Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Երեքշաբթի, 20 Փետրվար 2018
ԵՊԼՀ-Ի ԵՎ ՀՀ ՊՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ PDF Տպել Նամակ գրել
Ս.թ. փետրվարի 20-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Славим Отечество, славим мужчину-воина» խորագրով մշակութային միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:
Միջոցառումը, որը կազմակերպել է ԵՊԼՀ Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնը՝ ԵՊԼՀ ուսանողական խորհրդի աջակցությամբ, իրականացվում էր ՀՀ պաշտպանության նախարարության և ԵՊԼՀ-ի համագործակցության շրջանակներում:
Միջոցառմանը ներկա գտնվեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ պարոն Սերոբ Սուջյանը: Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ ռեկտոր տիկին Կ. Հարությունյանը: 
Հանդիսատեսի շարքերում էին նաև ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ղեկավար կազմի ներկայացուցիչները և կուրսանտները, ԵՊԼՀ վարչակազմը, դասախոսները և ուսանողները: 
Համերգային ծրագրին մասնակիցներն էին ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները և ԵՊԼՀ ուսանողները, որոնց հաջողվեց ներկաներին տոգորել հայրենասիրան ոգով: 
Վստահաբար, նմանատիպ ռազմահայրենասիրական միջոցառումները կկրեն շարունակական բնույթ՝ նպաստելով բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը:

28056297_1671593316264584_8530352101920664940_n 28056563_1671593342931248_1353838026088725417_n 10CFC53D-52BA-4F3F-A463-42511834F72D
E0EABB51-CDCF-44E9-A9E9-C9D255060396 CEB3406E-975A-4273-AF9B-76D3093B20A5 AFD8438F-D890-49E9-B0C8-17231636FF92 Կարդալ ավելին...

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ