Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Հինգշաբթի, 05 Ապրիլ 2018
ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ` ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ PDF Տպել Նամակ գրել

Ապրիլի 4-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ հավաստագրերի հանձնման արարողություն: ԵՊԼՀ ռեկտոր Կ. Հարությունյանը հավաստագրեր հանձնեց Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի դասախոսներին: 2018 թվականի փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի միջև կնքված պայմանագրի շրջանակներում բուհն իրականացնում է ռուսերեն և անգլերեն դասավանդող դասախոսների շարունակական վերապատրաստումներ և օտար լեզուների դասավանդման ծրագրերի, ուսումնական մեթոդների արդիականացում ռազմաուսումնական հաստատություններում: Ակադեմիական 72 ժամ տևողությամբ վերապատրաստումների ընթացքում 10 դասախոս ուսումնասիրել է օտար լեզուների ուսուցման ժամանակակից մեթոդներն ու դասավանդման առանձնահատկությունները:

Հավաստագրերի հանձնման արարողությանը ներկաներին ողջունեց ԵՊԼՀ ռեկտորը: Կարևորելով արդյունավետ համագործակցությունը՝ Կ. Հարությունյանը նշեց. «Հզոր և կրթված բանակը ժամանակի հրամայականն է, ուստի այն ջանքերն ու եռանդը, որ ներդրվել են մինչ այժմ, հիմնաքարն են, որի վրա իրապես պետք է մեկնարկի բուն մասնագիտական համագործակցությունը»:

ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետի տեղակալ Ն. Սմբատյանը, շնորհավորելով վերապատրաստված դասախոսներին, նշեց. «Սա ձեռքբերում է, թե՛ բուհի, թե՛ վերոնշյալ հաստատությունների համար և առավել խոր համագործակցության սկիզբ»:

Վերապատրաստումները շարունակական բնույթ կկրեն, և վերապատրաստումներից հետո հետադարձ կապի ապահովումը, դասախոսների միջև համագործակցային աշխատաոճ սերմանելու հնարավորությունները կնպաստեն շոշափելի առաջընթացի։ Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի պրոֆեսոր Նինա Տատկալոն վստահեցրեց, որ վերապատրաստումներն ու մշակվող ուսումնական նյութերը կնպաստեն օտար լեզուների ուսուցման հիմքերի ամրապնդմանն ու զարգացմանը վերոնշյալ ռազմաուսումնական հաստատություններում: «Վերապատրաստումներն անհրաժեշտություն են, ուստի մենք պատրաստ ենք լսել ձեր առաջարկներն ու դիտողությունները»,-նշեց պրոֆեսորը և դասախոսների հետ քննարկեց հետագա անելիքները:

Եղավ նաև առաջարկ, մասնավորապես՝ կազմակերպել մասնագիտական ընթերցումներ, ինչպես նաև քննարկվեցին մասնագիտական ուսումնական ձեռնարկի մշակմանն ու տպագրւթյանն առնչվող որոշ հարցեր:

Մասնակիցներին շնորհավորելով և հանձնելով հավաստագրերը՝ ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը հույս հայտնեց, որ այս վերապատրաստումները երաշխավորում են նոր մեթոդների կիրառումը հայստանյան ռազմական կրթական համակարգում, որն էլ անպայման կբարելավի ուսուցման որակը ռազմաուսումնական հաստատություններում։

IMG_9662 IMG_9665 IMG_9671 IMG_9674
IMG_9677 IMG_9679 IMG_9709 IMG_9719 Կարդալ ավելին...

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ