Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Հինգշաբթի, 07 Հունիս 2018
ՌՈՒՍԵՐԵՆԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ Ա. ՍՈԼԺԵՆԻՑԻՆԻ ԱՆՎԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՊԼՀ-ԻՆ PDF Տպել Նամակ գրել

                                   34703338_2178823968809271_511831639211376640_n 34669114_2178811225477212_4122452594457051136_n

Հունիսի 7-ին Ալեքսանդր Սոլժենիցինի անվան ռուսական սփյուռքի կենտրոնը (Дом русского зарубежья) գրքեր նվիրեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտան համալսարանին:

ԵՊԼՀ-ի ռեկտոր տիկին Կարինե Հարությունյանը ողջունեց հյուրերին և իր երախտագիտությունը հայտնեց ԵՊԼՀ-ի գրադարանի ռուսական ֆոնդը համալրելու համար:

«300-ից ավել գրքերը 19-րդ, 20-րդ և 21-րդ դարերի ռուսական գրականության, պատմության, մշակութաբանության, փիլիսոփայության մեծարժեք գործեր են, որոնք վստահաբար իրենց ուրույն տեղը կգտնեն գրադարանի ռուսական ֆոնդում: Մենք շնորհակալ ենք երկար տարիների մշտական համագործակցության համար, ինչի ամենավառ ապացույցը նաև Ալեքսանդր Սոլժենիցինի 100-ամյակին նվիրված կոնֆերանսի և «Բրյուսովյան ընթերցումներ» գիտաժողովի համատեղ անցկացումն է»,- նշեց ԵՊԼՀ-ի ռեկտորը:

. Սոլժենիցինի անվան ռուսական տան գործադիր տնօրեն Վլադիմիր Ուգարովն էլ շնորհավորեց ներկաներին Ռուսերենի օրվա առթիվ և շնորհակալություն հայտնեց հրավերի և ջերմ ընդունելության համար՝ կարևորելով համագործակցությունը հայ կոլեգաների հետ:

«Ներկայացված են ոչ միայն մեր` «Ռուսական ճանապարհ» անունը կրող հրատարակչության, այլև Ռուսաստանի մոտ 40 առաջատար հրատարակչությունների գրքեր: Հույս ունենք, որ դրանք օգտակար կլինեն ուսանողների, դասախոսների և, իհարկե, ռուսերենով և ռուսական մշակույթով հետաքրքրվողների համար: Մեզ համար շատ ուրախալի է նաև Ալեքսանդր Սոլժենիցինի 100-ամյակին նվիրված կոնֆերանսի անցկացումը և մեր կենտրոնը անպայման կաջակցի կոնֆերանսի կազմակերպչական աշխատանքներին»,- ընդգծեց նա:

ԵՊԼՀ ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետ Նինա Տատկալոյի խոսքով էլ Վ. Բրյուսովի անվան համալսարանը եղել է, կա ու, վստահաբար, կմնա ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի տարածման կարևորագույն օջախներից մեկը, իսկ ռուսական կենտրոնի և ԵՊԼՀ-ի համագործակցությունը վաղուց արդեն ոչ միայն գործնական, այլև՝ բարեկամական կարելի է համարել:

ԵՊԼՀ գրադարանի ղեկավար Աննա Չուլյանն էլ շնորհակալություն հայտնեց նվիրատվության համար: Նա նշեց, որ դեռևս 1993 թ.-ին ԵՊԼՀ-ն Անդրկովկասում առաջինն է եղել, որտեղ մշակվել և ներդրվել է «Ռուսական սփյուռքի գրականություն» դասընթացը:  Գրադարանի ղեկավարը կարևորեց այն հանգամանքը, որ գրադարանն արդեն առցանց հարթակի իր էլեկտրոնային գրացուցակում վերոնշյալ կենտրոնի ֆոնդն ունի:

«Ցուցադրության փակումից հետո, գրքերը հասանելի կլինեն ընթերցասրահում»,- հավելեց ԵՊԼՀ-ի գրադարանի ղեկավարը:

Միջոցառման ավարտին ցուցադրվեց նաև կենտրոնի կազմի մեջ գտնվող «Ռուսական ճանապարհ» կինոստուդիայի կողմից ստեղծված «Տագանկայի բլրում գտնվող դեսպանատուն» խորագրով վավերագրական ֆիլմը, որն իր մեջ ներառում էր  յուրօրինակ կադրեր XX դարի ռուսական արտագաղթի մասին:

 34561180_1625823507534677_4546955535517220864_n Կարդալ ավելին...

ԵՊԼՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԸ PDF Տպել Նամակ գրել

Հունիսի 6-ից Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մեկնարկեց դպրոցների գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման եռօրյա դասընթացը:

Երեք շաբաթ տևող վերապատրաստումների ընթացքում Հայաստանի տարբեր դպրոցների գրադարանավարները կստանան մասնագիտական համապատասխան տեղեկատվություն հասանելի ժամանակակից ծառայությունների, գիտահետազոտական տեղեկատվական աղբյուրներից օգտվելու մատչելիության մասին:

ԵՊԼՀ գրադարանի ղեկավար Աննա Չուլյանի խոսքով՝ ծրագրի հիմքում հարատև կրթության գաղափարն է, իսկ հիմնական նպատակն է բերել գրադարանավարներին մասնագիտական դաշտ:

Ծրագրի շրջանակում գրադարանավարների համար պատրաստվել և նրանց են տրվել անհատական ուղեցույցներ, դասընթացների նյութեր՝ մանրամասն բացատրություններով: Հարկ է նշել նաև, որ յուրաքանչյուր օրվա տրված տեսական նյութը մասնակիցները անհատական համակարգիչների առաջ գործնականում կիրառելու հնարավորություն ունեին:

Վերապատրաստումների առաջին օրը ԵՊԼՀ գրադարանի ղեկավար Աննա Չուլյանը, ողջունելով Հայաստանի տարբեր դպրոցների գրադարանավարներին, ներկայացրեց մասնագետների համար կարևոր գիտական շտեմարանները՝ անդրադառնալով ինչպես փակ, այնպես էլ՝ հանրային մատչելիություն ունեցող պահոցներին: Գրադարանի ղեկավարի ուղեկցությամբ՝ մասնակիցները ճանաչողական այց կատարեցին ԵՊԼՀ-ում՝ ուսումնասիրելով ԵՊԼՀ գրադարանների բաժինները:

Գրադարանավարներին ԵՊԼՀ գրադարանի մատենագետ Արմինե Վարդանյանը ներկայացրեց նաև մատենագիտական ուղեցույցներ պատրաստելու եղանակները, ծանոթացրեց էլեկտրոնային գրականության հաշվառմանը, ինչպես նաև անդրադարձավ «Գուգլ» միջավայրին՝ որպես համատեղ օգտագործման  հարթակ: Ներկայացումից և ծանոթությունից հետո, մասնակիցները մատենագետի և ԵՊԼՀ գրադարանի էլեկտրոնային տեղեկատվության բաժնի պետ Արևիկ Ավանեսովայի մասնագիտական աջակցությամբ ստեղծեցին և գործարկեցին վերոնշյալ հարթակը:

Ծրագիրը նպատակ ունի նաև զարգացնել դպրոցների գրադարանների նվազագույն կարողությունները և ծանոթացնել մասնագիտական ոլորտի միտումներին և գործնականում անհրաժեշտ կիրառելի հմտություններին:

34560803_1625713770878984_6618131238303563776_n 34600398_1625713944212300_2306150215339474944_n 34600377_1625713564212338_8944387234937700352_n
34756396_1625709867546041_2385656828856893440_n 34664324_1625714037545624_2455921196739330048_n 34600395_1625713834212311_2859901031712555008_n
34645916_1871492729578228_2380357423329181696_n 34625155_1871492746244893_6079655563313020928_n 34790665_1871492712911563_4828385342056824832_n Կարդալ ավելին...

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ