Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Երեքշաբթի, 10 Ապրիլ 2018
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ ԿԽԹԱՆԻ ԻՏԱԼԵՐԵՆԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ PDF Տպել Նամակ գրել

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորը ապրիլի 9-ին  հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին:

ԵՊԼՀ ռեկտորը կարեւորեց դեսպանի դերը հայաստանյան եւ իտալական կրթօջախների միջեւ հարաբերությունների զարգացման գործում` իր երախտագիտությունը հայտնելով ոչ միայն գործնական արդյունավետ համագործակցության, այլեւ անձնական ջերմ վերաբերմունքի համար

ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն շնորհակալություն հայտնեց ԵՊԼՀ-ում հյուրընկալվելու համար` հույս հայտնելով, որ Իտալիայի մշակույթն ուսանողներին ներկայացնելու եւ նրանց հետ շփվելու առիթներ դեռ  շատ կունենա: Իսկ այս միջոցառման կարեւորությունը դեսպանն առանձնահատուկ ընդգծեց. այն նպատակ ունի խրախուսելու իտալերենի և իտալական լեզվի և մշակույթի կիրառումն ու տարածումը Հայաստանում: 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Իտալիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ պարոն Ռոբերտո Նոչելլան, տիկին Պաոլա Մաջին և «Դանթե Ալիգիերի» կազմակերպության արտաքին կապերի բաժնի ներկայացուցիչ պարոն Ջուզեպպե դ’Անտոնիոն, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ա. Պապիկյանը, ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

«127 տարվա պատմություն ունեցող  «Դանթե Ալիգիերի» կազմակերպությունն աշխարհում 401 ներկայացուցչություն ունի, կարծում եմ՝ 402-րդը շուտով կհիմնվի Հայաստանում,-նշեց  դեսպանը և հավելեց,- վստահ եմ` ԵՊԼՀ-ն և «Դանթե Ալիգիերի» -ն կկարողանան գտնել համագործակցության ֆունկցիոնալ, Հայաստանի  կրթական համակարգի զարգացմանը նպաստող փոխշահավետ ոլորտներ, իսկ ես ամեն կերպ կաջակցեմ այդ համագործակցության կայացմանն ու ամրապնդմանը»: 

Ռոմանական լեզուների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Ֆ. Հովհաննիսյանը, ողջունելով և ներկայացնելով հյուրերին, նշեց, որ իտալերենն այն ժողովրդի լեզուն է, որը համամարդկային արժեքներ է տվել աշխարհին և Եվրոպայի քաղաքակրթության օրրանն է եղել: 

Դեսպանը տպավորված էր ուսանողների իտալերենի իմացությամբ:

«Հետագայում նոր ծրագրեր կիրականացվեն` համագործակցությունը սերտացնելու և ավելի շատ ուսանողներ ներգրավելու համար Թեև ես դեռ 15 օր է, ինչ Հայաստանում եմ, բայց հայաստանյան մեր բարեկամների եւ գործընկերների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ որեւէ արդյունավետ քայլ անելու առիթը բաց չեմ թողնի` հաճախակի բանակցելով ինչպես Իտալիայի արտգործնախարարության, այնպես էլ կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ: Ինձ համար այս գործն ավելին է, քան դիվանագիտությունը»,- ասաց Վինչենցո դել Մոնակոն: 

Իտալիայի դեսպանը տեղեկացրեց, որ մայիսին Հայաստանում իտալական ֆիլմերի փառատոն  է անցկացվելու, և ակնկալում է ուսանողների ակտիվ մասնակցությունը:

                         IMG_9917 IMG_9900
IMG_9901 IMG_9913 IMG_9928



Կարդալ ավելին...

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՇՈՒՆՉԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԳՈՎ PDF Տպել Նամակ գրել

Ապրիլի 5-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) մեծ դահլիճում կրկին թևածում էր ֆրանսիական երգերի եւ Ֆրանսիայի հարուստ մշակույթի շունչը: Այդ օրը Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ԵՊԼՀ  ռոմանական լեզուների ամբիոնը կազմակերպել էր  «Սերը թևածում է երկնքում» խորագիրը կրող թատերական-երաժշտական ներկայացումը: Այդ ներկայացմամբ տրվեց ԵՊԼՀ-ում Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումների մեկնարկը: Միջոցառմանը ներկա էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը, ՀՀ նախագահի խորհրդական Հասմիկ Պողոսյանը, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ՀՀ ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանը, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, Երևանի N 119 ավագ դպրոցի տնօրեն, ԵՊԼՀ խորհրդի անդամ Հովհաննես Կարապետյանը, ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը, ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմը, վարչական անձնակազմը, ուսանողներ և այլ հյուրեր:

«Արդեն ավանդույթ է դարձել, որ ամեն տարի` մարտ-ապրիլ ամիսներին, Հայաստանում ազդարարվում է Ֆրանկոֆոնիայի մեկամսյակը, որը լավագույն վկայությունն է, որ Հայաստանը լիարժեք անդամակցում է ֆրանկոֆոն մեծ ընտանիքին, ինչպես նաեւ վառ օրինակ է հայ-ֆրանսիական բարեկամության»,- իր ողջույնի խոսքում նշեց ԵՊԼՀ ռեկտորը:

Պարոն Բոստանջյանը,  ողջունելով միջոցառումների մեկարկը, շեշտեց, որ ֆրանկոֆոն արժեքները վաղուց են եղել մեր իրականության մեջ՝ մեջբերելով այն պատմական իրողությունը, որ դեռ Կիլիկիայի թագավորները Փարիզում էին թագադրվում:

ՀՀ ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանն էլ շնորհակալություն հայտնեց հյուրընկալության և այս շարժման մեջ առաջամարտիկի դերը ստանձնելու համար:

Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը փաստեց. «Ես երջանիկ եմ այսօր բոլորիդ հետ նույն դահլիճում գտնվելու համար: Այս թատերական-երաժշտական ներկայացումը լիովին համահունչ է գարնան գալստյան հետ. այս օրը հատկապես երգելու համար է: Ողջունում եմ նաեւ ԵՊԼՀ-ին Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար: Չեմ կարծում, որ աշխարհում կա մի ուրիշ երկիր, որտեղ Ֆրանկոֆոնիան այսպես բուռն ապրում եւ զգում են»:

 «Սերը թևածում է երկնքում» խորագիրը կրող թատերական-երաժշտական ներկայացմամբ ուսանողները ֆրանսիական ամենահայտնի երգերի և բեմական խաղի միջոցով հանդիսատեսին փորձեցին ներկայացնել ֆրանսիական մշակույթը: Այս միջոցառումը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումների հիանալի մեկնարկ էր:

IMG_9792 IMG_9811 IMG_9885IMG_9887 Կարդալ ավելին...

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ