Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Չորեքշաբթի, 04 Հուլիս 2018
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ PDF Տպել Նամակ գրել

Հուլիսի 3-ին մի խումբ ֆրանսախոս ուսանողներ հյուրընկալվել էին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում՝ նպատակ ունենալով ծանոթանալ ֆրանսերենի ուսուցման հարուստ ավանդույթներ ունեցող մեր  համալսարանի գործունեությանն ու իրենց ֆրանսախոս հասակակիցների առօրյային բուհի ներսում:

Ֆրանսախոս հյուրերը Հայաստան են ժամանել Կենտրոնական և արևելյան Եվրոպայի ֆրանսախոս ուսանողների յոթերորդ փառատոնի առիթով, որը տեղի է ունենում Երևանում հուլիսի 2-5ը : Փառատոնը կրում է «Տարբեր ենք, բայց միասին» խորհրդանշական խորագիրը: Փառատոնը կազմակերպվել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին ընդառաջ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ) կենտրոնական և արևելյան Եվրոպայի (ԿԱԵ) տարածաշրջանային կենտրոնի և Հայաստանի մի քանի բուհերի համատեղ ջանքերով, որոնցից մեկն էլ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանն է:

Փառատոնը նպատակ ունի խթանել բազմալեզվությունը՝ հյուրընկալ մթնոլորտում շփման յուրօրինակ հարթակ ստեղծելով տարբեր երկրների երիտասարդների համար, որոնց համար ֆրանսերենն ընդհանուր հաղորդակցման լեզու է:

Հիշեցնենք, որ այս տարի, Ֆրանսախոս ուսանողների յոթերորդ փառատոնի մասնակիցները ներկայացնում են աշխարհի 17 երկիր՝ Ալբանիան, Բոսնիա-Հերցոգովինան, Բուլղարիան, Թուրքիան, Լիտվան, Խորվաթիան, Հայաստանը, Հունգարիան, Ղազախստանը, Մակեդոնիան, Մոլդովայի Հանրապետությունը, Ռումինիան, Ռուսաստանի Դաշնությունը, Սերբիան, Սլովակիան, Վրաստանը և Ուկրաինան:

Capture ddddddddd Կարդալ ավելին...

ԵՊԼՀ-Ի ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱՆՑԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՉԱՓՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ PDF Տպել Նամակ գրել

Ս.թ. հունիսի 27-ից հուլիսի 4-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում էր կրթության գնահատման ոլորտի լիտվացի փորձագետ Ալգիդրաս Զաբուլիոնիսը:

Այցի շրջանակում փորձագետը «Կրթության գնահատում և չափում» խորագրով վեցօրյա վերապատրաստում անցկացրեց ԵՊԼՀ-ի դասախոսների համար: Ծրագիրը կազմակերպվել էր ԵՊԼՀ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի կողմից և իրականություն էր դարձել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Նշենք, որ սա թվով երկրորդ ոլորտային վերապատրաստումն էր. առաջինը կրում էր «Ձևավորող գնահատում» խորագիրը: Վերապատրաստումը վարում էր անգլիացի պրոֆեսոր Բիլ Բոյլը:

«Կրթության գնահատում և չափում» խորագրով վերապատրաստման առանցքում այնպիսի կետեր էին, ինչպիսիք են կրթության գնահատման նպատակները, գործիքները, մեխանիզմները, տեսակները, կրթական ձեռքբերումների գնահատումը, թեստերի կազմումը, դրանց տեսակները, թեստի որակի ապահովումը, թեստերի որակի վիճակագրական չափումները: Դասընթացի ընթացքում ներկայացվում էին նաև կրթական ձեռքբերումների ազգային և միջազգային ուսումնասիրություններ, շեշտվում էր գնահատման և կրթական գործընթացի միջև առկա կապի կարևորությունը:

ԵՊԼՀ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Ռոբերտ Խաչատրյանի խոսքով՝ ԵՊԼՀ ռազմավարական նպատակներից է զարգացնել կրթության գնահատումը և՛ ինստիտուցիոնալ մակարդակում և՛ ազգային մակարդակում: «Մենք ծրագիր ենք մշակել, ծրագրի փաթեթը ներկայացրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն և նախարարությունից արդեն լիցենզիա ստացել: Այսինքն՝ այն լինելու է Հայաստանում առաջին մագիստրոսական ծրագիրը, որը հենց կրթության գնահատումն է առաջարկելու իբրև մասնագիտություն: Լիցենզիան ստացել ենք հունիս ամսին, ինչը նշանակում է, որ եթե ոչ այս ուսումնական տարվանից, ապա՝ 2019 թվականից այն անպայման առաջարկվելու է վերոնշյալ մագիստրոսական ծրագրին դիմողների համար: Սա վերապատրաստումների առանցքային նպատակներից մեկն է: Երկրորդ նպատակը մեր ԵՊԼՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի համար 2 ուղղվածությամբ վերապատրաստումներ կազմակերպելն է: Առաջին վերապատրաստումը կարևոր նշանակություն ուներ դասընթացի կառավարման տեսանկյունից, երբ հարկ կա վերլուծելու, թե ինչպես է տեղի ունենում ընթացիկ գնահատումը: Տվյալ պարագայում թիրախային լսարանը այն բոլոր մանկավարժներն էին, որոնք դասավանդում են ապագա մանկավարժներին՝ այսինքն մեր դասախոսները: Երկրորդ խմբի վերապատրաստումը, որ հենց պարոն Ալգիդրաս Զաբուլիոնիսն է վարում, շեշտադրում է կրթության գնահատումը և թեստերի մշակումը: Պատճառն ակներև է է. մենք ռազմավարական նպատակներում ունենք թեստերի մշակման, պատրաստման և կազմակերպման նպատակ, իսկ ահա իբրև հիմնական նպատակ սահմանել ենք ամբողջ ՀՀ-ում տարբեր լեզվական ուղղվածությամբ թեստեր պատրաստելը»,- նշում է պրն. Խաչատրյանը:

Վերապատրաստումների շոշափելի արդյունքը վեցօրյա թրեյնիգի արդյունքում 22 վերապատրաստված մանկավարժներն են, որոնց համապարփակ կերպով քննարկման շատ խոր թեմաներ էին ներկայացվում, որոնք էլ ամբողջանում էին գործնական աշխատանքների կիրառմամբ:

Հավելենք, որ «Կրթական չափումներ և թեստերի մշակում» թեմայով վերապատրաստումը կազմակերպվել էր Ռուսաստանի «Աջակցություն կրթությանը հանուն զարգացման» (READ 2) հավատարմագրային հիմնադրամի Հայաստանի ծրագրի շրջանակներում:


 36556853_1801237016620178_7913590711620993024_n 
36549011_1801237036620176_4844781615932506112_n 36563208_1801237009953512_1972717430111207424_n 36576929_1801236999953513_2536379493405163520_n
36666083_1801237053286841_7528261965404176384_n 36730205_1801236963286850_8444178846676156416_n 
36625083_2227257747299226_4908972148439121920_n  36529549_2227257833965884_105123520752648192_n  36571961_2227257913965876_7987393681583767552_n

Կարդալ ավելին...

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ