Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Չորեքշաբթի, 11 Ապրիլ 2018
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ PDF Տպել Նամակ գրել

20180410_114145 20180410_114231 IMG_9963       

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 10-ին Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնը հյուրընկալեց ֆրանսիացի երեք գրողներ Վալերի Բյուգոյին, Մարիոն Սիգոյին և Ստեֆանի Բինյոնին: Ֆրանսիացի հեղինակների այցը Հայաստան  հնարավոր է դարձել Ֆրանսիայի Արշակ Չոբանյանի անվան ինստիտուտի և «Սիժեստ» հրատարակչության նախաձեռնությամբ: Վերջինիս տնօրեն Ժան Սիրապյանը ևս ներկա էր վերոնշյալ միջոցառմանը:

Հանդիպմանը ներկա էին ԵՊԼՀ-ի դասախոսները և ուսանողները, որոնց ֆրանսիացի հյուրերը ներկայացրին իրենց փորձը և հեղինակած ստեղծագործությունները: Հեղինակները նաև իրենց գրքերից նվիրեցին մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ դրանք օգտակար կլինեն:

Այցի հիմնական նպատակը ֆրանսիացի հեղինակներին հայ ընթերցողին ներկայացնելն էր, իսկ ժամանակակից ստեղծագործողներին՝ մեր երկրին ծանոթացնելը:

Կարդալ ավելին...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴՐԱՄԱՏՈՒՐԳ ԷՄԱՆՈՒԵԼ ԴԵԼԼԵ ՊԻԱՆԵԻ ՀԵՏ PDF Տպել Նամակ գրել


Ապրիլի 9-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի hամաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնը կազմակերպել էր հանդիպում շվեյցարացի ժամանակակից դրամատուրգ Էմանուել Դելլե Պիանեի հետ:
«Միրզոյան կենտրոնում» անցկացված հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև նրա գրքի շնորհանդեսը. գրքում տեղ են գտել շվեյցարացի գրողի հայերեն թարգմանված պիեսները: Թարգմանության նախաձեռնողը «Անկյունաքար» հրատարակչությունն է: Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Ն. Խաչատրյանի խոսքով նման հանդիպումները մեծ կարևորություն ունեն ԵՊԼՀ-ի ուսանողների համար և հնարավորություն են ընձեռում ֆրանկոֆոն ուսանողներին ավելի լավ ծանոթանալ նաև ժամանակակից ստեղծագործողներին:
Էմանուել Դելլե Պիանեի «Պիեսներ» ժողովածուն ընդգրկում է երեք գործ՝ «Ադաջիո» (թարգմանությունը՝ Թեոֆանա Վարդանյանի), «Հրեշուհին», «Տրտում սերեր կամ արագոտնության դասեր» (թարգմանությունը՝ Գրիգոր Ջանիկյանի) թատերախաղերը, իսկ ԵՊԼՀ-ի hամաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի դասախոս, Avant-scene ֆրանկոֆոն թատերական ասոցիացիայի նախագահ Անի Ջանիկյանի հեղինակած ներածականը նվիրված է գրողի ստեղծագործական ուղուն և գործունեությանը։

Ներկայացնենք Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական թողարկման անդրադաձը (տեսանյութը կարող եք դիտել 41-րդ րոպեից): http://www.1tv.am/hy/program/videos/%D5%95%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3#video91020-%D5%95%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%2021:00

emanuel

Կարդալ ավելին...

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ