Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Ուրբաթ, 08 Հունիս 2018
ՏԵԽԱՍԻ A&M (ԷՅ ԸՆԴ ԷՄ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴՈՑԵՆՏ ՍՏԻՎԵՆ Բ. ՌԻԳԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՊԼՀ-ՈՒՄ PDF Տպել Նամակ գրել

Հունիսի 8-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ «Կայսերական ճակատամարտեր. Ռուս-պարսկական երկրորդ պատերազմը (1826-1828 թթ.) տարածաշրջանային համատեքստում» խորագրով դասախոսություն-քննարկում, որը կազմակերպվել էր Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտական ինստիտուտի կողմից: Դասախոսությունը վարում էր Տեխասի A&M (Էյ ընդ Էմ) համալսարանի պատմության դոցենտ Ստիվեն Բ. Ռիգը: Անգլերենով ներկայացված հետազոտության ավարտին ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, որոնց էլ երիտասարդ գիտնականը հանգամանորեն պատասխանեց: Հարավային Կովկասում՝ գլխավորապես ժամանակակից Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանական Հանրապետության տարածքում՝ Ռուսական կայսրության և շահական Իրանի միջև ծագած ռազմական գործողությունները բանախոսի ուսումնասիրության հիմնական առարկաներից մեկն են:

Հավելենք, որ հետազոտության համար փաստական նյութ հանդիսացող որոշ տվյալներ բանախոսը գտել է նաև Հայաստանում, երբ ուսումնասիրում էր հայկական պահոցները։

IMG_8780 IMG_8787 IMG_8776 IMG_8783

Կարդալ ավելին...

ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԴԻՄՈՒՄՆԵՐ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ PDF Տպել Նամակ գրել

 «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամին 2018-2019 ուսումնական տարվա համար ՀՀ Կառավարությունը հատկացրել է 2 /երկու/ տեղ առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի համար` հետևյալ մասնագիտություններով.

1.   Արտասահմանյան  գրականություն  /Ժ.01.07/                                                 - 1 տեղ

2.  Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (ռուսերեն) /ԺԳ.00.02/          -  1 տեղ

Փաստաթղթերի ընդունումը մինչև սույն թվականի հունիսի 27-ը, ժամը 18.00 ներառյալ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 532239 հեռախոսահամարով:  

Կարդալ ավելին...

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ «ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ» ԵՐԿԻ ԷՍՏՈՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ PDF Տպել Նամակ գրել

Հունիսի 11-ին, ժամը` 15:00-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի նիստերի մեծ դահլիճում տեղի կունենա Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգություն» երկի էստոներեն թարգմանության շնորհանդեսը:  Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Էստոնիայի մշակույթի նախարար Ինդրեկ Սաարին, Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կաի Կաարելսոնը, ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» էստոներեն թարգմանված գրքի հեղինակ Պեետեր Վոլկոնսկին:

new Կարդալ ավելին...

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ