Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Շաբաթ, 17 Փետրվար 2018
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՏՈԼՅԱՏԻԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ PDF Տպել Նամակ գրել

17.02.2018թ.

ԵՊԼՀ միջազգային համագործակցության ընդլայնման շրջանակներում ս.թ. փետրվարի 13-17-ը ԵՊԼՀ-ն հյուրընկալել է Տոլյատիի պետական համալսարանի պատվիրակությանը` ռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Կրիշտալի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում էին նաև Տոլյատիի պետական համալսարանի կրթական գործընթացի աջակցության վարչության պետ, մանկավարժական գիտությունների դոկտոր, դոցենտ Օկսանա Դենիսովան, ռեկտորի խորհրդական, համալսարանի արհմիության նախագահ Արարատ Աբրամյանը, համալսարանի տեղեկատվական քաղաքականության  և մեդիա հաղորդակցման կենտրոնի տնօրեն Տատյանա Սոկոլովան:

Այցի նպատակն էր  ծանոթանալ համալսարանի կառուցվածքի, գործունեության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ և քննարկել  բուհերի միջև համագործակցության շրջանակները:

Ս.թ. փետրվարի 15-ին տեղի ունեցավ ԵՊԼՀ գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում երկու բուհերի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի շրջանականերում նախատեսվում է համատեղ մասնագիտական խորհրդի ստեղծում, դասախոսների և ուսանողների փոխանակում, համատեղ գիտաժողովների կազմակերպում, մենագրությունների, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների մշակում, ասպիրանտների և դոկտորանտների պատրաստման մեթոդաբանության համադրում, սահմանված մասնագիտություններով կրթական ծրագրերի մշակում և այլն:

Վստահ ենք, որ այս աննախադեպ համաձայնագիրը կլինի երկուստեք արդյունավետ և կնպաստի երկու համալսարանների առաջընթացին:

28000035_1517957468321282_1274610631_o 28171518_1517957431654619_1682063441_o 28125258_1517957488321280_1671464263_o 28207765_1517957138321315_477441793_o 
28208741_1517957508321278_159918916_o 28207994_1517957504987945_1970395076_o 28126222_1517957374987958_1384749043_o 28169780_1517957364987959_1027816641_o  

Կարդալ ավելին...

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ