Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Տեղեկություններ ամբիոնի հիմնադրման և գործունեության մասին

       Մանկավարժի մասնագիտության կրթական ծրագրի բովանդակության ձևավորումը սկսվել է վաղ անցյալում` դեռևս 1881թ. Երևանում ուսուցչական սեմինարիաների ստեղծմամբ, այնուհետև 1935թ. ռուսական մանկավարժական երկամյա դասընթացների հիմնադրմամբ: 1940թ. այն վերանվանվում է Երևանի պետական ռուսական մանկավարժական ինստիտուտ, որին տրվում է Վ.Յա.Բրյուսովի անունը: 1948թ. մարտի 1-ին որոշվում է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի հիմքի վրա բացել Օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ: Տնօրեն է նշանակվում Ա. Իսահակյանը: 1962թ. հունվարից Երևանի պետական համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի հիմքի վրա ստեղծվում է Ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը: Այնուհետև այն վերանվանվում է «Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտ», 1995թ. մարտի 17-ին ինստիտուտը` «Հայաստանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարան», իսկ 5 տարի անց, 2000թ. ՀՀ կառավարության որոշմամբ` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան»: 2001թ. Կառավարության որոշմամբ ինստիտուտին շնորհվել է համալսարանի կարգավիճակ և այն անվանվել է  «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան»։ 2014 թ. ապրիլի 30-ին ՀՀ Կառավարության որոշմամբ բուհը վերակազմակերպվել է «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի:

Բոլոնիայի գործընթացի բարեփոխումների շրջանակում բուհում անցում է կատարվել կրթական երկաստիճան` բակալավրիատ-մագիստրատուրա համակարգի, կրեդիտավարկանշային համակարգի` ներդնելով Կրեդիտների կուտակման և փոխատեղման Եվրոպական համակարգը, վերանայվել է օտար լեզվի մասնագետների պատրաստման կրթական ծրագիրը: Ներկայումս Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնն իրականացնում է նաև 3-րդ աստիճանի կրթություն, ունի մեծ թվով ասպիրանտներ և հայցորդներ «Մանկավարժության տեսություն և պատմություն» և «Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա» մասնագիտությունների գծով:

Ուսուցչական սեմինարիայից ստացած մեթոդական ժառանգությանն ավելացնելով իր մեթոդաբանությունն ու փորձը անցում է կատարում կրթական նոր համակարգի և նախապատրաստական աշխատանք է տանում եվրոպական բարձրագույն մասնագիտական կրթական տարածքներին ինտեգրվելու համար: Իր գոյության  ամբողջ ընթացքում մանկավարժական կադրերի պատրաստումը  շարունակում է մնալ բուհի առանցքային մասնագիտական կրթական ծրագիրը:

Տասնամյակներ շարունակ լինելով Հայաստանի և մերձավոր սփյուռքի հայկական դպրոցների ռուսաց և օտար լեզուների մանկավարժական կադրերի հիմնական մատակարարը`  ԵՊԼՀ-ն ստեղծել և պարբերաբար հղկել է ծրագրային այն հենքը, որի  հիման վրա  ձևավորվել է Հայաստանի օտար լեզուների դասավանդման մեթոդական գիտությունը:

Պետք  է նշել, որ  համալսարանի սույն ծրագրի շրջանակում աշխատող դասախոսները հանրապետությունում իրականացնում էին  և այսօր էլ իրականացնում են գիտական, մեթոդական, ուսումնահետազոտական  մեծածավալ գործունեություն: Երկար տարիներ նրանք հանրապետության առաջատար գիտնականների շարքում են և մեծ ներդրում ունեն լեզվի դասավանդման տեսական և գործնական բնագավառներում,  դպրոցական լեզվական բազմաթիվ գործող դասագրքերի, բառարանների  հեղինակներ են: Այս գործընթացը շատ կարևոր է բուհ–դպրոց համագործակցության մեջ և հնարավորություն է տալիս մանկավարժական կրթությունը ավելի սերտորեն  կապել  դպրոցի հետ:

Ամբիոնի դասախոսների գիտական հետազոտությունները հիմք են հանդիսացել մանկավարժի` օտար լեզուների ուսուցչի  մասնագիտական ծրագրի նոր բովանդակության մշակման համար:

 

Ամբիոնի գործունեությունը

Ամբիոնը իրականացնում է հիմնական, ավագ դպրոցի  և մասնագիտական կրթության բնագավառում լեզուներ դասավանդող  մասնագետների պատրաստում, ինչը բխում է  համալսարանի և ամբիոնի առաքելությունից: 

Ամբիոնի նպատակն է լեզվական, սոցիոմշակութային, հաղորդակցական, համագործակցային կոմպետենցիաների ձևավորմանը նպաստող  հոգեբանամանկավարժական  և կազմակերպամեթոդական պայմանների ստեղծումը:

        Ամբիոնը պարբերաբար իրականացնում է դասախոսական և ուսանողական միջբուհական կոնֆերանսներ, կանոնավոր հրատարակում է հոդվածների ժողովածուներ, գիտաժողովների նյութեր, իրականացնում է կամավորական աշխատանքներ դպրոցներում, համատեղ գիտաժողովներ: Ավանդականորեն ամբիոնը յուրաքանչյուր տարի նշում է Եվրոպական լեզուների միջազգային օրը` կազմակերպելով տարաբնույթ միջոցառումներ, այցելություններ դպրոցներ, գիտաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ:

        Ամբիոնը մեծ տեղ է հատկացնում մանկավարժական պրակտիկային, մշակել է պրակտիկայի թղթապանակ, որը հանդիսանում է պրակտիկայի ընթացքի ամբողջական փաթեթ և հիմք է հանդիսանում հետագայում ուսանողի մասնագիտական գործունեության ծավալման համար: Ուսանողները նաև մասնակցում են ամառային ճամբարային պրակտիկայի:

Ամբիոնը համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ` «Քայլ առ քայլ» «Teach for Armenia»:  Ամբիոնը մասնակցություն ունի TEMPUS մի շարք ծրագրերի աշխատանքներին` Align, Armenqa, Veritas, Govern: Erasmus+ միջազգային շարժունության շրջանակներում ամբիոնի դասախոսները, ասպիրանտները և ուսանողները մասնակցում են փոխանակման ծրագրերի:

Ամբիոնի դասախոսները հանդիսանում են միջազգային ասոցիացիաների և  խմբագրական խորհուրդների անդամներ (TBLT (International Association for Task-Based Language Learning), ADTEL (International Association for the Development of Teaching, Education and Learning, «Вестник Московского государственного лингвистического университета. Образование и педагогика» հոդվածների ժողովածուի խմբագրական խորհուրդ):

Ամբիոնը համագործակցում է նաև ՀՀ այլ բուհերի մասնագիտական ամբիոնների հետ: Երևանի մի շարք դպրոցների հետ ունի համագործակցության պայմանագրեր: Հաջորդ ուսումնական տարվանից ամբիոնն իրականացնելու է նաև այլ մասնագիտությունների ուսանողների համար մանկավարժի լրացուցիչ որակավորման համար պատրաստման գործընթացը:

 

 

Ամբիոնի առաքելությունը

 

Ապագա մանկավարժների մասնագիտական կոմպետենցիաների ձևավորումը ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ և համալսարանի մանկավարժների մասնագիտական որակների կատարելագործումն ու դասավանդման  գործընթացի հումանացումը:

 

Ամբիոնի  գործունեության սկզբունքները.

 

  • Թափանցիկությունը
  • Համագործակցությունը
  • Կոլեգիալ կառավարումը
  • Նորարարական մոտեցումների ներդրումը
  • Կրթության որակի ապահովումը:

 

 Ամբիոնի գործունեության ուղղությունները.

 

Հիմք ընդունելով համալսարանի առաքելությունը և ռազմավարությունը` մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը իր զարգացումը իրականացնում է հետևյալ ուղղություններով, որոնք ներկայացված են ամբիոնի ռազմավարական ծրագրում:

 

1. Դասավանդում և ուսումնառություն

1.1. Մասնագիտության կրթական ծրագրեր

 

1.2. Պրոֆեսորադասախոսական կազմ (ՊԴ)

 

1.3. Ուսանողներ

2.  Գիտահետազոտական գործունեության ուղղություն

2.1 Մանկավարժական

 նոր առարկաների/ ուղղությունների  ներդրում.

- մանկավարժական մենեջմենտ,

- ավագ դպրոցի մանկավարժություն,

-բուհական և միջին մասնագիտական մանկավարժություն,

- միջմշակութային կրթություն,

- սոցիալական մանկավարժություն:

 

2.2 Լեզուների դասավանդման մեթոդիկայից

նոր առարկաների ներդրում.

- հատուկ նպատակների համար անգլերենի (ESP) դիդակտիկա,

- հայերենի որպես օտար լեզվի դասավանդում,

- ռուսերենի որպես օտար լեզվի դասավանդում:

 

2.3. Մանկավարժության բաժնում հոգեբանական ցիկլի առարկաների համալրում

-մանկավարժական հոգեբանություն

-ազգային և միջմշակութային հոգեբանություն

-անձի զարգացման հոգեբանություն

 

2.4. Կոնֆերանսներ

-միջբուհական

-միջազգային

 

2.5. Ուսանողների ուսումնահետազոտական և գիտահետազոտական  գործունեության ակտիվացում

3. Ծառայություն հասարակությանը /կրթական այլ ծառայություններ/

3.1. Նպաստել համալսարանում նորարարական կրթական միջավայրի զարգացմանը

 

3.2. Դասախոսական կազմի համար վերապատրաստման դասընթացների կազմակերպում` ուսումնական ծրագրերի և դասընթացների մշակման թեմաներով:

 

3.3. Գիտամեթոդական աջակցություն ուսումնական հաստատություններին /դպրոց, քոլեջ/:

 

3.4. Օտար լեզուներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստում

4. Ամբիոնի կողմից իրականացվող  որակի ապահովման  քաղաքականությունը

4.1. Մշակել ամբիոնի գործունեության որակի ապահովման  քաղաքականությունը

 

 

 

4.2. Սահմանել  յուրաքանչյուր գործընթացի պատասխանատուին

 

 

 

Ամբիոնի զարգացման հայեցակարգի մշակման գործում հաշվի է առնվել հետևյալը.

  • ՀՀ որակավորումների ազգային շրջանակը։
  • ՀՀ կառավարության կողմից ընդունված ենթակառուցվածքային հավատարմագրման չափանիշները:
  • Բոլոնյան գործընթացի շրջանակներում ԲՈՒՀ-ում տեղի ունեցող բարեփոխումները:
  • Ժամանակակից մանկավարժության զարգացման միտումները:
  • Ամբիոնի ներուժը։
Կարդալ ավելին
Փակել

ԵՊԼՀ Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ՝

Լուիզա Խորենի Միլիտոսյան

մ.գ.թ., դոցենտ

Աշխատանքային ստաժ - 11 տարի վարչական, 36 տարի մանկավարժական

Հրատարակված գիտական աշխատանքների քանակ - 65

ԵՊԼՀ Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի լաբորանտ՝

Մարինե Աղվանի Փիլիփոսյան

 

 Դասախոսներ՝

  1. Պետրոսյան Հայկ Հմայակի - պրոֆեսոր, մ.գ.դ.
  2. Միսկարյան Մարինե Գևորգի - դոցենտ, մ.գ.թ.
  3. Ասատրյան Սուսաննա Պարգևի - դոցենտ, մ.գ.թ.
  4. Արշակյան Անահիտ Եղիշի – դոցենտ, մ.գ.թ.
  5. Չիտչյան Ալիսա Աղալարի - դոցենտ, մ.գ.թ.
  6. Հակոբջանյան Հրաչիկ Արամայիսի - դոցենտ, բ.գ.թ.
  7. Հարությունյան Հասմիկ Սոսի - դոցենտ, հ.գ.թ.
  8. Ջամալյան Դավիթ Վրույրի - դոցենտ, հ.գ.թ.
  9. Մինասյան Աննա Լևոնի - դոցենտ, մ.գ.թ.
  10. Պողոսյան Նաիրա Վազգենի - դոցենտ, մ.գ.թ.
  11. Արնաուդյան Անահիտ Պետրոսի - դասախոս
  12. Թադևոսյան Էդուարդ Ֆրունզեյի – դասախոս
  13. Ղազարյան Սիրանուշ Էդուարդի - դասախոս

 

            Հրավիրյալ դասախոսներ

  1. Կարապետյան Իգոր Կարապետի – պրոֆեսոր, մ.գ.դ.
  2. Աթայան Արա Ռոմենի – դասախոս
  3. Սողոմոնյան Լուսինե Կարոյի - դասախոս