Հայագիտության ամբիոն

Հայագիտության ամբիոնը համալսարանի կառուցվածքային կրթագիտական ստորաբաժանումներից է, որի անդամները տարիներ շարունակ իրականացնում են գիտամանկավարժական ակտիվ գործունեություն: Այն ձևավորվել է 1967 թվականին նախ՝ որպես հայոց լեզվի և գրականության, ապա` հայագիտության ամբիոն: Սկզբնա­­վոր­ման օրվանից մինչև 1990 թվ. ամբիոնը ղեկավարել է պրոֆ. Է. Խոնդկարյանը, 1990-2012 թթ.՝ պրոֆ. Ֆ. Խլղաթյանը: 2013 թվականից առ այսօր ամբիոնը ղեկավարում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գ. Գևորգյանը:

Հայագիտության ամբիոնը համալսարանի կառուցվածքային կրթագիտական ստորաբաժանումներից է, որի անդամները տարիներ շարունակ իրականացնում են գիտամանկավարժական ակտիվ գործունեություն: Այն ձևավորվել է 1967 թվականին նախ՝ որպես հայոց լեզվի և գրականության, ապա` հայագիտության ամբիոն: Սկզբնա­­վոր­ման օրվանից մինչև 1990 թվ. ամբիոնը ղեկավարել է պրոֆ. Է. Խոնդկարյանը, 1990-2012 թթ.՝ պրոֆ. Ֆ. Խլղաթյանը: 2013 թվականից առ այսօր ամբիոնը ղեկավարում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գ. Գևորգյանը:

Ամբիոնի նպատակն է զարգացնել ուսանողների հաղորդակցական հմտությունները գրավոր և բանավոր խոսքի միջոցով, նրանց տալ լեզվաբանական-բանասիրական գիտելիքներ հայոց լեզվի վերաբերյալ, օժանդակել օտար լեզվի ուսումնասիրության հարցում՝ տեսական և գործնական հող նախապատրաստելով դրա համար:

Գիտակցելով, որ հայերենը  առանձնահատուկ տեղ ունի որպես ուսանողի մտավոր առաջընթացի, տրամաբանական և պատկերավոր մտածողության զարգացման ու կատարելագործման հիմնական միջոց, ինչպես նաև մյուս առարկաների ընկալման, յուրացման և արժևորման նախադրյալ, ամբիոնը գործադրում է բոլոր ջանքերը, որ առաջարկվող դասընթացները նպաստեն սովորողների մտքերի, զգացմունքների ու ապրումների առավել հստակ ու ճշգրիտ արտահայտմանը, տվյալ իրադրության պահանջով և բազմազան ոճերի կիրառությամբ բանավոր ու գրավոր խոսք կազմելու հմտության զարգացմանը, ստեղծագործական կարողությունների դրսևորմանն ու դրանց հետագա մշակմանը:

Ամբիոնի առաքելությունը:  Ամբիոնի առաքելությունը բխում է համալսարանի ռազմավարությունից. հայերենի ուսուցմամբ նպաստել արհեստավարժ, աշխատաշուկայում մրցունակ, տարբեր իրադրություններում խոսքային համապատասխան վարքագիծ դրսևորելու հմտությամբ օժտված մասնագետների պատրաստմանը:

Ամբիոնի տեսլականը՝ դառնալ միջազգային և պետական չափորոշիչներին համապատասխանող և մրցունակ կրթական-հետազոտական ստորաբաժանում: 

Ամբիոնը՝

  • իրականացնում է ուսումնական և գիտական գործունեություն,
  • մասնակցում է ԵՊԼՀ-ի մասնագիտության կրթական ծրագրերի (ՄԿԾ), չափորոշիչների, ուսումնական պլանների մշակման գործընթացին,
  • տրամադրում է մասնագիտական եզրակացություններ, խորհրդատվություններ, ինչպես նաև կարծիք՝ատենախոսությունների, ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, հոդվածների և գիտամեթոդական այլ աշխատանքների վերաբերյալ,
  • կազմակերպում է սովորողների մասնագիտական ուսուցման գործընթացը,
  • ապահովում է ամբիոնի գիտական և պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական շարունակական զարգացման և վերապատրաստման գործընթացները,
  • իրականացնում է ուսումնագիտական և գիտահետազոտական գործունեություն,
  • իրականացնում է ծրագրեր ԵՊԼՀ-ի միջազգային համագործակցության շրջանակներում,
  • ստեղծում է ուսումնական և ուսումնամեթոդական գրականություն, հրատարակության է պատրաստում ժողովածուներ, մենագրություններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր,
  • մասնակցում է համալսարանի իրականացրած մասնագիտական կողմնորոշմնան աշխատանքներին,
  • իրականացնում է ներամբիոնային գործունեությանն առնչվող որակի ապահովման մեխանիզմների կիրառումը:

 

 

Կարդալ ավելին
Փակել

ԵՊԼՀ  Հայագիտության ամբիոնի վարիչ՝

Գայանե Գերասիմի Գևորգյան

բ.գ.դ., պրոֆեսոր

Աշխատանքային ստաժ - 18 տարի վարչական, 20 տարի մանկավարժական

Հրատարակված գիտական աշխատանքների քանակ - 60

ԵՊԼՀ Հայագիտության ամբիոնի լաբորանտ՝

Աշխեն Բորիսի Վարդանյան

 Դասախոսներ՝

  1. Ղուկասյան Ալիսա Ալեքսանդրի – դոցենտ, բ.գ.թ.
  2. Վարդանյան Գոհար Գառնիկի - դոցենտ, բ.գ.թ.
  3. Հակոբջանյան Անահիտ Արտյուշայի – դոցենտ, բ.գ.թ.
  4. Դոխոսյան Ռուզաննա Յուրիի – դոցենտ, բ.գ.թ.
  5. Գևորգյան Լիլիթ Գևորգի –դոցենտ, բ.գ.թ.
  6. Հեքեքյան Նարինե Հակոբի – դոցենտ, բ.գ.թ.
  7. Աբազյան Սուսաննա Արսենի – ավագ դասախոս
  8. Վերդյան Գայանե Բոգդանի – ավագ դասախոս
  9. Մուրադյան Շամիրամ Միհրանի – ավագ դասախոս
  10. Բալայան Սուսաննա Սարոյի – դասախոս
  11. Մութաֆյան Լիդա Լիպարիտի – դասախոս
  12. Ասատրյան Ռուզանա Տլեմակի - դասախոս
  13. Համբարյան Մերի Վարուժանի – դասախոս

 

     Հրավիրյալ դասախոս՝

  1. Գյուրջինյան Դավիթ Սևանի - դոցենտ, բ.գ.թ.