Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Երեքշաբթի, 13 Փետրվար 2018
ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ 103-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ PDF Տպել Նամակ գրել

13.02.2018թ.

Տեղեկացնում ենք, որ ԵՊԼՀ շրջանավարտ Տիգրան Սահակյանի կողմից հայտարարվել է էսսեների մրցույթ ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների համար Հայոց Ցեղասպանության հիշատակման 103-րդ տարելիցի կապակցությամբ:

Էսսեների մրցույթը հովանավորվում է ԱՄՆ-ում գործող «Վարդանի ասպետներ և դստրեր» («Knights & Daughters of Vartan» - www.kofv.org) հայկական միջազգային կազմակերպության կողմից:

Լավագույն աշխատանքները կտպագրվեն, իսկ դրանց հեղինակաները կստանան դրամական պարգև:

Էսսեների ուղարկման վերջնաժամկետն է 2018թ.-ի ապրիլի 1-ը:

Մրցույթի հիմնական պահանջները ներկայացված են տեղադրված փաստաթղթում:

Կարդալ ավելին...

ԲՐՅՈՒՍՈՎԱԿԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ PDF Տպել Նամակ գրել
13.02.2018թ.

Էրազմուս + միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և ԵՄ համալսարանների միջև կնքված պայմանագրով 2017-2019 ուս. տարիների համար նախատեսվում է շարժունություն ԵՊԼՀ բակալավրիատի և ասպիրանտուրայի ուսանողների, ՊԴ կազմի և վարչական անձնակազմի համար: 

Մրցույթների արդյունքում ԵՊԼՀ ներքոնշյալ 6 սովորողներն ընտրվել են 6 ամիս ժամկետով ուսանելու, իսկ ԵՊԼՀ 11 աշխատակիցներն ու դասախոսները՝ մասնակցելու 1 շաբաթ տևողությամբ փորձի փոխանակման ԵՄ գործընկեր համալսարաններում:

ա/ Պիտեշտիի համալսարան, Ռումինիա

  1. Նոնա Պետրոսյան – բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող
  2. Մարիա Դարբասյան - բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող
  3. Լիլիթ Հակոբյան – մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
  4. Սիրանույշ Ղազարյան – Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս
  5. Զարուհի Միսակյան - Անգլերենի ամբիոնի դասախոս
  6. Եվա Սարգսյան – Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի դասախոս
  7. Էրիկա Ավակովա – Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի դասախոս

բ/ Իաշի Ալեքսանդրու Իան Կուզայի համալսարան, Ռումինիա

  1. Երանուհի Բաղդասարյան – Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության մասնագետ
  2. Քրիստինե Գրիգորյան  - Անգլերենի ամբիոնի դասախոս

գ/ Կասսինիի համալսարան, Իտալիա

  1. Ֆրունզե Հովհաննիսյան – Ռոմանական լեզուների ամբիոնի դասախոս
  2. Վիկտորյա Մանգասարյան - Ռոմանական լեզուների ամբիոնի դասախոս

դ/ Սալամանկայի համալսարան, Իսպանիա

 

  1. Լիլիթ Եղիազարյան – բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող
  2. Զարուհի Կարախանյան - բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող
  3. Ժենյա Տեր-Վարդանյան – Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ
  4. Հասմիկ Եղիազարյան – Ռոմանական լեզուների ամբիոնի դասախոս
  5. Մարինե Օվեսյան - Ռոմանական լեզուների ամբիոնի դասախոս
  6. Աննա Չուլյան – գրադարանի տնօրեն

 

ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը փետրվարի 9-ին հանդիպել է ընտրված մասնակիցների հետ: Նա շնորհավորել է ներկաներին և վստահություն հայտնել, որ սովորողների համար շարժունությունը կլինի նոր գիտելիքների ձեռքբերման հիանալի հնարավորություն, իսկ ԵՊԼՀ աշխատակիցների համար նախատեսված փորձի փոխանակումը կնպաստի մասնագիտական կարողությունների զարգացմանը:

Կարդալ ավելին...

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ՀԱՂԹԵՑ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ 2017» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ PDF Տպել Նամակ գրել

Ս.թ. փետրվարի 13-ին ԵՊՀ-ի գիտական խորհրդի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված «Լավագույն ուսանող 2017» հանրապետական մրցույթի արդյունքների ամփոփումը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար պարոն Լևոն Մկրտչյանը, ՀՀ ԿԳ փոխնախարար պարոն Վահրամ Մկրտչյանը, բուհերի ռեկտորները և ուսանողական խորհրդի նախագահները:

Տեղեկացնենք, որ 2017 թվականի «ԵՊԼՀ լավագույն ուսանող» ճանաչված Մանե Ներսիսյանը «Լավագույն ուսանող 2017» հանրապետական մրցույթում գրավեց 2-րդ պատվավոր տեղը հումանիտար գիտությունների ոլորտում՝ մագիստրոսական կրթական ծրագրով:

Ի սրտե շնորհավորում ենք մեր ուսանողուհուն և մաղթում նորանոր ձեռքբերումներ:

1 2
 
Կարդալ ավելին...

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ