Գերմաներենի ամբիոն

Գերմաներենի ամբիոնը, լինելով ԵՊԼՀ-ի օտար լեզվի առաջին ամբիոնը, հիմնադրվել է 1936 թվականին: Այդ պահից ի վեր ամբիոնը հանրապետության համար պատրաստել և պատրաստում է գերմաներենի ուսուցիչներեր: Հաջողությամբ իրագործելով իր այդ առաքելությունը և  հաշվի առնելով կրթության ոլորտում օտար լեզուներին ներկայացվող ժամանակակից պահանջները, ինչպես նաև մեր բուհի ներկայիս ռազմավարությունը, այժմ գերմաներենի ամբիոնը պատրաստում է ազգային և միջազգային չափանիշներին համապատասխան, աշխատանքային շուկայում պահանջված, մրցունակ մասնագետներ: Այս համատեքստում գերմանագիտությունը զուգորդվում է մանկավարժություն, լեզվաբանություն, երկրագիտություն, քաղաքագիտություն, եվրոպագիտություն, գրականագիտություն, թարգմանչական գործ մասնագիտացումներով:

Գերմաներենի ամբիոնն ունի բարձր մասնագիտական որակավորմամբ, արհեստավարժ պրոֆեսորադասախոսական կազմ, որը մշտապես վերապատարաստումներ է անցնում Գերմանիայի և գերմանախոս երկրների տարբեր համալսարաններում:  

Ամեն տարի կնքվող պայմանագրերի արդյունքում ամբիոնում աշխատում են նաև Գերմանիայից և Ավստրիայից հրավիրված լեզվակիր մասնագետներ, պրակտիկանտներ ու կամավորականներ:

Ամբիոնի առաջին վարիչը եղել է Գ.Անդրեասյանը: Այնուհետև ամբիոնը ղեկավարել  են՝ Մ. Հարությունյանը, Ս. Ավետիսյանը, Կ. Աթոյանը, Մ. Բույուքլյանը:

Ամբիոնի վարիչն է՝  Է. Ղազարյանը:

Գործունեություն

Գերմաներենի ամբիոնն իրագործում է բուհական և հետբուհական կրթություն  հետևյալ մասնագիտություններով.

Բակալավրիատ /լեզվաբանություն, մանկավարժություն/ -240 կրեդիտ,

տևողությունը ՝ 8 կիսամյակ, ավարտվում է պետական քննություններով

 Օտար լեզու և գրականություն / գերմաներեն (հեռակա ուսուցումը 10 կիսամյակ)

Լեզվաբանություն / գերմաներեն

Միջմշակութային հաղորդակցություն / գերմաներեն

Թարգմանչական գործ / գերմաներեն – հայերեն

 

Մագիստրատուրա /Լեզվաբանություն/ - 120 կրեդիտ,

տևողությունը ՝ 4 կիսամյակ, ավարտվում է մագիստրոսական թեզի պաշտպանությամբ

 

Թարգմանչական գործ / գերմաներեն – հայերեն

 

Ասպիրանտուրա /առկա – 6 կիսամյակ կամ հեռակա- 8 կիսամյակ/

ավարտվում է թեկնածուական ատենախոսության պաշտպանությամբ

 

Գերմանագիտություն

 

Կրթական ծրագրերին զուգահեռ ամբիոնն իրականացնում է.

գիտական, մեթոդական աշխատանքներ

գեղարվեստական և մասնագիտական թարգմանություններ

գերմաներենի ուսուցիչների վերապատրաստումներ

մշակութային միջոցառումներ

Միջազգային ճանաչում ունեցող գերմաներենի A1-C1մակարդակների  վկայագրի (ÖSD) քննություններ

ազգային մշակույթի ու արժեքների տարածման աշխատանքներ գերմանախոս երկրներում

գերմաներենի ու գերմանախոս երկրների մշակույթների պրոպագանդում մեր երկրում:

 

Ամբիոնի աշխատակիցների կողմից ստեղծվել և թարգմանվել են  ուսումնամեթոդական ձեռնարկներ, բառարաններ, բուհական և դպրոցական դասագրքեր, գեղարվեստական գործեր

..................................................

 

/Համագործակցություն/

Գերմաներենի ամբիոնը գործընկեր է.

Հալլե-Վիթենբերգի-Մարտին Լութերի համալսարանի (MLU) Գերմանիստիկայի ինստիտուտի (GIP)

<ՄԵՍՐՈՊ> հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի

Գերմաներեն լեզվի ասոցացիայի  (GfdS)

Գերմաներենի ուսուցիչների միջազգային միության (IDV)  հետ

 

Ամբիոնը ակտիվ համագործակցում է.

 գերմանական համալսարանների /Հայդելբերգի, Դյուսելդորֆի, Էսեն-Դուիզբուրգի, Բոնի, Յենայի, Լայփցիգի, և այլն/

Վիենայի համալսարանի

Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի պետական Համալսարան

Քութաիսիի Ծերեթելիի համալսարան

Ավստրիական ակադեմիական փոխանակման ծառայության (ÖAD)

Ավստրիայի մշակույթ և լեզու  կազմակերպության (KuS)

ՀՀ-ում ԳԴՀ-ի դեսպանության

Շվեյցարիայի դեսպանության

Ավստրայի հյուպաթոսության

Գերմանական Ակադեմիական Փոխանակման Ծառայության (DAAD)

Գյոթե-ինստիտուտի (Goethe-Institut)

Լեզվի ուսուցման կենտրոնի (SLZ)

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի

Հայնրիխ Բյոլի հիմնադրամի

Գերմանիայի նախկին կրթաթոշակակիրների միության (AADL)

Գերմաներենի ուսուցիչների միության (ADV), և այլ միջազգային կառույցների հետ:

Այս հաստատությունների հետ համատեղ  ամբիոնն իրագործվում է մի շարք նախագծեր և փոխանակաման ծրագրեր:

Կարդալ ավելին
Փակել

ԵՊԼՀ  Գերմաներենի ամբիոնի վարիչ՝

Էլիզա Հենրիկի Ղազարյան

բ.գ.թ., դոցենտ

Աշխատանքային ստաժ - 4 տարի վարչական, 27 տարի մանկավարժական

Հրատարակված գիտական աշխատանքների քանակ - 31

ԵՊԼՀ Գերմաներենի ամբիոնի լաբորանտ՝

Տիգրանուհի Ազատի Էլոյան

Դասախոսներ՝

 

  1. Գրիգորյան Արուսյակ Գրիգորի - դոցենտ, բ.գ.թ.
  2. Էթարյան Ելենա Հովհաննեսի - դոցենտ, բ.գ.թ.
  3. Ավագյան Էլլա Սուրենի - դոցենտ, բ.գ.թ.
  4. Պապոյան Սիրանուշ Գևորգի - դոցենտ, բ.գ.թ.
  5. Խոջայան Թագուհի Ռաֆայելի - դոցենտ, բ.գ.թ.
  6. Սաֆարյան Լիանա Ապրեսի - դոցենտ, բ.գ.թ.
  7. Հովհաննիսյան Կարինե Մաքսիմի - դոցենտ, բ.գ.թ.
  8. Գինոյան Գայանե Վազգենի - դոցենտ, բ.գ.թ.
  9. Կարապետյան Ռուզաննա Վիլենի – ավագ դասախոս
  10. Աղասյան Դոնարա Սավետի – ավագ դասախոս
  11. Վարդանյան Սվետլանա Վոլոդյայի – ավագ դասախոս
  12. Ներենց Անգելա – ավագ դասախոս
  13. Լենգլախներ Մորից – ավագ դասախոս
  14. Ադամյան Լորետա Այսերի - դասախոս
  15. Նավասարդյան Մերի Մանվելի – դասախոս
  16. Թառլոյան Աստղիկ Սամվելի – դասախոս
  17. Գալստյան Լուսինե Էդուարդի – դասախոս
  18. Թովմասյան Գևորգ Նորայրի – դասախոս
  19. Մինասյան Մարինա Ռոբերտի – դասախոս
  20. Բարսեղյան Հայկանուշ Հրաչի – դասախոս

 

 

Հրավիրյալ դասախոսներ

  1. Սավոյան Գայանե Վլադիմիրի – դոցենտ, բ.գ.թ.
  2. Մաթևոսյան Մարգարիտ Մնացականի – դասախոս, մ.գ.թ.