանի խոսքով՝ ԵՊԼՀ-ն ավարտում է որակյալ ևս մեկ սերունդ, որն ուղեգիր ստանալով դեպի նոր կյանք, հնարավորություն է ստանալու իր երազանքներն իրականություն դարձող նպատակների վերածել: Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանն էլ, միանալով բոլոր շնորհավորանքներին, հորդորեց ուսանողի ամենամեծ ձեռքբերումը՝ գիտելիքը օգտագործել ճիշտ կերպով: 
ԵՊԼՀ 4 ֆակուլտետների դեկանները հանձնեցին ավարտական դիպլոմները, որին հետևեց համերգային ծրագիր՝ «Yellow Stones» խմբի կատարմամբ:

«Ինչ խոսք, տխուր է հրաժեշտի պահը, որովհետև համալսարանում անցկացրած յուրաքանչյուր օր ունի իր պատմությունը: Այս տարիների ամենամեծ ձեռքբերումը ստացածս գիտելիքներն են, որոնք ապագայում կկիրառեմ աշխատանքում: Որևէ կրթական հաստատություն ավարտելով` մենք լրացնում ենք մեր կենսագրության հերթական էջը և անցնում նորին: Իսկ ցանկացած նոր էջ բացելուց առաջ ուզում ես պատշաճ կերպով հրաժեշտ տալ հնին, հիշել ամենաթանկն ու ամենակարևորը և արժևորելով ձեռք բերածը` առաջ շարժվել»,-նշում  են ԵՊԼՀ  շրջանավարտները: Ջերմ ու անմիջական մթնոլորտում դիպլոմները ստանալուց հետո շրջանավարտները հնարավորություն են ստանում լուսանկարվելու հատուկ պատրաստված շրջանակներով ԵՊԼՀ ցուցատախտակների մոտ: 

Կարդալ ավելին...

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ