Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Երկուշաբթի, 11 Հունիս 2018
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ «ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ» ԵՐԿԻ ԷՍՏՈՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԵՊԼՀ-ՈՒՄ PDF Տպել Նամակ գրել

Այս տարի Էստոնիայի անկախության վերականգման 100-ամյակի միջոցառումների համատեքստում հայ-էստոնական բարեկանությունն ամրապնդվեց Նարեկացու Մատյանը Եվրոպայում տարածելու, եվրոպական լեզուներով նոր թարգմանություն ստանալու շատ լուրջ քայլով: Հունիսի 11-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» երկի էստոներեն թարգմանության շնորհանդեսը: ԵՊԼՀ–ը  հյուրընկալել էր   Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կաի Կաարելսոնին,  ՀՀ մշակույթի նախարար  Լիլիթ Մակունցին և Էստոնիայի մշակույթի նախարար Ինդրեկ Սաարին, ինչպես նաև երաժիշտ, ստեղծագործող, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» էստոներեն թարգմանության  հեղինակ Պեետեր Վոլկոնսկուն: ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը ողջունելով հյուրերին՝  ընդգծեց, որ 10-րդ դարի հոգևորական և բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունը» Աստվածաշնչի հետ մեկտեղ այն երկու գրքերն են, որոնք պահվում են բոլոր հայ ընտանիքներում: ««Նարեկ»-ը, ինչպես գիրքն անվանում են հայերը, ոչ միայն կարդացել են, պահել գրապահարաններում այլև զգացել, գնահատել ու պաշտել: Այսօր Վալկոնվսկու ջանքերով էստոնացի ընթերցողները հնարավորություն ունեն այն կարդալու, շփվելու իրական գրական գլուխգործոցի հետ»,-հավելեց ռեկտորը: Նարեկացու «Մատյանը» թարգմանվել է աշխարհի ավելի քան 30 լեզուներով, Էստոներեն թարգմանությունն էլ գալիս է լրացնելու այդ շարքը: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ շատ է կարևորում նմանատիպ իրադարձությունները: «Շատ ուրախ եմ, որ այս գիրքն արդեն իսկ հասանելի կլինի նաև էստոներենով: Ողջունում եմ այս փաստը, քանի որ «Մատյան ողբերգություն»-ը ոչ միայն հայ գրականության գոհարներից է, այլև համաշխարհային ժառանգության մաս է կազմում»,- նշեց Մակունցը:

   Գիրքը երկու երկրների՝ Հայաստանի և Էստոնիայի հանրապետությունների մշակույթի նախարարությունների համագործակցության արդյունքն է: Մակունցն այդ կապակցությամբ ընդգծեց, որ Էստոնիայի մշակույթի նախարար Ինդրեկ Սաարի հետ ծրագրել են համատեղ այլ նախագծեր նույնպես իրագործել:

 Էստոնիայի մշակույթի նախարար Ինդրեկ Սաարին ուրախությամբ նշեց. «Սա հրաշալի  նվեր է Էստոնիայի անկախության վերականգման 100-ամյակի առթիվ, այս տարի մենք այն նշում ենք Հայաստանում»:  

Էստոներեն թարգմանության  գրքի հեղինակ Պեետեր Վոլկոնսկին մեզ հետ զրույցում փաստեց. «Ժամանակակից աշխարհի դժբախտությունն այն է, որ անհայտ է  ուղղությունը, չգիտես` ուր գնալ, իսկ Նարեկացի կարդալիս կարծես զգում ես ուղղությունը,  նա ցույց է տալիս՝ ուր գնալ և որն է ճիշտ ճանապարհը»:

Հանդիպման ավարտին ԵՊԼՀ ռեկտորը նշեց, որ վստահ է, որ այս թարգմանությունը իր կայուն տեղը կգտնի Գրիգոր Նարեկացու ուսումնասիրությունների երկար շղթայի մեջ՝ գիտական, մշակութային և հոգևոր իմաստով: 

148276 148275 148278148279 148281 148277 Կարդալ ավելին...

ԱՊՀ ՑԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ PDF Տպել Նամակ գրել

 Հունիսի 5-ին Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում կայացավ ԱՊՀ ցանցային համալսարանների համակարգող հանձնաժողովի հանդիպումը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես ԱՊՀ ցանցային համալսարանի իրավական փաստաթղթային հենքը և դրանցում առաջարկվող փոփոխությունները, ԱՊՀ ցանցային համալսարանների կոնսորցիումի անդամների փորձը, կոնսորցիումին նոր մասնակից համալսարանների միանալը և 2018/2019 թթ. աշխատանքային ծրագիրը հաստատելը:

ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Քրիստինա Ծատուրյանը հանդիպում է ունեցել նաև ԵՊԼՀ-ի համագործակից համալսարան Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի գիտական գծով պրոռեկտորի, ԱՊՀ և ՇՀԿ մասնակից երկրների լեզվի և մշակույթի բաժնի ղեկավար Վլադիմիր Նիկոլաևիչ Կոնևի և Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի տնօրեն, ԵՊԼՀ-ի դասախոս Արմինե Մարտիրոսյանի հետ, որոնց հետ քննարկվել է ս.թ. նոյեմբերին Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում կայանալիք «ԱՊՀ և ՇՀԿ երկրների մշակույթների երկխոսություն» թեմայով ֆորումի մանրամասները, հրավիրյալների կազմը և այլ կազմակերպական հարցեր:

Հավելենք, որ հանդիպում-քննարկումների ժամանակ անդրադարձել են նաև Կիրառական լեզվաբանություն մասնագիտությամբ համատեղ բակալավրական ծրագիր մշակելու և ներդնելու խնդիրներին:


35265111_2185221241502877_5811356674388131840_n 35051090_2185221554836179_5792864787184484352_n Կարդալ ավելին...

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԷՐԱԶՄՈՒՍ+ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ PDF Տպել Նամակ գրել
mm Jaquelin

Բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող համագործակցության և կրեդիտային շարժունության ընդլայնմանն ուղղված Էրազմուս+ ծրագրի շրջանակում 2018 թվականի մայիսի 14-18-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնի ղեկավար, դոցենտ Ժակլին Մինասյանը հրավիրվել էր դասավանդելու Լուվենի կաթոլիկ համալսարանում /Լուվեն-լա-Նյով, Բելգիա/:

Շաբաթվա ընթացքում Ժ. Մինասյանը ֆրանսերենի բառագիտություն առարկայից դասախոսություններ է կարդացել «Խոսքիմասային փոխանցմամբ պայմանավորված ածականների մակբայացումն ու համանունության խնդիրը ժամանակակից ֆրանսերենում» թեմայով վերոհիշյալ համալսարանի Փիլիսոփայության, արվեստների և բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի մագիստրանտներին: Հետաքրքիր սլայդներով և վարժություններով ներկայացված դասախոսություններին ակտիվորեն մասնակցել են բելգիացի ուսանողներն ու հրավիրված մի քանի դասախոսներ:

Հաշվի առնելով գիտահետազոտական և դասավանդման բնագավառներում Ժ.Մինասյանի նախասիրությունները, Էրազմուս+ի պատասխանատուները հանդիպումներ  են կազմակերպել բելգիացի գործընկերների հետ՝ համալսարանի կայքէջում նախօրոք ներկայացնելով վերջինիս գիտահետազոտական և  ուսումնական փորձառությունը: Մայիսի 16-ին համալսարանի Սենտալ կենտրոնում պրոֆեսոր Ֆերոնի անձնական նախաձեռնությամբ Ժ.Մինասյանը սեմինար է անցկացրել բելգիացի դասախոսների և դոկտորանտների համար «Համատեքստավորում և քերականություն. ժամանակակից բարձրագույն կրթության մարտահրավերները» թեմայով, որը Սորբոնի համալսարանի ԴԻԼՏԵԿ լաբորատորիայի հետ իր համագործակցության ամփոփ ներկայացումն էր: Սեմինարն անցել է գիտական բարձր մակարդակով, եղել են հետաքրքիր հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ: Ժ. Մինասյանը մասնակցել է նաև  միջմշակութային ուսուցմանը վերաբերող թեզերի նախապաշտպանությանը, որի ընթացքում իր բազմամյա  փորձառությամբ կիսվել է բելգիացի գործընկերների և ուսանողների հետ:

Որպես ՖՀՄԱՆ կենտրոնի տնօրեն, Ժ. Մինասյանը հանդիպումներ է ունեցել Լուվենի կաթոլիկ համալսարանի մի քանի ստորաբաժանումների ղեկավարների հետ, մասնավորապես՝ Կենդանի լեզուների ինստիտուտի տնօրեն Էմանուել Ղասաղի և Շարունակական կրթության ֆակուլտետի դեկան Ժնևև Ժերոնի հետ:Նա ներկայացրել է ԵՊԼՀ-ի, Ռոմանական լեզուների ամբիոնի և Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնի գործունեությունը: Ժ. Մինասյանի խոսքով՝ այս և այլ հանդիպումները կենտրոնի հետ համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու նպատակ են ունեն:

«Նշյալ հանդիպումները չափազանց օգտակար և արդյունավետ եղան ինձ համար թե՛ որպես ֆրանսերենի դասախոսի ու հետազոտողի, թե՛ որպես Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնի ղեկավարի՝ թույլ տալով հարստացնել փորձառությունս և արդյունավետ համագործակցային կապեր հաստատել բելգիացի գործընկերներիս հետ»,- նշում է Մինասյանը՝ կարևորելով Էրազմուս+ ծրագրի դերը ժամանակակից բարձրագույն կրթության արդյունավետ կազմակերպման և որակի ապահովման գործում:

Minassian Capturedd Կարդալ ավելին...

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ