Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոն

Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնը ստեղծվել է 2013թ.-ին՝ 2007թ.-ից գործող Գրականագիտության ամբիոնի վերանվանման արդյունքում, որն էլ կազմավորվել էր «Ռուս գրականություն և գրականագիտություն» և «Արտասահմանյան գրականություն» ամբիոնների միաձուլման հիմքում: Այն սկզբնապես գործել է ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի տեսքով, որը հիմնադրվել է 1935թ. սեպտեմբերին:

 


Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնը ծավալում է բազմակողմանի գործունեություն՝ գրականության տեսության, գրականության պատմության, համեմատական գրականության և գրական տեքստերի վերլուծության շուրջ: Ըստ իրենց մասնագիտական լեզուների՝ ուսանողներին հնարավորություն է տրվում մասնագիտանալ ռուս, ֆրանսիական, իտալական, գերմանական, անգլո-ամերիկյան գրականությունների մեջ։ Դասընթացներն անցկացվում են ինչպես մայրենի, այնպես էլ ուսումնասիրվող լեզուներով։

Իր սկզբնավորման օրից ամբիոնը ծավալել է հարուստ գիտական գործունեություն: Հարկ է հիշատակել ավանդույթի ուժ ստացած «Բրյուսովյան ընթերցումները», որոնք միջազգային հռչակ բերեցին ամբիոնին՝ այն դարձնելով ժամանակակից բրյուսովագիտության ամենանշանակալից կենտրոններից մեկը: Պարբերաբար կազմակերպվում են նաև «Ջիվիլեգովյան ընթերցումներ», «Գոգոլյան ընթերցումներ», «Գրիբոեդովյան ընթերցումներ»,«Գրականության և մշակույթի արդի հիմնախնդիրներ», ինչպես նաև երիտասարդ գրականագետների գիտաժողովները:


Ամբիոնը պատրաստում է բանասեր-գրականագետներ, գրաքննադատներ և գրականության պատմության մասնագետներ, ինչպես և գրական խորհրդատուներ /հրատարակչությունների և խմբագրությունների համար/, մանկավարժներ:

Կարդալ ավելին
Փակել

ԵՊԼՀ Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ՝

Նատալյա Միքայելի Խաչատրյան

բ.գ.դ., պրոֆեսոր

Աշխատանքային ստաժ - 45 տարի մանկավարժական

Հրատարակված գիտական աշխատանքների քանակ - 62

ԵՊԼ Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի լաբորանտ՝

Լուսինե Արամի Մուսախանյան

Դասախոսներ՝

  1. Գուլանյան Կարինե Հրաչիկի - դոցենտ, բ.գ.թ.
  2. Գևորգյան Ռուբեն Ռաֆայելի - դոցենտ
  3. Մարտիրոսյան Կոնստանտին Հենրիկի – դոցենտ, բ.գ.թ.
  4. Պողոսյան իրինա Կառլենի - դոցենտ, բ.գ.թ.
  5. Այվազյան Հասմիկ Ալբերտի – դոցենտ, բ.գ.թ.
  6. Վարդումյան Գոհար Դերենիկի - դոցենտ, պ.գ.թ.
  7. Վարդումյան Սուրեն Դերենիկի - դոցենտ, տ.գ.թ.
  8. Աբրահամյան Սուրեն Սերյոժայի – դոցենտ, բ.գ.թ.
  9. Ջանիկյան Անի Գրիգորիի – դոցենտ, բ.գ.թ.
  10. Ապրեսովա Սոնյա Վիտալիի – ավագ դասախոս, բ.գ.թ.
  11. Բաբյան Արմինե Ռաֆայելի – ավագ դասախոս
  12. Ավետիսյան Բագրատ Եփրեմի - դասախոս, բ.գ.թ.
  13. Ասատրյան Էլլա Ազատի – դասախոս
  14. Անտոնյան Թամարա Արթուրի – դասախոս
  15. Անանիկյան Տիգրան Ազատի - դասախոս
  16. Հայրապետյան Էլեն Մանուկի – դասախոս

 

Հրավիրյալ դասախոս

  1. Խառատյան Ալլա Արամի