Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Ուրբաթ, 13 Ապրիլ 2018
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ՝ ԵՊԼՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ PDF Տպել Նամակ գրել

2017 թվականին ՀՀ-ում անցկացված միջբուհական և հանրապետական մարզական խաղերին ԵՊԼՀ-ի ուսանողները մասնակցել և բազմաթիվ հաջողություններ են գրանցել, մասնավորապես՝ 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ժամանակ վոլեյբոլի աղջիկների մրցաշարում ԵՊԼՀ-ն ներկայացնող թիմը գրավել է 1-ին, սեղանի թենիսի աղջիկների մրցաշարում՝ 2-րդ, աղջիկների աթլետիկական հնգամարտում՝ 2-րդ և շախմատի աղջիկների մրցաշարում կիսել է 3-րդ և չորրորդ տեղերը:

ԵՊԼՀ-ի գիտական խորհրդի հ. 7 նիստի ժամանակ ԵՊԼՀ-ի ռեկտորի որոշմամբ շնորհակալագրերով պարգևատրվեցին 2017 թվականին ՀՀ-ում անցկացված միջբուհական և հանրապետական մարզական խաղերին հաջողություններ գրանցած ուսանողները, ինչպես նաև ԵՊԼՀ-ի ֆիզկուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնը վերոնշյալ մարզական խաղերում ԵՊԼՀ-ի ուսանողների մասնակցությունն ապահովելու համար:

Շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում ԵՊԼՀ-ի ուսանողներին իրենց գրանցած հաջողությունների համար: Շնորհակալագրերով պարգևատրված 18 ուսանողների ցանկը ներկայացված է ստորև: 

Վոլեյբոլ

 

  1. Սահակյան Սոնա- մագ. 1-ին կուրս, ԹՄՀՖ
  2. Մարգարյան Սվետլանա- բակ. 1-ին կուրս, ՌՕԼՖ
  3. Մկրտչյան Աննա- բակ. 2-րդ կուրս, ԹՄՀՖ
  4. Ազոյան Իզաբելլա- բակ. 2-րդ կուրս, ԹՄՀՖ
  5. Սաքոյան Քրիստինե- բակ. 2-րդ կուրս, ՍԳՍՖ
  6. Մուշեղյան Նարե-բակ. 2-րդ կուրս, ՌՕԼՖ
  7. Հարությունյան Լարիսա- բակ. 2-րդ կուրս, ՌՕԼՖ
  8. Կարապետյան Էդիտա- բակ. 3-րդ կուրս, ԹՄՀՖ
  9. Մարտիրոսյան Տաթև- մագ. 3-րդ կուրս, ԿՄՄՖ
  10. Օրդիյանց Վարսենիկ- 2017 թ-ի շրջանավարտ

 

Շախմատ

 

  1. Հակոբյան Անի- բակ. 4-րդ կուրս, ԹՄՀՖ (նաև սեղանի թենիսի մասնակից)
  2. Խաչատրյան Մանուշ- բակ. 2-րդ կուրս, ՍԳՍՖ
  3. Սարգսյան Մերի- բակ. 3-րդ կուրս, ԹՄՀՖ
  4. Պողոսյան Նելլի- բակ. 4-րդ կուրս, ՍԳՍՖ

Սեղանի թենիս

  1. Ազարյան Մարիետա- բակ. 2-րդ կուրս, ԿՄՄՖ
  2. Պետրոսյան Արմինե- բակ. 2-րդ կուրս, ՌՕԼՖ

 

Աթլետիկական հնգամարտ

  1. Հովհաննիսյան Ռիմա- բակ. 3-րդ կուրս, ՌՕԼՖ
  2. Դարբինյան Մանե- բակ. 3-րդ կուրս, ԹՄՀՖ
30653009_2087529438158850_6858359002665844736_n 30688663_2087529148158879_3119403002981515264_n 30709866_2087528938158900_7547318481893457920_n Կարդալ ավելին...

ԵՊԼՀ - ՀՀ ՊՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է PDF Տպել Նամակ գրել

 Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շարունակական համագործակցության արդյունքում ապրիլի 12-ին տեղի ունեցավ «Կանայք, որոնք փոխել են աշխարհը» խորագիրը կրող միջոցառում:

ԵՊԼՀ-ի անգլերենի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված այս միջոցառման շրջանակում անգլալեզու զեկույցներով հանդես եկան ԵՊԼՀ-ի ուսանողները, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների կուրսանտները: Սեմինարի մասնակիցներն անդրադարձան պատմության մեջ նշանակալի դեր ունեցած կանանց` ներկաներին հաղորդակից դարձնելով կնոջ անհավանական ուժի, հաստատակամության և տոկունության ապացույց պատմություններին:

ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց ԵՊԼՀ - ՀՀ ՊՆ երկկողմ համագործակցությունը և դրա արդյունքում ծնված միջոցառումները:

Սեմինարի ավարտին լավագույն երկու զեկույցներով հանդես եկած մասնակիցներն արժանացան նվեր քարտերի: ԵՊԼՀ-ի անգլերենի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների դոկտոր Գայանե Եղիազարյանը, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին և ներկաներին, նշեց. «Շատ դժվար է ընտրել լավագույն երկուսին: Կարծում եմ` կհամաձայնեք, որ սա խոսում է սեմինարի մասնակիցների բարձր պատրաստվածության մասին»:

Սեմինարը համեմված էր երաժշտական գեղեցիկ կատարումներով` ԵՊԼՀ-ի ուսանողների և ռազմական համալսարանների կուրսանտների մասնակցությամբ:

Հավելենք, որ երկկողմ համագործակցության շրջանակում բուհն իրականացնում է օտար լեզու ուսուցանող դասախոսների վերապատրաստումներ և օտար լեզուների դասավանդման ծրագրերի, ուսումնական մեթոդների արդիականացում վերոնշյալ ուսումնական հաստատություններում:

30232271_10209384004911772_1315584928_o_1 30223878_10209384004831770_504572005_o 30232572_10209384009991899_1756577854_o
30547203_10209384012111952_1689398716_o 30550729_10209384011671941_877219094_o IMG_0119
IMG_0109 IMG_0113 IMG_0124 Կարդալ ավելին...

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ PDF Տպել Նամակ գրել

 

    IMG_2580  IMG_2585
    IMG_2612  IMG_2641_1


Ապրիլի 11-ին  Ավստրիայի դեսպանության և Ավստրիայի արտգործնախարարության մշակույթի վարչության հետ համագործակցության շրջանակներում ԵՊԼՀ-ում Ֆրանց Վերֆելի անվան Ավստրիական գրադարանը հյուրընկալել էր ավստրիացի լրագրող և հրապարակախոս  Բարբարա  Դենշերին, որը Հայաստանի մասին բազմաթիվ հրապարակումների հեղինակ է: Միջոցառման մեկնարկին բանախոսին և հյուրերին ողջունեց  Գերմաներենի ամբիոնի դոցենտ, Ավստրիական գրադարանի գիտական ղեկավար Լ. Սաֆարյանը: Բարբարա  Դենշերը ներկայացրեց «Մշակութային կյանքը Ավստրիայի Առաջին հանրապետության տարիներին» խորագրով զեկույցը: Զեկույցը նվիրված էր Ավստրիայի Առաջին Հանրապետության հարյուրամյակին:  Բանախոսն իր զեկուցման մեջ առանցքային գծերով ներկայացրեց Առաջին Հանրապետության մշակութային կյանքը, նրա զարգացումները և փոփոխությունները տարբեր բնագավառներում: Նա խոսեց Ավստրիայի մշակույթի մասին  մինչև Առաջին համաշխարհային պատերազմը և դրանից հետո։ Ներկաները հնարավորություն ունեցան լսել նոր մանրամասներ և վերհիշել արդեն իմացածը։ Սա Բարբարա Դենշերի հերթական դասախոսությունն էր. նրա համագործակցությունը Հայաստանի՝ մասնավորապես Ավստրիական գրադարանի  հետ ունի տարիների պատմություն: Ինչպես ինքն է խոստովանում. «Առաջին անգամ Հայաստանի հետ իմ ծանոթությունը տեղի ունեցավ 2000թ.-ին, երբ ամուսնուս հետ 5 օրով այցելեցի Երևան: Ես շատ սիրեցի Երևանը, Հայաստանը ու հասկացա, որ էլի պետք է վերադառնամ այստեղ»։ Բարբարա Դենշերը  տիրապետում է հայերենին, հայերի մասին ունի տպագրած մի քանի գրքեր, իսկ հայաստանյան նրա դասախոսությունները մեծ արձագանք ու սեր են վայելում:

 «Ես այնքան սիրեցի Հայաստանը, որ սկսեցի ուսումնասիրել ձեր մշակույթը, զգացի, որ ձեր մշակույթը հասկանալու համար պետք է իմանալ ձեր լեզուն և որոշեցի սովորել հայերեն։ Շատ սիրեցի հայերենը։ Դուք շատ սիրուն, հետաքրքիր երկիր ունեք և շատ սիրուն լեզու։ Ես սիրում եմ Հայաստանը և հայերենը»-մեզ հետ զրույցում հավելեց լրագրողը։ 

Բարբարա Դենշերը հանդիպման ավարտին հավաստիացրեց, որ նա Հայաստան կվերադառնա կրկին:
Հավելենք, որ ապրիլի12-ին Բարբարա Դենշերը վարպետության դաս է անցկացրել ԵՊԼՀ ուսանողների համար:
Կարդալ ավելին...

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ