Լրագրության գիտաուսումնական կենտրոն

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Լրագրության գիտաուսումնական կենտրոնը գործում է 2004 թվականից: Պատրաստում ենք լրագրության ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներ՝ 3 օտար լեզուների իմացությամբ (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, պարսկերեն և այլն):

Լրագրողական կրթությունն իրականացվում է ՍԳՍ ֆակուլտետում՝ լիցենզավորված «Լրագրություն» մասնագիտությամբ առկա և հեռակա ուսուցմամբ՝ կրթական երկու մակարդակներում՝ բակալավրիատում և մագիստրատուրայում:

Կենտրոնը ղեկավարում է  Տատյանա Հովհաննիսյանը:

Մեր առաքելությունն է` ՀՀ-ում մեդիաոլորտի զարգացման խթանումը՝ որակյալ և մրցունակ կրթության ապահովման ճանապարհով։ 

Մեր նպատակն է՝ լրագրության արդի պահանջներին համապատասխան մրցունակ  մասնագետների պատրաստումն ու ոլորտի հետազոտական ներուժի խթանումը։

Պահպանելով լրագրության ուսուցման արդեն ձևավորված ավանդույթները մենք հաշվի ենք առնում ոլորտի զարգացումները և համաշխարհային առաջատար բուհերի լրագրության դասավանդման ժամանակակից փորձը՝ համադրելով տեսությունն ու գործնական պարապմունքները` համագործակցելով ՀՀ առաջատար լրատվամիջոցների հետ։

Մեր ակադեմիական ծրագրերով կրթություն է ստացել շուրջ 500 ուսանող։ Նրանց մեծ մասն այսօր հաջողությամբ աշխատում է Հայաստանում և արտերկրում։ Մեր շրջանավարտները մասնագիտական գործունեություն են ծավալում առաջատար լրատվամիջոցներում, լրագրողական կազմակերպություններում, պետական գերատեսչություններում և մասնավոր ընկերություններում։ Նրանք մրցունակ մասնագետներ են հեռուստալրագրության, ռադիոլրագրության, մուլտիմեդիա լրագրության և հաղորդակցման այլ ոլորտներում, քանի որ տիրապետում են ոչ միայն մասնագիտական գիտելիքների և հմտությունների, այլև տարբեր օտար լեզուների՝ ինչը մեծապես գնահատվում է գործատուների կողմից։  

Մեր դասախոսները

Լրագրության գիտաուսումնական կենտրոնի դասախոսները ճանաչված մասնագետներ են մեդիա ոլորտում։ Նրանք լրագրության տարբեր ուղղությունների հայտնի փորձագետներ են: Մեր դասախոսները ձեռք են բերել ազդեցիկ անհատական հատկանիշներ՝ տարիներով աշխատելով լրագրության և հաղորդակցման բնագավառներում: Իրենց գիտելիքներով և հմտություններով կիսվելու նրանց կարողությունն օգնում է ուսանողներին ձեռք բերել որակյալ կրթական և մասնագիտական փորձառություն:

 

Կարդալ ավելին
Փակել

ԵՊԼՀ Լրագրության ԳՈՒ կենտրոնի ղեկավար՝

Տատյանա Ղևոնդի Հովհաննիսյան

Աշխատանքային ստաժ - 15 տարի վարչական, 13 տարի մանկավարժական

Հրատարակված գիտական աշխատանքների քանակ - 4

ԵՊԼՀ Լրագրության ԳՈՒ կենտրոնի լաբորանտ՝

Վարսենիկ Արմենակի Բարսեղյան

 

Դասախոսներ՝

  1. Ստեփանյան Լիլիկ Զորիկի - ավագ դասախոս, բ.գ.թ.

 

          Հրավիրյալ դասախոսներ՝

  1. Հարությունյան Մեսրոպ Վոլոդյայի - ավագ դասախոս
  2. Վարդանյան Գեղամ Վազգենի - դասախոս
  3. Սարգսյան Արմեն Բադալի – դասախոս
  4. Գիգորյան Սեդա Սմբատի – դասախոս
  5. Գրիգորյան Լուսինե Սմբատի – դասախոս
  6. Հովհաննիսյան Նարինե Միշայի – դասախոս