Փիլիսոփայության և պատմության ամբիոն

ԵՊԼՀ փիլիսոփայության և պատմության ամբիոնը հիմնադրվել է 2013 թ. սեպտեմբերին՝ որպես փիլիսոփայության ամբիոն, գործել է Թարգմանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի կազմում, վերանվանվել է 2018 թ. հունվարից և գործում է Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի կազմում: 

 ԵՊԼՀ փիլիսոփայության և պատմության ամբիոնը հիմնադրվել է 2013 թ. սեպտեմբերին՝ որպես փիլիսոփայության ամբիոն, գործել է Թարգմանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի կազմում, վերանվանվել է 2018 թ. հունվարից և գործում է Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի կազմում: Ամբիոնը սպասարկում է համալսարանի բոլոր ֆակուլտետները՝ դասավանդելով փիլիսոփայություն, տրամաբանություն, բարոյագիտություն, կրոնների պատմություն, հայ քաղաքական պատմություն: Ամբիոնում հիմնադրման օրվանից գործում է փիլիսոփայական սեմինար, որի աշխատանքների առաջին շրջափուլը ընդգրկում է 2013 թ. սեպտեմբերից  2015 թ. նոյեմբերը. սեմինարի շրջանակներում կազմակերպվել է 22 գիտական զեկուցում, որոնք տպագրվել են ԵՊԼՀ բանբերում և այլ հանրապետական գիտական ամսագրերում: Փիլիսոփայական սեմինարի աշխատանքների երկրորդ շրջափուլը, որը նվիրված է լինելու լեզվի դասական փիլիսոփայության հարցերին մեկնարկելու է 2018թ. սեպտեմբերից: Ամբիոնն ունի համապատասխան մասնագետներ՝ հետևյալ բնագավառներում գիտական աշխատանքներ գրախոսելու համար. սոցիալական փիլիսոփայություն, բարոյագիտություն, տեսական փիլիսոփայություն, տրամաբանություն, փիլիսոփայության պատմություն:

 

 

 

Կարդալ ավելին
Փակել

ԵՊԼՀ Փիլիսոփայության և պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար՝

Հակոբ Սամվելի Մադոյան

փ.գ.թ.

Աշխատանքային ստաժ - 5 տարի վարչական, 9  տարի մանկավարժական

Հրատարակված գիտական աշխատանքների քանակ - 15՝ որից 2-ը՝ գիրք

ԵՊԼՀ Փիլիսոփայության և պատմության ամբիոնի լաբորանտ՝

Շուշան Աշոտի Ղազարյան

Դասախոսներ՝

  1. Հովհաննիսյան Գագիկ Համազասպի – դոցենտ, փ.գ.թ.
  2. Ղարիբջանյան Բարգրատ Գևորգի – դոցենտ, փ.գ.թ.
  3. Ռամազյան Հռիփսիմե Արկադիի – դոցենտ, փ.գ.թ.

     Հրավիրյալ դասախոս

  1. Քոչարյան Ռոմիկ Խասիբեկի