Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Ուրբաթ, 02 Փետրվար 2018
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԳՈՆՍԱԼՈ ՈՒՌԻՈԼԱԲԵԻՏԻԱՆ ԱՅՑԵԼԵՑ ԵՊԼՀ PDF Տպել Նամակ գրել

ArgentinaՍույն թվականի փետրվարի 1-ին ԵՊԼՀ ռեկտոր Կ. Հարությունյանը հանդիպեց  Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիայի հետ:

Հանդիպմանը ներկա էին նաև դեպանատան հյուպատոսական և առևտրատնտեսական բաժինների ղեկավար Գուստավո Դեմիան Մերլոն, դեսպանատան մշակութային հարցերով պատասխանատու Նաիրա Կարմիրշալյանը, ԵՊԼՀ ռեկտորի՝ ուսանողների և հասարակայնության հետ կապերի հարցերով տեղակալ Հասմիկ Ափյանը, ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ Ֆրունզե Հովհաննիսյանը, արևելյան լեզուների կենտրոնի ղեկավար և իսպաներենի դասախոս Սերգեյ Բաբայանը, ռոմանական լեզուների ամբիոնի իսպաներենի սեկցիայի վարիչ Մարգարիտա Բաղրամյանը և իսպաներենի դասախոս Մարինե Օվեսյանը:

Այցի նպատակն էր քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու համագործակցության ակտիվացմանն ուղղված քայլերը, մասնավորապես՝ ԵՊԼՀ-ում արգենտինական կենտրոնի բացում, Արգենտիանյի Բուենոս Այրեսի համալսարանի և ԵՊԼՀ դասախոսների փոխանակում, վերջիններիս համար վերապատրաստաման դասընթացների կազմակերպում,  արգենտինացի հայտնի հեղինակների իսպաներեն հրատարակած ստեղծագործությունների հայերեն թարգմանության և հրատարակման աջակցություն, գրականության տրամադրում ԵՊԼՀ-ին և այլն:

Հանդիպման վերջում ռեկտորը շոնրահակալություն հայտնեց դեսպանին հյուրընկալվելու համար և վստահեցրեց, որ համագործակցությունը կլինի արդյունավետ և արգասաբեր: Դեսպանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ռեկտորին ջերմ ընդունելության և իրենց լեզվի և մշակույթի տարածմանը աջակցելու համար:

Կարդալ ավելին...

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ